Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատահական չէ, որ Թրամփը քարոզարշավի ժամանակ առաջնորդվում էր «Նախևառաջ Միացյալ Նահանգներն են», «Ամերիկան դարձյալ դարձնենք հզոր» կարգախոսներով. Մհեր Ավետիսյան Պահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե» Ucom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում Եվրոպական կրկնակի ստանդարտներ. ԵՄ-ն չի տեսնում քաղբնտարկյալների առկայությունը Քրդական դասեր Հայաստանի համար Արևմտամետները որոշել են՝ կգնան մեկ ցուցակով Քրիստոսի արձանի շինաշխատանքները, անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են․ Գագիկ Ծառուկյան Նիկոլը ելել է մեր ժողովրդի շալակը․ դո՛ւրս եկեք թմբիրից, միավորվենք, հեռացնենք նրան․ Ավետիք Չալաբյան «Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ներքին Գետաշեն համայնքում Երկու իրականություն Թրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն. այս պահի դրությամբ նրա նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալшնքը. փաստաբան
Լրանում է Հրանտ Դինքի սպանության 19-րդ տարինՄենք անսասան ենք Գրենլանդիայի և Դանիայի ինքնիշխանությունը պաշտպանելու մեր հանձնառության մեջՎաղը մենք ցույց կտանք, թե ինչպես է փոխվելու բոլորիս կյանքը Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանԻրանն աշխարհի ամենաանապահով վայրն է ահաբեկիչների և դավաճանների համար. խորհրդարանի խոսնակՊուտինին հրավիրել են Գազայի խաղաղության խորհուրդին․ ՊեսկովԹուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը, մենք ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ. Ռուբեն ՌուբինյանՆարեկ Սամսոնյանը 11 օր է, ինչ հրաժարվել է սննդից․ Մենուա ՍողոմոնյանՍտրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը․ Վահե ՀովհաննիսյանՍամվել Կարապետյանի գործը զուտ քաղաքական է, իսկ այսպիսի անօրինությունները ձեռնտու են միայն Հայաստանի թշնամիներին․ Ռոբերտ ԱմստերդամՀարկային բարեփոխումների խորհրդի նիստում նախանշվել են 2026-ի ոլորտային առաջնահերթություններըԱրմեն Փամբուխչյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի առաջին տեղակալ Գեորգի Թկեմալաձեի հետ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանովՀԷՑ ՓԲ ընկերությունը 2016 թ.-ին կառավարումը Տաշիր խմբի կողմից ստանձնելու պահին, աշխատել է վնասով և ունեցել է 34 մլրդ ՀՀ դրամ կուտակված վնաս Հրշեջ-փրկարարները մարել են Պուշկինի փողոցում բռնկված հրդեհը․ այրվել են կենցաղային իրերՀԷՑ-ը պարտվում է դատարաններում. աշխատանքից ազատումներ՝ առանց վերաբերելի հիմքերիԻնտերնետ կապի մալուխների վնասման հետևանքով Միգրացիայի առցանց Ծառայության հարթակները անհասանելի ենՓաշինյանը Ֆարմանյանին ազատել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնիցՀայաստանի պետական պարտքը 2025-ի վերջի դրությամբ 14.5 միլիարդ դոլար է․ Էդմոն Մարուքյան Վաղը Հաջիևը կարող է Սյունիքով Նախիջևան անցնել, ու ոչ ոք չի հարցնի՝ ի՞նչ ես տանում․ Սողոմոնյան Գավառում բացվել է «Միասնության թևերի» գրասենյակը
Մամուլի տեսություն

«Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման պարագայում ակտիվ և արագ գործողություններ ակնկալող մեր շատ քաղաքացիներն այն համեմատում են 2018 թ.-ի իրադարձությունների հետ, երբ Փաշինյանը քայլելով եկավ Երևան, օրեր անց Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը նման կարծիք է հայտնում, երբ անդրադառնում ենք հասարակության շրջանում տարածված կարծիքներին, որ շարժման ընթացքը դանդաղ է:

«Այն, ինչ տեղի էր ունենում մայրաքաղաքում և լայնորեն լուսաբանվում էր, միայն տեսանելի կողմն էր այն գործընթացների, որոնք շատ երկար ժամանակ նախորդել էին Փաշինյանի ակցիաներին: Նա այստեղ դատարկ հողի վրա չէր գործողություններ իրականացնում այն առումով, որ տասնամյակներ շարունակ Հայաստանում ձևավորվել էր ցանցային համակարգ արևմտյան մեր գործընկերների կողմից: Ֆորմալ առումով Հայաստանում կուսակցություն չունեն, որ ասենք այս կամ այն կուսակցությունը ֆինանսավորվում է Պետդեպի կամ ԵՄ-ի կողմից, բայց ՀԿ-ների բավականին մեծ ցանկ ունենք: Նախկին իշխանությունները կարծում էին, որ այդ ՀԿ-ներին և դրանց ղեկավարներին տարբեր ձևերով իրենց գրպանում են պահում, բայց 2018 թ.-ից ակնհայտ դարձավ, որ այդ մարդիկ լրիվ այլ նպատակներ էին հետապնդում, աշխարհաքաղաքական այլ տերեր ունեին, իսկ ՀՀ իշխանությունները նրանց վրա ազդեցություն չունեին: Նիկոլ Փաշինյանը եկավ մի իրավիճակում, երբ ցանցային համակարգը ձևավորված էր, ունեին ակտիվիստներ, որոնք ճիշտ պահի դուրս եկան փողոց, ակնհայտորեն կազմակերպչական շատ լուրջ աշխատանք էր կատարվում: Մարդիկ սա տեսել են 2018 թ.-ին և փորձում են այդ իրողությունները համեմատել մերօրյա իրողությունների հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Նշում է՝ Բագրատ Սրբազանն այդ տրամաբանությամբ պետք է գար և, հենվելով ինչ-որ կառույցների վրա, միանգամից իշխանափոխություն իրականացներ, մինչդեռ դա հնարավոր չէր: «Բացի դա, 2018 թ.-ին տեղի է ունեցել ոչ թե մեկ իշխանափոխություն, այլ երկու պրոցես:Առաջինը Սերժ Սարգսյանի հրաժարականն էր, երկրորդը՝ Կարեն Կարապետյանի: Սրանք տարբեր գործընթացներ էին, ներգրավված էին տարբեր, այդ թվում՝ աշխարհաքաղաքական ուժեր: Դա նաև ներքին որոշակի խմորումներից բխող գործընթաց էր, որը հասարակության ներկայացուցիչների համար տեսանելի չէր, բայց ներիշխանական պայքարում շատ լուրջ գործընթացներ էին տեղի ունենում: 2018 թ.-ի արագ իրողությունները դրա դրսևորումը եղան: Ներկա իրավիճակում ցանկացած մեկը, ով էլ լիներ, չէր կարողանա մեկ օրում իշխանափոխություն իրականացնել»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել: «Կային միֆեր՝ ժողովուրդը փողոց դուրս չի գալիս, Հանրապետության հրապարակը չի լցվի, Նիկոլ Փաշինյանի տեսակետն էլ Հայաստանում այլընտրանք չունի, դրա համար մարդիկ փողոց դուրս չեն գալիս, դրա համար Փաշինյանը հաղթում է և այլն: Այդ դեգեներատ կարծիքը շատ էին տարածում նաև ռուսաստանցի, այսպես կոչված, փորձագետներ, որ, օրինակ՝ Հայաստանում գինու փառատոններին ավելի շատ մարդ է մասնակցում, քան ընդդիմության ակցիաներին: Հիմա միանգամից մի քանի միֆ կոտրվեց: Բագրատ Սրբազանը մարդկանց հավաքեց հրապարակում, այն էլ՝ ոչ մեկ անգամ, այն պայմաններում, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չէր տվել: Փաշինյանը կարողացավ հրապարակը երկու անգամ լցնել՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը և իր կառավարման 100-օրյա հանրահավաքի օրը: Անկեղծ չգիտեմ, թե Բագրատ Սրբազանը ինչպես կկարողանա այս պոտենցիալն օգտագործել: Բայց եթե ուզում է հաջողության հասնել, պետք է այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնի:

Պետք է շատ արագ ցանցային կառույցներ ձևավորեն, ոչ միայն ֆորմալ առումով ճանապարհները փակելու համար: Հիմա ցանցային կառույցներն անհրաժեշտ են, որ կարողանա հասարակության հետ բացատրական աշխատանքներ կատարել և մարդկանց վարակել փոփոխությունների գաղափարով: Նա հիմա պետք է նախընտրական քարոզարշավի նման գործընթաց իրականացնի՝ գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, թաղամաս առ թաղամաս հանդիպի մարդկանց հետ, նրանց հետ հասկանալի լեզվով իրենց հուզող խնդիրներից պետք է խոսի: Ղարաբաղյան շարժումից ի՞նչ սովորեցինք: Երբ 88-ին այդ շարժումը մեկնարկում էր, նրա հիմնական հարցն Արցախը հայկական պահելն էր, որ մարդիկ էլ հնարավորություն ունենային այնտեղ ապրել: Երբ շարժումն այդ հարցը բարձրացրեց, գոյություն ուներ Խորհրդային Միություն, համապատասխան համակարգ և այլն:

Ինչպե՞ս մարդիկ կարողացան լուծել Արցախը հայկական պահելու հարցը: Շարժումը տրանսֆորմացվեց, բացի Արցախի լոկալ խնդրից, սկսեց բարձրացնել էլ ավելի լուրջ հարցեր՝ քաղաքական համակարգի վերափոխում, կոմկուսի քարտուղարների կոռուպցիոն համակարգի դեմ արշավի իրականացում, տնտեսական բարեփոխումների հայեցակարգ առաջարկվեց: Մարդկանց բացատրեցին, որ եթե ուզում ենք Արցախը հայկական պահել, պետք է անկախ հայկական պետություն ունենանք, իսկ այն ձեր սոցիալ-տնտեսական հարցերի լուծման բանաձևն է լինելու: Կողմ արտահայտվելով անկախ պետության ձևավորմանը, որը պետք է լուծեր Արցախի հարցը, ակնկալում էին, որ կլուծեին իրենց սոցիալ-տնտեսական խնդիրները: Չեմ ասում, թե հետո ինչ եղավ, բայց շարժումն այդ տրանսֆորմացիան իրականացրեց: Հիմա, եթե Բագրատ Սրբազանը կամ հարթակից ելույթ ունեցող ցանկացած ադեկվատ մարդ ուզում է, որ Կիրանցը, Ոսկեպարը, Տիգրանաշենը կամ Սևանը մնան հայկական, պետք է ծրագիր ներկայացնեն, թե ինչպես Երևանը դարձնել ու պահել հայկական: Դրա համար հասարակությանը պետք է վարակես փոփոխությունների գաղափարով, իսկ դրա համար պետք է մարդկանց հստակ օրախնդիրների լուծումներն առաջարկես»,-ասում է քաղաքագետը:

Հիշեցնում է, որ 2018 թ.-ին, բացի տեսանելի պրոցեսից, կար նաև կուլիսային աշխատանք իշխանությունների հետ: «Եթե դա չլիներ, չեմ ասում՝ որ կենտրոնից, այդ մարդիկ չէին քվեարկի Նիկոլ Փաշինյանին ընտրելու համար: Ինչպես հասարակությանը պետք է շահագրգռես, որ նա ցանկանա, որ գաս իշխանության, նույն ձևով էլ իշխանական համակարգին պետք է շահագրգռես: Մեկ օրինակ բերեմ Վրաստանից. զարմանում են, թե ինչու մինչև հիմա Հայաստանում որևէ ընդդիմություն դա չի կիրառել: Երբ Բիձինա Իվանիշվիլին գալիս էր իշխանության, որը պայքարում էր ոչ թե պարզապես Սահակաշվիլու, այլ ամերիկյան, եվրոպական համակարգերի դեմ, ի թիվս այլնի, մարդկանց խոստացել էր, որ բոլոր կոմպրոմատները, այդ թվում՝ սեռական բնույթի, որոնք Սահակաշվիլու կողմից հավաքված են իշխանական ներկայացուցիչների դեմ, ոչնչացվելու են: 44-օրյա պատերազմից հետո իշխանությունից դուրս եկածները բաց տեքստով ասում էին, որ ՔՊ-ում կան մարդիկ, որոնց կոմպրոմատներով են պահում: Իսկ միգուցե անհրաժեշտ է խոսք տալ, որ դա էլ է վերանալո՞ւ:

Քաղաքականությունը հնարավորությունների պատուհան է բացում, թե ինչպես կկարողանաս դրանից օգտվել, արդեն քո կազմակերպչական ունակությունների և քաղաքական մտածողության արգասիքն է լինելու: Այս շարժումն օբյեկտիվորեն հնարավորություն ունի դրական արդյունքի հասնելու, այլ հարց է՝ Բագրատ Սրբազանը, նրա կողքի մարդիկ կկարողանա՞ն դրանից ճիշտ օգտվել: Շատ հետաքրքիր է հետևել, թե Հայաստանի ընդդիմադիր հատվածն ինչպես է այս ամենին արձագանքում: Ընդդիմության որոշ շրջանակներ կկարողանա՞ն այս անգամ էլ տապալել գործընթացը, թե՞ ոչ»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Բագրատ Սրբազանը խոսում է հանրային համերաշխության կարևորության մասին, հանդիպում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Ու չնայած հանրային համերաշխություն ասվածի մեջ ինչ-որ ռոմանտիկ բան կա, բայց սա իրապես կարևոր է հետագա փոփոխությունների համար:

«Բավականին հետաքրքիր պատկեր էր, երբ նույն սեղանի շուրջ իրար կողքի նստած տեսնում ես Արտաշես Գեղամյանին, որը հայտնի է իր պրոռուսական մոտեցումներով կամ Արամ Գ. Սարգսյանին, իսկ իրենց կողքին՝ Արա Պապյանին կամ Շանթ Հարությունյանին, որոնք ամենուր տեսնում են «ԿԳԲ գործակալների»: Որպես հասարակություն պետք է մեկ ֆունդամենտալ հարցի պատասխանենք՝ հիմա ավելի շատ ատում ենք միմյանց կամ ՔՊ անդամների՞ն, թե՞ ավելի շատ սիրում ենք մեր պետությունը և ուզում ենք այն պահել: Որպես անձ, ով ապրում է Հայաստանի Հանրապետությունում, որի երեխաներն ու ընտանիքն այստեղ են ապրում, և որը չի պատրաստվում լքել Հայաստանը, պետք է նույն ընտրությունը կատարեմ՝ այս երկի՞րն եմ ավելի շատ սիրում, թե՞ ավելի շատ ատում եմ այդ մարդկանց: Այսօր տեսնում եմ սուբյեկտիվ հիմքեր, որոնց արդյունքում հայկական պետականությունն իր ներկայիս կոնֆիգուրացիայով կդադարի գոյություն ունենալ: Պետք է ընտրություն կատարենք՝ կկարողանա՞նք քաղաքական այս իրավիճակը փոխել:

Ամենաճիշտ լուծումը հետևյալն է՝ կառավարության ձևավորում իր անկախ արբիտրի կարգավիճակ ունեցող վարչապետով և հետագա ընտրությունների կազմակերպում: Հետո ժողովուրդը թող որոշի, թե որ ուժը պետք է գա իշխանության: Կլինեն ազատ, անկախ ընտրություններ, որոնց երաշխավորը կլինի վարչապետն իր անկախ դիտորդի կարգավիճակով: Այդ նոր ձևավորված կառավարության առաջին ու կարևոր քայլերից մեկը պետք է լինի ֆեյքերի ֆաբրիկաների փակումը, դա հանրային համերաշխություն ստեղծելու լավագույն գրավականներից մեկն է լինելու: Պետք է հարթակից խոսվի այն մասին, որ ֆեյքերի ֆաբրիկաները պետք է փակվեն, նոր վարչապետը չի հավակնում իշխանության մնալ արտահերթ ընտրություններից հետո, կոմպրոմատները կոչնչացվեն, հասարակությանը պետք է ասել, որ դրվելու են իրենց սոցիալտնտեսական հարցերի լուծման հենքերը:

2018 թ.-ին մարդիկ փողոց դուրս եկան, որովհետև չկար արդարություն և սոցիալ-տնտեսական զարգացման հայեցակարգ, նյութական բարիքների վերաբաշխման արդար համակարգ: 2018 թ.-ից այդ հարցը չի լուծվել: Ավելին՝ կորցրել ենք Արցախը և նյութական բարիքների քանակը, որը կարող էր վերաբաշխվել հասարակության միջև, կրճատվել է: Պետք է կարողանաս այս պայմաններում առաջարկել լուծման տարբերակներ այն հարցերի համար, որոնք 2018 թ.-ին մարդկանց փողոց են հանել: Քաղաքականությունը սա է, կամ դու այս կանոններով ես խաղում, կամ մնում ես բարի, սպիտակ շորերով բարոյականության մարմնավորում, բայց որը քաղաքական առումով կտապալվի»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում