Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արդարադատության դեֆիցիտը մանկավարժականի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակի Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք Չալաբյան Խնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համար Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրի 18 արդարների գործով գալիք դատական նիստին քննարկվելիք կարևոր հարցը՝ արդյո՞ք կփոխվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցը Ucom-ը հայտարարում է ածխածնային հետքի կառավարման ծրագրի մեկնարկի մասին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տնտեսական առումով հնարավորությունների մասին դեռ խոսք անգամ լինել չի կարող․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ Կարապետյան
Արցախում nչնչացվում է հայկականություն, և դա արվում է կառավարության շենքից տրվող «կանաչ լույսի» մշտական առկայծման պայմաններում․ Տիգրան ԱբրահամյանՔիչ առաջ բերման է ենթարկվել Արթուր Ավանեսյանը՝ ԿանդազըՖրանսիայում արևային էլեկտրակայանները բարերար ազդեցություն են ունեցել հողի վրա Ստամբուլում սրճարանի այցելուները բարձր երաժշտությունը շփոթել են երկրաշարժի հետ և դուրս են վազել փողոց (տեսանյութ)«ՀայաՔվեն» նպաստում է քաղաքացիների իրավական ինքնագիտակցության բարձրացմանը․ Ատոմ ՄխիթարյանԸնդդիմադիր ուժերը կարող են համագործակցել և կոալիցիոն կառավարություն կազմել․ Աննա ԿոստանյանԲաքուն արձագանքում է Թուրքիայի պետական խորհրդանիշի шյրմանը՝ դրանով ոչ միայն ընդգծելով իր դաշնակցային հարաբերությունները, այլև փորձելով ազդել ՀՀ-ի ներքին օրակարգի վրա․ ՍուրենյանցԵղվարդ-Զորավան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա տուժածՀայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունումՈւմ դուր չի գալիս, թե ինչու եմ ես աջակցում ՔՊ-ին և ՀՀ իշխանություններին, առաջարկում եմ միաժամանակ խմել քնաբեր և լուծողական․ Մգեր ԱրմենիաՊետությունը պարտավոր է ստեղծել ձեզ համար բոլոր հնարավորությունները՝ աշխատանք, տուն, արդար բարքեր, զարգանալու և կայանալու հնարավորություններ. Գ. ԾառուկյանԹրամփի ընթրիքի ժամանակ կրակnցներ արձակած Քոուլ Ալենը գրավոր մանիֆեստ է պատրաստելՌիսկերի կուտակում․ հակառուսական քաղաքականության տնտեսական գինը «Չելսին» դուրս եկավ Անգլիայի գավաթի եզրափակիչԿրթության նոր սերունդ՝ պատասխանատվությամբ և առաջնորդությամբԳագաթնաժողովի ստվերում․ ընտրություններից առաջ իշխանության արտաքին խաղը և դրա գինը Փաշինյանը Հայաստանն ուզում է բնակեցնել 300,000 ադրբեջանցիներով․ Նարեկ Կարապետյան Իրանի հետ պшտերազմը շատ շուտով կավարտվի, և մենք մեծ հաղթանակ կտանենք. ԹրամփԻնչպե՞ս չկորցնել հոգու լույսը, երբ շուրջդ ամեն ինչ փոխվում է, և ո՞րն է այն «ամուր հենարանը», որը թույլ չի տալիս կոտրվել դժվարին պահերին. Աննա ԿոստանյանՈչ թե պետք է սպիտակ ձիու վրա նստած ասպետին սպասենք, այլ այս ՔաջՆազարին ճանապարհենք. Ավետիք Չալաբյան
Մամուլի տեսություն

Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի օրվա իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գործնականում օժանդակում է ցեղասպանական ոճրագործ թշնամու՝ Ադրբեջանի կողմից մեր երկրի մի որոշակի մասն անեքսիայի ենթարկելուն: Նիկոլ Փաշինյանն ու նրա քպախումբը դա փորձում են ներկայացնել որպես սահմանազատման, սահմանագծման գործընթաց: Փաստացի, դա Հայաստանի տարածքները միակողմանիորեն թշնամուն արվող զիջում է, ըստ որում, թե՛ թշնամու, թե՛ ՀՀ իշխանությունների կողմից Հայաստանի քաղաքացիներին պատերազմով սպառնալու, այդ կերպ ահաբեկելու ճնշման ներքո: Միաժամանակ, ծավալվում է փաշինյանական իշխանության այդ կործանիչ որոշման ու կամայական քայլի դեմ համաժողովրդական ընդվզումը: Ավելին, բողոքն ահագնանում է, ստանում նորանոր դրսևորումներ:

Իշխանությունների հողատվական, զիջողական, եթե չասվի՝ կապիտուլ յանտական քայլերի դեմ ընդվզման էպիկենտրոնը, ցավոք, դեռևս Տավուշում է՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում: Այստեղ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ ընդվզող տավուշցիներին են միացել բազմաթիվ հանրային դեմքեր, հոգևոր և հասարակական գործիչներ, քաղաքական դեմքեր, սովորական քաղաքացիներ, որոնք հայրենակիցների հետ դիմակայում են փաշինյանական ոստիկանության միջոցով դրսևորվող ծայրահեղ կոշտ, անմարդկային բռնաճնշումներին, զանազան իշխանական կամակատարների սադրանքներին, ընտրողական ձերբակալում-առևանգումներին: Միաժամանակ, այս օրերին թե՛ հանրապետության ամենատարբեր մարզերում ու քաղաքներում, հիմնականում՝ ներպետական ու միջպետական ավտոճանապարհներին, թե՛ Երևանում տեղի են ունենում բողոքի ինքնաբուխ, երբեմն հախուռն ակցիաներ. կարճ ժամանակով փակվում են փողոցներ, տեղի են ունենում իրազեկման երթեր, տարածվում են ընդվզողներին խրախուսող և առայժմ «ուղտի ականջում քնած» հայրենակիցներին ակտիվության կոչող թռուցիկներ, ինքնաշեն պաստառներ:

Ի դեպ, այդօրինակ պաստառների «վերջին թողարկումը» բավականին յուրովի մոտեցմամբ էր սթափության ու արթնության կոչում դեռևս «իրենց գործերով զբաղված» հայրենակիցներին. «Թողեք, թող հանձնեն…»: Ի՛նչն է հետաքրքիր: Տավուշից մեկնարկած ընդվզումը ոչ միայն չի մարում, այլև ծավալվում է: Բողոքը ոչ միայն չի նվազում, այլև ահագնանում է: Ու դա, չնայած այն իրողությանը, որ Նիկոլ Փաշինյանը և «առաջին շարքի» քպականները, պատկերավոր ասած՝ «նոն-ստոպ» ռեժիմով սոցցանցերի էջերից չեն իջնում: Չէ, նրանք որևէ բովանդակային քննարկում չեն ծավալում, դա շատ զավեշտալի կլիներ իրենց դեպքում: Նրանք իրենց տեղեկատվական հարթակներով ու սոցցանցերի էջերով ակնհայտ ստի ու կեղծիքի շատրվաններ են արձակում ինչպես ընդվզման առավել նկատելի մասնակիցների, այնպես էլ հոգևորականության, ի մասնավորի՝ Բագրատ Սրբազանի հասցեին: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, պատկերավոր ասած, «կեռ մահիկի արշավանք» է սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ: Իշխանական հակաքարոզչությանը չեն օգնում նաև առանձին հանրային դեմքերի ներկայությամբ պայմանավորված այլազան ապակողնորոշող արձագանքներն ու պայքարողներին հիասթափության մատնելու նպատակ հետապնդող, այսպես ասենք, «բացականչությունները»:

Ի դեպ, մի հետաքրքրական երևույթ է նկատվում. շատ ու շատ մարդիկ պարզապես չեն էլ լսում, թե ինչ է ասում այս կամ այն փաշինյանական պաշտոնյան, իսկ բնօրինակի՝ Նիկոլ Փաշինյանի դեպքում էլ շատերն ուղղակի «փոխում են ալիքը»: Իսկ ոստիկանությունն էլ, ինչպես նկատում են շատերը, բացառությամբ «գրանտային» «իրավապաշտպանների», ծառայում է որպես ռեպրեսատոր, այսինքն՝ բռնաճնշումների կույր գործիք է դարձել. կայծակնային արագությամբ ձերբակալում են ընդվզողներին, իսկ խաղաղ ցուցարարներին վրաերթի ենթարկելու նպատակով նրանց վրա մեքենա քշողներին, իբր, չեն կարողանում հայտնաբերել ու մեկուսացնել: Բայց հիմնականը. չնայած անձամբ Նիկոլ Փաշինյանի ու նրա քպախմբի ագրեսիվ, մանիպուլ յատիվ հակաքարոզչությանը, չնայած ոստիկանական բռնաճնշումներին, չնայած ճնշման այլ մեթոդներին, ընդվզումը չի մարում: Ու արդեն ավելի քան 11 օր չի մարում: Ու դա հատկանշական է՝ անկախ այն բանից, թե տվյալ փաստը ում է դուր գալիս, ում՝ ոչ:

Ինչո՞ւ ենք դա համարում հատկանշական: Այլ պարագաներում, կարծում ենք, հազիվ թե դա հավել յալ մեկնաբանելու կարիք լիներ, բայց մեկ-երկու դիտարկում, այնուամենայնիվ, արժե անել:

Առաջինը. մարդիկ, առանց կողմնակի հուշարարության, համենայն դեպս՝ շատերը, տեսնում են, թե ինչ է կատարվում իրականության մեջ, տեսնում են, որ իշխանության սրտաճմլիկ, եթե ոչ՝ ծեքծեքուն հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում նրանց գործերին, տեսնում են, որ իշխանությունը, արյունարբու թշնամու ձեռքից բռնած, նրան մեր երկիր, մեր գյուղեր ու քաղաքներ, մեր տուն է մտցնում: Մարդիկ սկսում են հասկանալ, կամ ավելի շուտ՝ արդեն հասկացել են, որ դա «աթոռակռվի» հարց չէ, ինչպես «տակից» օրնիբուն քարոզում են իշխանական թեզեր թութակողները:

Երկրորդը. ընդվզման ելակետային մոտեցումը չափազանց դիպուկ է. Տավուշը՝ հանուն Հայրենիքի: Այսինքն, սա ոչ թե սոսկ Տավուշի, Նոյեմբերյանի շրջանի այս կամ այն գյուղի, բնակավայրի կենսատարածքի հարցն է, չնայած դեպքերը մեկնարկել են այդ հողի վրա, այլ սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է: Մարդկանց իշխանությունն ասում էր. «Արցախը տանք թուրքին, հանգիստ ապրենք, տանք ու թուրքի հետ առևտուր կանենք»: Թուրքը զավթեց Արցախը, հայաթափեց, Փաշինյանի իշխանությունն էլ անհաղորդ մնաց ու կողքից դիտողի դերում էր, դեռ մի բան էլ հպարտանում էր, թե՝ տեսե՜ք, մեզ ուզում էին ներքաշել պատերազմի մեջ, մենք չներքաշվեցինք: Բայց «հանգիստ ապրել» չկա:

Թշնամին շարունակում է էքսպանսիան: Հիմա էլ «երգի» բառերը թեթևակի փոխեցին, թե՝ «Տավուշից տարածքներ տանք, թուրքի հետ հանգիստ ապրենք, առևտուր կանենք...»: Ու ակնհայտ դարձավ (նկատի ունենք՝ շատերին), որ այդ «տանք, որ...»-ը չի դադարելու, կանգ չի առնելու, որ հաջորդ փուլում արդեն անձամբ իր տունը, իր այգին, իր «թույն համարներով» ավտոյի գարաժը, իր նարդու բեսեդկան, իր աշխատավայրը, իր երեխաների խաղահրապարակը տալու հերթն է գալու: Ու ոչ թե «հանգիստ ապրել», այլ ընդհանրապես ապրել էլ չի լինելու: Այո, հենց Տավուշը՝ հանուն հայրենիքի: Մեծ հաշվով, բոլորս՝ հանուն Հայրենիքի: Այդ հունի մեջ է ծավալվող ընդվզումը: Երկրում մթնոլորտը իրականում էլեկտրականացված է: Իշխանությունը ձևացնում է, թե «ամեն ինչ լավ է, հրաշալի մարքիզուհի», բայց իրականում դեպքերի ընթացքը գնում է դեպի համընդհանուր ընդվզում: Ի դեպ, այնպես է ստացվել, որ մայիսը հայերիս համար ճակատագրական հաղթանակների ամիս է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում