Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան Ալոյան
Հասարակություն

«ԶՊՄԿ»-ին պատկանող Մշակույթի պալատը քաջարանցիներին կարող է առաջարկել հանգստի, ինֆորմացվելու, մշակույթի ու ժամանցի հրաշալի տարատեսակ հնարավորություններ

Իրինա Հովհաննիսյանը՝ դրամաշնորհի, Քաջարանի մշակութային անցուդարձի ու այլ երկրների հետ միջմշակութային կապերի մասին

«Քաջարանի մշակույթի պալատի թիմը մասնակցել է «Artbox Hub»-ի դասընթացին, ավարտին ծրագիր ենք ներկայացրել 4 կետից բաղկացած, որից մեկը հավանության է արժանացել եւ դրամաշնորհ ենք ստացել: Մեր նախագիծը պետք է իրականացնենք օգոստոսի վերջին: Քանի որ ընդարձակ ծրագիր էր, փորձել ենք այլ աղբյուրներից եւս ֆինանսավորում հայթայթել»,- «Առավոտի»  հետ զրույցում նշեց Քաջարանի մշակույթի պալատի համակարգում գործող՝ Քաջարանի կինոթատրոնի տնօրեն Իրինա Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, համագործակցելով Creative Armenia-ի հետ եւ ԵՄ ֆինանսավորմամբ, նախաձեռնել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանում ստեղծարար արդյունաբերությունը։ Եվ Քաջարանի կինոթատրոնը մեկն է այն հաստատություններից, որին այդ նպատակով դրամաշնորհ էր տրվել:

Տիկին Հովհաննիսյանը նշեց, որ ծրագրել են ամեն տարի ամռանն անցկացնել փառատոներ, որոնք ընդգրկեն արվեստի ու մշակույթի տարբեր ճյուղերը՝ սկսած խոհանոցից,  վերջացրած կինոյով: Ընդ որում, այդ փառատոնի ընթացքում հայկական մշակույթին զուգահեռ ներկայացնելու են որեւէ այլ երկրի ու ժողովրդի մշակույթը:

«Կփորձենք ընդհանրություններ գտնել մեր եւ որեւէ այլ ժողովրդի մշակույթում: Առաջին փառատոնը, որ պետք է կայանա օգոստոսին, հայ-հնդկական համագործակցություն է, ունենք որոշակի կապեր եւ հնդկական համայնքի հետ աշխատելու որոշակի փորձ: Դրամաշնորհի գումարը կծախսենք տեխնիկական ձեռքբերումների եւ փառատոնի մասնակից խոհարարներին ներգրավելու համար, քանի որ ներկայացնելու ենք հայկական խոհանոցը: Այս տարի շեշտը կդնենք Սյունիքի խոհանոցի վրա, այդ նպատակով համագործակցելու ենք տեղական թանգարանների հետ, որպեսզի միջոցառումը ոչ թե ձեւական բնույթ կրի, այլ պատմական հիմք ունենա եւ լինի ուսուցողական նյութ: Արդեն Հնդկաստանի դեսպանի հետ կապեր հաստատելու պայմանավորվածություն  ունենք, իրենք պետք է օգնեն ներկայացնել հնդկական մշակույթը, համագործակցելու ենք նաեւ Հայ-հնդկական բարեկամություն ՀԿ-ի հետ: Փառատոնի ընթացքւոմ, ի թիվս այլնի, կանցկացվի պարային մրցույթ եւ վարպետության դասընթացներ: Կներկայացնենք Սյունիքի տարածաշրջանի պարերը, հնդկական կողմից էլ՝ իրենց ազգային պարերը: Այցելուները հնարավորություն կունենան սովորելու որոշակի շարժումներ ու պարելու մեզ հետ: Ինչպես արդեն ասացի, տարբեր ժանրեր եւ ոլորտներ են ներկայացվելու փառատոնի շրջանակում՝ գեղանկարչություն, գեղարվեստական անիմացիոն ֆիլմեր, երգարվեստ, փառատոնն էլ 2-3 օր կտեւի»,-նշեց Քաջարանի կինոթատրոնի տնօրենը:

Նրանից տեղեկացանք, որ փառատոնի մի մասն անցկացնելու են Քաջարանի մշակույթի պալատում, որն ունի պարի դահլիճ՝ նորագույն լուսավորությամբ, ձայնագրման ստուդիա, տարածք՝  ցուցահանդեսների համար, ժամանակակից կինոթատրոն՝ թվային տեխնիկայով: Իսկ փառատոնի փակումը, հավանաբար, բացօթյա կլինի, քանի որ, ըստ մեր զրուցակցի, ներկայացնելու են ոչ միայն հայկական տոնածիսական խաղերը, այլեւ հնդկական  Հոլին՝ գույների տոնը:  «Մենք հայկականը ներկայացնելու ենք հնդիկներին, հնդիկներն էլ իրենց մշակույթը՝ մեզ: Կարծում եմ՝ միջմշակութային շփումները եւ փոխադարձ ճանաչողությունը շատ կարեւոր են: Մեր փառատոնը ուսուցողական տարրեր է կրելու, այն զուտ ժամանցային չի լինելու, այսօր, առավել քան երբեւէ, հրատապ խնդիր է՝ ազգայինը պահպանելը, ինչպես նաեւ հարեւանների, բարեկամ երկրների մշակույթին հաղորդակից լինելը»,-նշեց նա:

Իրինա Հովհաննիսյանը հավելեց, որ Քաջարանի մշակույթի պալատը (տնօրեն՝ Նարա Մկրտչյան) վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալում: Այն պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Հավելեց, որ  Քաջարանի համայնքապետի եւ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի աջակցությամբ Քաջարանի մշակույթի պալատում բացվել է «Վիքիմեդիա Հայաստան»  գիտակրթական հասարակական կազմակերպության 8-րդ Վիքիակումբը, որի նպատակներից է հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը, ստեղծել կրթության եւ գիտելիքի հավասար պայմաններ, համագործակցել կրթական հաստատությունների հետ՝ վիքիմեդիա նախագծերը կրթական գործընթացի մեջ ներառելու նպատակով։

Իրինա Հովհաննիսյանն ասում է, որ Քաջարանն արդյունաբերական քաղաք է, բայց մշակութային ավանդույթներ ունի, այստեղ կինոյի, թատրոնի, գրչի մեծագույն վարպետներ են հանդես եկել, այդ թվում՝ Վահրամ Փափազյանը, Ավետ Ավետիսյանը, Սարոյանը, Պարույր Սեւակը,  Մաթեւոսյանը: Նշեց, որ ցանկանում են կրկին  շեշտադրել  մշակութային տարրը. «Աշխատանքից հետո տուն վերադարձող քաջարանցիներին մեր Մշակույթի պալատը կարող է առաջարկել հանգստի, ինֆորմացվելու,  մշակույթի ու ժամանցի հրաշալի տարատեսակ հնարավորություններ: Մեզ մոտ ցուցադրվում են լավագույն ֆիլմերը, իրականացվում տարբեր կրթական ծրագրեր, ինչքան հնարավոր է՝ անվճար ցուցադրություններ ենք կատարում, համագործակցում ենք տարածաշրջանի կրթական հաստատությունների հետ, Երեւանում Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ ենք համագործակցում: Ուրախալի է, որ մեզ դիմում են ռեժիսորներ, որոնք  առաջարկում են  իրենց ֆիլմերը ցուցադրել, ինչը սիրով անում ենք»: Ամենավառ իրադարձություններից մեկը մայիսի 27-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ Քաջարանի մշակույթի պալատի  նախաձեռնությամբ կայացած Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառումն էր։ Հենվելով շանսոնյեի հուշերի եւ հարցազրույցների վրա՝ ներկայացվել է Ազնավուրի կյանքը՝ նրա մանկությունից մինչեւ հաղթարշավը աշխարհի մեծագույն բեմերում։

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում լրատվամիջոցը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Լուսանկարները տրամադրել է Իրինա Հովհաննիսյանը:

«Առավոտ» օրաթերթ