Ինչի՞ է պատրաստ Նիկոլ Փաշինյանը՝ հանուն իշխանությունը պահելու. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանի վարչախումբն առայժմ ականջալուր չի լինում ցուցարարների պահանջներին, ովքեր դեմ են Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատմանը: Ձերբակալվածների թիվը հարյուրների է հասնում: Ընդ որում, ձերբակալությունները տեղի են ունենում բիրտ մեթոդներով և չպատճառաբանված: Ավելին, չնայած պատգամավորական անձեռնմխելիությանը, ձերբակալել են նաև ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանին՝ ընդ որում՝ բիրտ ուժ կիրառելով նրա նկատմամբ: Ի դեպ, նշենք, որ «Փաստի» գրավոր հարցմանն ի պատասխան, գլխավոր դատախազությունից նշել են, որ այս դրվագով նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշում է, որ, ի տարբերություն 2018թ.-ի, երբ ցույցերի արդյունքում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, ուժայինների գործողությունները խստացվել են: Մասնավորաբար, «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը տեղեկացնում է, թե Կարապետյանը նշել է, որ այն ժամանակ ուժայիններն ադեկվատ են գործել, իսկ այսօր նրանց գործողություններն անբացատրելի են: Ըստ նրա, դա կապված է քաղաքական որոշման հետ: «Եթե կա քաղաքական որոշում ձեռք չտալ ցուցարարներին, ապա ոստիկանությունը գործում է օրենքի շրջանակներում: Եթե կա վախ տարածելու և ակցիաները կանխելու որոշում, ուժ է կիրառվում»,-նշել է Կարապետյանը: Նրա խոսքով, ոստիկանության բիրտ գործողությունները կապ ունեն ակցիաների զանգվածային բնույթի հետ: Ըստ նրա, չի բացառվում, որ իշխող ուժը կդիմի 2008 թ.-ի մարտի 1-ի նման գործողության, եթե իշխանափոխության վտանգ զգա:
Չնայած այն հանգամանքին, որ ռեժիմի կողմից ուժի կիրառումը կարող է ձեռնտու լինել ընդդիմությանը, սակայն ցուցարարների մեծամասնության շրջանում կա մտավախություն, որ ներքին հեղափոխական իրադարձությունները կարող են բերել նոր ագրեսիայի ընդդեմ Հայաստանի: Հուսադրողն այն է, որ ընդդիմության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը ցանկանում է Փաշինյանի հեռացման հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Հասարակության մեծամասնությունը հոգնել է քաղաքական գործիչների միջև ներքին հակասություններից և, հանդիսանալով Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, հույս ունի, որ եկեղեցին կարող է միավորել ազգին և փրկել ժողովրդին կործանումից:
Տելեգրամյան ալիքը նշում է, որ Բագրատ Սրբազանը ոչ միայն ընդդիմության հանրային դեմքն է, այլ ընդդիմության իսկական հոգևոր առաջնորդը: Նա առաջնորդ է, ով ընդունում է վերկուսակցական և վերքաղաքական որոշումներ, ով առաջ է մղում այնպիսի չափանիշներ, որոնց պետք է համապատասխանի ապագա տեխնոկրատական կառավարությունն ու կազմակերպվեն արտահերթ ընտրությունները: Բագրատ Սրբազանի ծրագրում շեշտը դրվում է տեխնոկրատների կառավարության ձևավորման վրա, այլ ոչ թե քաղաքական պատկանելիության: Հավատը դեպի եկեղեցին թույլ կտա մարդկանց իրենց մեջ ուժ գտնելու և վա-բանկ գնալու՝ հանուն խաղաղ, նոր և բարգավաճող Հայաստանի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան