Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան
Iravaban.net-ը գրում է.
Ժամանակակից հանքարդյունաբերության պայմաններում, եթե ընկերությունը գործում է միջազգային ստանդարտներին համահունչ, ընկերությունն ուղղակի պարտավոր է գրանցելու այն սոցիալական և բնապահպանական բացասական ազդեցությունները, որոնք կարող են արձանագրվել ազդակիր համայնքներում։
Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Կայուն զարգացման և բնապահպանության փորձագետ Հայկ Ակարմազյանը։
«Առանց այդ ռիսկերը կառավարելու որևէ մի լուրջ կամ խոշոր հանքարդյունաբերական ընկերություն չի կարող ներգարվել ֆինանսական միջոցներ, օգտվել «կանաչ» ֆինանսավորումից, ինչպես նաև չի կարող ունենալ գործունեության, պայմանական ասած՝ լիցենզիա, այսինքն համայնքն ուղղակի թույլ չի տա տվյալ ընկերությանը գործել իր համայքնում, եթե միջազգային ստանդարտները չպահպանվեն։ Այնպես որ, եթե այսօր Հայաստանում դեռևս մնացել է որևէ հանքարդյունաբերական օբյեկտ, որը չի պահպանում այդ պարտավորությունները, ապա ապագայում դժվար է պատկերացնել նման ընկերության գործունեությունը մեր երկրում»,-նշեց փորձագետը։
Հայկ Ակարմազյանի խոսքով՝ Հայաստանում առաջատար ընկերություններն ակտիվ են այս առումով։
«Ընկերությունները բավականին լուրջ ծրագրեր են իրականացնում, ինչպես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այնպես էլ մյուս ընկերությունները․ ունեն աշխատակիցների առողջական ապահովագրություն, ունեն բազմաթիվ բնապահպանական առաջադիմական տեխնոլոգիաների մշակման և ներդրման նախաձեռնություններ։ Կարծում եմ, որ այս ոլորտը մեր երկրում գնում է դեպի զարգացում»,-ասաց նա։
Հավելենք, որ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մեջ նշվում է, որ հանքարդյունաբերության ոլորտի խնդիրը ոչ միայն բացասական ազդեցությունները մեղմելն է, այլ նաև զուտ դրական ազդեցություններ ձևավորելը։ Ե՛վ բնապահպանական, և՛ սոցիալական ժամանակակից լավագույն չափանիշներին հետևող հանքարդյունաբերական նախագծերը հիմնված են այն սկզբունքի վրա, որ մեղմեն ցանկացած հասցված վնաս և ավելացնեն այլ վայրում կամ այլ միջոցով դրական ազդեցություն։
Եթե նախկինում նպատակը սահմանվում էր՝ հաշվեկշռի ոչ մի կորուստ սկզբունքով, այսինքն՝ կտրված ծառերի կամ ազդեցության գոտում մնացած կենդանիների փոխարեն ստեղծել այլ տարածքներ՝ կենսաբազմազանությունը վերականգնելու համար, ապա այսօր ձգտում են անել ավելին, քան միայն վնասի վերականգնումը, և ընդհանուր առմամբ դրական հաշվեկշիռ ապահովել։
Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի բարեփոխումների արդյունքում ակնկալվում է, որ ոչ միայն կմեղմացվեն շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունները, այլ նաև աստիճանաբար կստեղծվեն դրական բնապահպանական և սոցիալական ազդեցություններ: Այս դրական ազդեցությունները պետք է հանրագումարով գերազանցեն բացասական ազդեցությունները, որպեսզի երկրում գրանցվի զուտ դրական ազդեցություն:




















Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան
Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան
Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրա...
Եթե ապօրինաբար խլվում է մասնավոր սեփականությունը, բացասաբար է ազդում օտարերկրյա ներդրումների վրա
Պարո՛ն Թունյան, ինչո՞ւ Ձեր կառավարման ժամանակ ՀՀ տնտեսությունն ամենամեծ կախման մեջ հայտնվեց ՌԴ-ից. Հ...
Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից
«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայով
Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ուն...
«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության ...
Չեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ Ղազինյան