Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ կա իրականում «սիրուն» թվերի տակ. տնտեսական ցուցանիշների ախտաբանական պատկերը. «Փաստ» «Համահայկական ճակատ»-ը իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում եղբայրական Իրանի ժողովրդին. Արշակ Կարապետյան Առավել քան երբևէ Հայաստանը պահանջ ունի նոր վարչապետի՝ Սամվել Կարապետյանի. Նարեկ Կարապետյան Պատերազմ Իրանում․ հետևանքներն ու սպառնալիքները Հայաստանի համար. Էդմոն Մարուքյան Համբերություն և խաղաղություն եմ մաղթում բոլորին, երկնքում և երկրի վրա․ Ավետիք Չալաբյան Խորին ցավակցություն ենք հայտնում բարեկամ Իրանի ժողովրդին․ ՀայաՔվե Պատրաստվում ենք ստանձնել երկրի պատասխանատվությունը՝ նոր և ուժեղ առաջնորդությամբ. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն (տեսանյութ) Իրավիճակը մեր երկրի շուրջ և տարածաշրջանում բավականին բարդ է ու հղի բազմասցենար զարգացումներով. Արտակ Զաքարյան «Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման հուզիչ ակցիան. ծաղկեպսակ Իրանի դեսպանատան դիմաց Չեք կարող պարտությունը բարդել մարտադաշտի վրա. Արշակ Կարապետյան Արևային վահանակները պարտադիր չէ, որ հարթ լինեն Մատչելի բնակարանների հարցը օրհասական է. Լուծու՞մը՝ունենալ Ուժեղ Վարչապետ․․․ Ռուբեն Մխիթարյան
Հայաստանյան իշխանության միջոցառումները արդի ժամանակների իրողությունների հետ առնչություն չունենԱՄՆ Պետքարտուղարությունը թույլատրել է պետական ծառայողներին լքել Սաուդյան ԱրաբիանԱֆղանստանի քաղաքացիների 2 խումբ փորձել է Իրանից մուտք գործել Հայաստան՝ լողալով հատելով Արաքս գետըԴուբայում ԱՄՆ հյուպատոսությունը հրդեհվել էՎախեցած իշխանության ջղաձգումները. Սուրեն ՍուրենյանցԻրանը նոր հրթիռային հարվածներ է սկսել Իսրայելի դեմ«Թուրքիայի համար ստեղծվում է հնարավորություն՝ դառնալու Եվրոպայի առանցքային գազամատակարար»․ փորձագետՍահմանամերձ գյուղերի դպրոցները չպետք է փակվեն․ Մենուա ՍողոմոնյանՈրպեսզի ունենանք դինամիկ զարգացող երկիր, պետք է ունենանք համաչափ զարգացում. Նարեկ ԿարապետյանԻրանում նոր հոգևոր առաջնորդ են ընտրել Ալի Խամենեի որդունԾառուկյանը ռևանշ-մենամարտ կանցկացնի Պուլասի հետ․ հայտնի են մանրամասներըՔՊ-ն փոխել է մարտավարությունը. «Հրապարակ»18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 5-ինԻշխանությունը նախընտրական կաշառք է բաժանում. «Հրապարակ»Որոշ տիրադավներ խոր ընկճախտի մեջ են. «Հրապարակ»Նոր մարտավարությունը և նախընտրական դաշինքը. Վահե Հովհաննիսյան Իրանի դեպքերը մեզ տվեցին մեկ դաս. Նարեկ Կարապետյան«ՀայաՔվեն» և «Միասնության թևերը» միավորվել են՝ Հայաստանի պետական շահով առաջնորդվելով․ Աննա Կոստանյան LA Times-ի անդրադարձը ԶՊՄԿ-ին50-ի ցանկից զեղծարար ՔՊ-ականի են հեռացրել. «Հրապարակ»
Մամուլի տեսություն

«Սա ընդդեմ իշխանության վարած քաղաքականության, բարքերի ու վարքագծի ժողովրդական բունտ է, որը ստացավ քաղաքական բովանդակություն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին ամիսներին կար այն մտավախությունը, որ մարդիկ հիասթափված են, հոգնել են և իրենց բողոքի ձայնն այլևս չեն բարձրացնում: Մայիսիննյան հրապարակը եկավ ապացուցելու հակառակը: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը հիշեցնում է՝ 2020 թ.-ից հետո էլ բավականին լուրջ քանակով մարդիկ դուրս էին գալիս փողոց, այլ հարց է, որ երբ փողոցից իրենց սպասելիքներն ավելին էին, քան կարող էր առաջարկել հարթակը, նրանք հիասթափվում էին և որոշ ժամանակով ամփոփվում էին իրենց խնդիրների մեջ, այն, ինչ կոչվում է ապատիա:

«Փողոցը միշտ ավելի արմատական էր տրամադրված փոփոխությունների պահանջի առումով, քան հարթակը: Կար նաև հոգնածություն քաղաքական ավանդական ուժերից, առավել ևս, որ այդ ուղղությամբ բավականին լուրջ հակաքարոզչություն էր ընթանում: 2018 թ.-ից իշխանության հակաքարոզչության այս նարատիվը բավականին աշխատում էր: Բայց կար ևս մեկ գործոն, որը երկար ժամանակ թույլ էր տալիս Նիկոլ Փաշինյանին և իր խմբակին համեմատաբար հանգիստ ապրել: 2020 թ.-ից հետո զգալով, թե հասարակությունը հոգեբանական ինչ վիճակում է, խաղաղության պահանջ ունի, Նիկոլ Փաշինյանը խաղաղություն բառը դարձրեց իր խոսույթի առանցքը: Իր ցանկացած ելույթում ներկայանում էր որպես խաղաղություն բերող միակ անձ, քաղաքական միակ ուժի ներկայացուցիչ, իսկ մյուսներին ներկայացնում էր որպես պատերազմի կուսակցություններ, ռևանշիստներ և այլն: Այդ առումով իր խոսույթը բավականին համահունչ էր Ադրբեջանի ղեկավարության խոսույթին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգը:

Ընդգծում է՝ Փաշինյանը կարծես կարողացավ մոնոպոլիզացնել խաղաղություն բառը, իբր խաղաղության ջատագով լինելու իր ստատուսը: Կարծում է՝ այս հարցում ստրատեգիական սխալ էր թույլ տվել ընդդիմությունը: «Ընդդիմությունը, ընդհանուր առմամբ վերցրած, թույլ էր տվել, որ խաղաղության աղավնու դերը Փաշինյանը ստանձնի, որ խաղաղություն բերողի կարգավիճակը մոնոպոլ իրեն պատկանի: Ընդդիմությունը, քննադատելով Փաշինյանի կապիտուլիստական կոնցեպտը, չէր ներկայացնում ճշմարիտը:Մարդիկ էլ գնացին խաղաղության կոնցեպտի հետևից: Նրանից հետո, երբ այդ կոնցեպտը տապալվեց, առհասարակ բոլոր նախագծերը, որոնք առնչվում էին խաղաղության հետ, հասարակության մեջ վերջնականապես հիասթափություն առաջացավ նաև Նիկոլ Փաշինյանի հանդեպ: Վկայությունն իր ռեյտինգներն են»,-նշում է մեր զրուցակիցը:

Հիմա, ըստ Հակոբյանի, առաջ է եկել քաղաքացիական, հանրային այլընտրանք: «Բագրատ Սրբազանի նարատիվը հաշտությունն է, սև ու սպիտակի վերացումը, արժանապատիվ խաղաղությունը, հիմնական պահանջն է, որ բավական է հայկական հողերը բաժանես՝ փոխարենը ոչինչ չստանալով: Մարդիկ իրական այլընտրանք, իրենց սպասումներն արդարացնող մարդու տեսան և դուրս եկան փողոց: Սա անվանել եմ հանրային, ժողովրդական բունտ՝ ընդդեմ այս իշխանության վարած քաղաքականության, բարքերի, վարքագծի: Այն ուշ, թե շուտ պետք է ստանար քաղաքական բովանդակություն: Այդ մասին հայտարարեց նաև Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ հարցը պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ»,-հավելում է Հակոբյանը: Նա բնականոն է համարում այն, որ Եկեղեցին ստանձնեց պայքարի առաջնորդի դերը:

«Հայ առաքելական եկեղեցին հերթական անգամ իր պատմական առաքելությունն է կատարում: Նա բազմիցս նման փորձությունների ժամանակ իր վրա հայապահպան, պետականապահպան, արժեհամակարգերի պահպանման դերն է կատարում: Եկեղեցին սովորաբար առաջին պլան է դուրս գալիս այն ժամանակ, երբ չես ունենում պետականություն: Հիմա Հայաստանի Հանրապետությունն այս իշխանության գործունեության շնորհիվ, ըստ էության, չկայացած պետության է վերածվել: Նախկինում էլ կային խնդիրներ, բայց պետությունն ուներ ինստիտուտներ՝ բանակ, կրթական համակարգ, մշակույթ, արժեհամակարգային ինստիտուտներ և այլն: 2018 թ.-ից սկսած այս իշխանությունը դրանք շատ արագ և հետևողականորեն քանդեց: Միակ ինստիտուտը, որ հնարավոր չեղավ վերացնել, Եկեղեցին էր: Կարծում եմ՝ այդ պայքարում Եկեղեցին ոչ միայն դիմացավ, այլ նաև ամրապնդվեց, կուռ ինստիտուտ դարձավ, գենի մակարդակով վերհիշեց իր առաքելությունը:

Երբ պետությունը շրիշակից ցածր մակարդակի վրա է, քաղաքական դաշտը, ըստ էության, չկարողացավ և դեռ չի կարողանում իր գործառույթը կատարել, ուստի այդ վակուումը պետք է լրացներ ինչ-որ կայուն ազգային ինստիտուտ, և դա Հայ առաքելական եկեղեցին է, որի կազմում կան հեղինակավոր հոգևոր առաջնորդներ, որոնք իրենց վրա վերցրեցին հարցերը բարձրաձայնելու, դրանք առաջ տանելու, ապատիայում գտնվող հասարակությանն արթնացնելու առաքելությունը: Մինչ այս փուլը դա իրենց հաջողվում է, և կա հստակ ընկալում ժողովրդի կողմից: Այս իշխանությունը քաղաքական աղանդի տրամաբանությամբ է շարժվում, իսկ դրանց տրամաբանությունն այն է, որ որևէ մեկը չի կարողանում բացատրել, թե ինչու է հավատում այդ մարդուն կամ քաղաքական ուժին, իրենք հավատում են, որովհետև ուղղակի հավատում են: Հոգևոր տեսակետից շատ տրամաբանական է, որ ցանկացած տոտալիտար քաղաքական աղանդի դեմ պետք է պայքարի Հայ առաքելական եկեղեցին»,- նշում է քաղտեխնոլոգը:

Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ երբ ժողովուրդը հրապարակում իր հրաժարականը պահանջի, նա կհեռանա: Մայիսի 9-ին հրապարակը լեփ-լեցուն էր: Վստահաբար, այնտեղ նաև մարդիկ էին, որոնք ինչ-որ պահի վստահության քվե էին տվել Նիկոլ Փաշինյանին: «Բնականաբար, երեկ հրապարակում կային իրեն ընտրող մարդիկ: Մարդը կարող է սխալ գործել, հետո փորձել իր սխալն ուղղել: Սա ամենուր է, նաև քաղաքականության մեջ: Նորմալ պրոցես է, երբ մարդիկ սկսում են հասկանալ, որ սխալվել են, խաբվել են և փոփոխություն են կատարում: Լուրջ վերաբերվել որևէ հայտարարության ու խոսքի, որն ասվում է այդ թիմի և առավել ևս իրենց լիդերի կողմից, անշնորհակալ գործ եմ համարում: Տարբերակներից մեկն այն է, որ վերաբերվենք այնպես, ինչպես իրեն աշխարհի շատ պետությունների ղեկավարներ են վերաբերվում: Գլուխը շոյում են, իրենց ուզածը ստանում, հետո ծիծաղում իր վրա:

Ունենք իշխանություն, որը լուրջ չի ընկալվում աշխարհում որևէ մի տեղ որևէ մի լիդերի կողմից, անգամ այն լիդերների կողմից, որոնք մեզ համարվում են բարեկամ երկիր: Նրանք համբուրվում են, ողջագուրվում, միասին ճաշում, բայց դրանից հետո ուղղակի ձեռք են առնում և այլն: Բոլորը գիտեն Հայաստանի իշխանության խոսքի արժեքը: Սա վերաբերում է ոչ միայն աշխարհաքաղաքական լուրջ կենտրոններին ու նրանց ղեկավարներին, այլ նաև մեր որոշ հարևաններին, որոնք այդ կարգավիճակը չունեն, բայց շատ լավ հասկանում են, թե ում հետ գործ ունեն: Հիմա վերհիշում ենք իր՝ վեց տարի առաջ ասած խոսքերը, մյուսները հիշում են իր՝ այսպես կոչված, ընդդիմադիր ժամանակները, թե ինչեր է ասել այն ժամանակ և ինչ է ասում հիմա»,-ընդգծում է քաղտեխնոլոգը:

Նշում է՝ բնականաբար, հենց այնպես հրաժարական չի տա: «Նաև մի պարագայում կհեռանա. եթե դրսի իր «պապաներն» ու ոչ «պապաները» ասեն, որ արդեն էլ պետք չի: Դա իր համար ազդակ կլինի, որ աչք չեն փակելու իր ներսի որոշ՝ ֆինանսատնտեսական չարաճճիությունների և ուժային ռեպրեսիաների վրա: Երկրորդ՝ եթե համառի, ապա այն երաշխիքները, որոնք իրեն տալիս էին հետագա կյանքի համար, կարող են չտալ: Այդ տարբերակը կարող է աշխատել, հակառակ դեպքում նա մինչև վերջ կպահի իշխանությունը: Այս իշխանությունը որևէ կարմիր գիծ չունի ո՛չ ներքին, ո՛չ արտաքին քաղաքականության մեջ: Ուղղակի արտաքին քաղաքականության մեջ այդ գիծն իր համար ինչոր մեկը գծում է, իսկ ներսում նա աստիճանաբար պետք է դա հասկանա»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում