Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այն, որ ոստիկանությունը Փաշինյանի իշխանության ձեռքին դարձել է Հայաստանը կտոր-կտոր թշնամուն հանձնելու դեմ ընդվզող քաղաքացիներին ճնշելու, ռեպրեսիաների ենթարկելու կույր գործիք, ուղղակիորեն ակնհայտ է: Համոզվելու համար բավարար է մի քանի վայրկյան դիտել ոստիկանների մասնակցությամբ ցանկացած տեսանյութ, և կփարատվեն վերջին կասկածները: Ոստիկանական թիրախավորված բռնության են ենթարկվում նույնիսկ ծերերը, կանայք, երեխաները, 6-7 հոգով, «կերած-խմած» բերետակիրները վրա են տալիս համեստ մարմնակազմվածքով 1 հոգու վրա, քաշքշում, հրում, խփում գետնին, դե, գոնե կսմթում...
Եվ ահա, նման խայտառակ վարք դրսևորող ոստիկանությունը հանդես է եկել ոչ այն է՝ հայտարարությամբ, ոչ այն է՝ հաղորդագրությամբ, որի մեջ ասվում է. «Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ ոստիկանությանը՝ փորձեր անելով տարածել կառույցի հեղինակությանը վնասող ապատեղեկատվություն և ուղղորդված սխալ տեղեկություններ»:
Սա ուղղակի զարմանահրաշ, եթե չասվի՝ հոգեկսմթիչ հայտարարություն է: Ուրեմն, ժողովրդի դեմ ռեպրեսիաների ելած ոստիկանությունում կարծում են, թե դեռ կարող են խոսել հեղինակության մասին, որն էլ, իբր, վնասվում է: Մեկ էլ՝ իբր ոստիկանության մասին սխալ տեղեկություններ են տարածվում: Լո՞ւրջ:
Այդ ո՞ր ոստիկանության մասին եք խոսում. այն ոստիկանությա՞ն, որի աշխատակիցը Փաշինյանի ավտոշարասյան կազմում վրաերթի ենթարկելու միջոցով սպանել է Սոնա Մնացականյանին ու նրա՝ չծնված երեխային, ու մնացել է անպատի՞ժ: Այն ոստիկանությա՞ն, որի աշխատակիցներն իրենց պահպանության ու պաշտպանության տակ գտնվող ձեռնաշղթայված անձնավորությանը նպատակադրված թողնում են ոստիկանական մեքենայի մեջ այնպես, որ «ինչ-որ դիմակավորված» անհայտ անձինք հարձակվեն, բռնություն ու անձի արժանապատվությունը նվաստացնող գործողություններ իրականացնեն տվյալ հայ մարդու նկատմամբ: Այն ոստիկանությա՞ն, որը դարձել է բացառապես մեկ անձի պաշտպանություն իրականացնող կառույց: Այն ոստիկանությա՞ն, որի ներկայացուցիչները «Եռաբլուրում» քաշքշում էին զոհվածների ծնողներին, մայրերին, քույրերին:
Չէ, մենք գիտենք, որ ոստիկանությունում էլ կան կարգին մարդիկ: Բայց... փաշինյանական պարգևավճարների համար բոլոր «կարմիր գծերն» անցնելը չի կարող որևէ արդարացում ունենալ, նույնիսկ «հրամանն» ու «տուն պահելը»: Յուրաքանչյուրն ունի ընտրության իրավունք: Ոստիկաններն էլ ունեն: Այս ճակատագրական օրերին ամեն մեկն ինքն է ընտրում իր ազգի, ժողովրդի, երկրի կողքի՞ն լինել, թե՞ Նիկոլ Փաշինյանի: Կա՛մ, կա՛մ: Կիսահղի պարզապես հնարավոր չէ լինել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան