Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»
Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունը
Տնտեսություն

Որքա՞ն նավթ է մնացել մոլորակի վրա և, արդյո՞ք, այն երբևէ կսպառվի

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հարյուր միլիոնավոր տարիների ընթացքում նավթը կուտակվել է մեր ոտքերի տակ գտնվող խորը ամբարներում, որոնք դարերի ընթացքում ձևավորվել են կենդանիների և բույսերի մնացորդներից, որոնք հայտնվել են Երկրի տակ և ծածկվել ավազի, տիղմի և ապարների շերտով: Ջերմությունն ու ճնշումն աստիճանաբար այն վերածել են  հեղուկ վիճակի, գրում է Live Science-ը։

Մոտ 165 տարի առաջ մենք սկսեցինք արդյունահանել այս բնական պաշարը պլաստմասսա, բենզին, ասֆալտ և շատ այլ ապրանքներ արտադրելու համար շատ ավելի արագ, քան երբևէ կարելի է այն համալրել: Ինչ-որ պահի այն պետք է ավարտվի: Բայց որքա՞ն է մնացել և ե՞րբ է ավարտվելու։

Կարճ պատասխանն այն է, որ մոլորակն ինքնին երբեք ամբողջությամբ չի սպառի նավթը, քանի որ դրա մի մասը գտնվում է Անտարկտիդայի նման դժվար հասանելի վայրերում, իսկ որոշները կարող են ընկած լինել այնքան խորը գետնի տակ, որ մենք չենք կարող նույնիսկ որոշել դրանց քանակը, էլ չխոսելով դրանց հասնելու մասին:

Սալերի տեկտոնիկան մեծապես պատասխանատու է այն բանի համար, թե որտեղ են հայտնվում նավթի հանքավայրերը: Զարգացող օվկիանոսային ավազանները բարենպաստ պայմաններ են ստեղծում բույսերի և կենդանիների արագ թաղման համար, մինչդեռ երկրակեղևի շարժումը ստեղծում է ջերմություն և ճնշում, որոնք այս նյութը վերածում են նավթի: Սուբդուկցիան և ռիֆտոգենեզը կարող են հանգեցնել ավազանների ձևավորմանը, որոնցում կարող է կուտակվել նավթը: Արդյունքում որոշ շրջաններում նավթի հանքավայրերի հայտնաբերմն հավանականությունն ավելի մեծ կլինի, քան մյուսներում:

Համաձայն Rystad Energy-ի 2023 թվականի ուսումնասիրության, ամբողջ աշխարհում մոտ 1,6 տրիլիոն բարել չարդյունահանված նավթ կա: Կան նաև նավթի պաշարներ, որոնք մենք դեռ չենք հայտնաբերել։ Սա ավելի կասկածելի ցուցանիշ է, չնայած 2012 թվականին ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը այն գնահատել էր 565 միլիարդ բարել։

Բայց ե՞րբ են մարդիկ սպառելու արդյունահանվող այս նավթը: Դժվար է պատասխանել այս հարցին։

Տասնամյակներ շարունակ ոլորտի փորձագետներն ասում էին, որ նավթի պաշարները՝ հիմնվելով հայտնի պաշարների վրա, կբավականացնեն մոտ 50 տարի:

Այս թիվը շատ չի փոխվել՝ ելնելով նրանից, թե ինչպես  այն հաշվարկվում. մինչև նավթի սպառման տարիների քանակը հավասար է ներկայիս հայտնի պաշարներին՝ բաժանած տարեկան համաշխարհային պահանջարկի վրա: Ապացուցված պաշարների մեր գնահատականն ավելացել է, քանի որ մենք անընդհատ նոր հանքավայրեր ենք գտնում, իսկ մեզ մնացած ժամանակն առանձնապես չի փոխվել, քանի որ մենք նոր նավթն օգտագործում ենք մոտավորապես նույնքան արագ, որքան գտնում ենք:

Բայց ինչ-որ պահի այս հավասարակշռությունը կփոխվի։

Վաշինգտոնում գործող ClearView հետազոտական ​​ընկերության տնօրեն Քևին Բուքը Live Science-ին ասել է, որ իր կարծիքով արհեստական ​​ինտելեկտը կհեշտացնի նոր պաշարներ գտնելը, իսկ հանքարդյունաբերության նոր տեխնոլոգիաները կհեշտացնեն օգտակար պաշարների արդյունահանումն առաջիկա տարիներին:

Մյուս կողմից, նավթի պահանջարկը, ամենայն հավանականությամբ, կփոխվի առաջիկա տարիներին։

Համաձայն 2023 թվականի էներգետիկ կանխատեսման, պահանջարկը, ամենայն հավանականությամբ, կնվազի, քանի որ աշխարհը հրաժարվում է նավթից որպես էներգիայի աղբյուրից՝ էլեկտրական մեքենաների անցնելու շնորհիվ: Օրինակ՝ 2023 թվականի հոկտեմբերին Միջազգային էներգետիկ գործակալությունը հայտարարել է, որ ակնկալում է, որ նավթի սպառումը կհասնի առավելագույնի մինչև 2030 թվականը, իսկ դրանից հետո՝ կնվազի: