Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախօրեին «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց, որ «Արբա մեդիա» ՍՊԸ-ին պատկանող «Թայմ Տերմինալ» անվանմամբ գովազդային միջոցներն ապամոնտաժվել են։ Նա նշել էր, որ վերջին օրերին «Արբայի տղաներն իրենց կամքով մեր շարժման հայտարարություններն էին տեղադրում։
Քաղաքապետարանի ապօրինի գրության հիման վրա հոսանքն անջատել են, քաղաքապետարանն ապօրինի ապամոնտաժում է, չնայած պայմանագիրը դեռ ուժի մեջ է ինը տարի, ինչո՞ւ են ապամոնտաժել» Երևանի քաղաքապետարանից պարզաբանել էին, որ «Արբա մեդիայի» գովազդային կրիչներն ապամոնտաժվել են ինքնակամ տեղադրված լինելու հիմքով և որևէ կերպ կապ չունեն այն կարծիքի հետ, թե որոշակիորեն կա քաղաքական մոտեցում և այլն։ «Պարզապես համընկել է դրանց ապամոնտաժումն այն ժամանակահատվածի հետ, որ իրենք արդեն այդ վահանակների վրա որոշակի քաղաքական հայտարարություններ էին փակցրած եղել», -նշել էին քաղաքապետարանից:
Ի դեպ, երեկ սոցցանցերում «Արբա մեդիա» ՍՊԸ-ն կապվում էր տարբեր քաղաքական ուժերի հետ: «Փաստ» թերթը տեղեկացավ, որ ընկերությունն իրականում Արազ Բաղդասարյանին է պատկանում, որը 20112018 թվականներին եղել է Երևանի քաղաքապետարանի գովազդի վարչության պետը: Նա աշխատանքից ազատվել է «քայլողների»՝ իշխանության գալուց անմիջապես հետո: Ի դեպ, կան տեղեկություններ, որ նա Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի փեսան է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան