Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն. Վահե Հովհաննիսյան Հայ աշխատավորի կարծիքը. Հրայր Կամենդատյան Հայաստանի ազգային շահը ենթադրում է հարատև հայկական պետության կառուցում․ Ավետիք Քերոբյան Հայրենիքը արժեք է, որի համար պետք է ոչինչ չխնայել․ Ցոլակ Ակոպյան Ինչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել Լոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը․ ՀայաՔվե Իշխանությունն աղավաղում է «ՀայաՔվեի» գաղափարները. Արեգ Սավգուլյան Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ որևէ բովանդակության մասին չի պայմանավորվել․ Էդմոն Մարուքյան Փաշինյանի խոսքը մեր ժողովրդի մի հատվածի՝ արցախցիների նկատմամբ ատելության և խտրականության դրսևորում էր․ Տիգրան Աբրահամյան Ձեզ անձամբ չեմ ճանաչում, բայց հավատացեք՝ դուք ասացիք այն, ինչ մտածում և զգում են միլիոնավոր հայեր. Արման Աբովյան ՈՒզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ու շատերս․ Լևոն Քոչարյան Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր հրապարակային կերպով հոգեբանական բռնության ենթարկեց անչափահաս երեխային ու նրա մորը` ՀՀ-ի արժանապատիվ քաղաքացուն․ Մարիաննա Ղահրամանյան
Մոսկվան Թեհրանին հումանիտար օգնության նոր խմբաքանակ կտրամադրիՄաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջում ուսանողների միջև վեճը վերածվել է ծեծկռտուքի«Կանազ» մշակույթի տան հրդեհի գործով կասկածյալներից 2-ը քոլեջի ուսանող են, 1-ը՝ դպրոցականՌուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Բրուսովկա բնակավայրը. ՌԴ ՊՆՈւկրաինան և ԱՄԷ-ն սկսել են համագործակցությունը ռшզմական ոլորտումԱռաջին անգամ մենք պետք է ունենանք տնտեսական առաջնորդ, ով կաշխատի, ով կվերացնի աղքատությունը, ով կապահովի զարգացում. «Ուժեղ Հայաստան»Եմենի հութիները հայտարարել են Իսրայելի վրա առաջին անգամ հարձակում գործելու մասինԱյսօր կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը. Իվետա ՏոնոյանՆիկոլ Փաշինյանն առաջիկայում կայցելի Ռուսաստան Փաշինյանի ֆեյք աջակիցներըՎանաձորցիները սոցիալական հարցերով զրույցի բռնվեցին Հայաքվե միավորման սոցիալական հարցերով պատասխանատու Կամենդատյանի հետ«ՀայաՔվե»-ի մեծ թիմը ՎանաձորումՓաշինյանը թողեց Արցախը պատանդ՝ շրջափակման մեջ․ Ավետիք ՉալաբյանՔարաթափում՝ Տաթև-Լծեն և Կապան-Քաջարան ավտոճանապարհներին․ երթևեկությունը դարձել է միակողմանիՊահանջում ենք կառավարությունից անհապաղ սկսել համապետական սկրինինգային ծրագրեր․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում` Թատերական 8/1 հասցեումԲուշերի ԱԷԿ-ից տարհանված և Իրանից ՀՀ ժամանած «Ռոսատոմ»-ի 164 աշխատակից վերադարձել է ՌԴ«Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հրազդանում հանդիպում են քաղաքացիների հետ և պատասխանում նրանց հուզող հարցերինՄենք կբերենք ուժեղ խաղաղություն՝ առանց նոր զիջումների. մենք այլևս թույլ չենք լինի. Միքայել ԴարբինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ին
Մամուլի տեսություն

Փաշինյանը կյանքում պարտվող է՝ լուզեր, և նրան իշխանության են բերել այն ուժերը, որոնք նրան գնահատել են հենց այդ որակի համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ukraina.ru-ն «Եվ կրկին Հայաստանի դասերը. նուրբ կապեր» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը՝ հարուստ պատմություն ունեցող այդ փոքրիկ երկիրը, կարծես թե, իր առաքելությունն է դարձրել շրջապատին դասեր տալը: Ընդ որում, թե՛ դրական, թե՛ բացասական առումներով։ Եվ կապ չունի, թե ինչ տեսքով՝ լինի դա «Հայկական ռադիոյի» հումորի, թե Երևանի փողոցային բողոքի դրամայի տեսքով։ Երբ իմացա Ալավերդի սքանչելի անունով քաղաքում աննախադեպ ջրհեղեղի մասին, հասկացա, որ սկսվել է։ Որովհետև հայերի առաջին դասերից մեկը համարում եմ բնական և սոցիալական աղետների միաժամանակյա դրսևորումը։

Հիշու՞մ եք, թե ինչպես Սպիտակի մահաբեր երկրաշարժն ու Ղարաբաղյան ռազմական ողբերգությունը համադրվեցին։ Այն ժամանակ դա ակնարկ էր սեյսմոլոգիայի և քաղաքագիտության միջև նուրբ կապերի մասին։ Հիմա էլ ավելի առեղծվածային ենթադրություններ են առաջացնում իշխանության խելագարության վրա գետերի վարարումների անգիտակից ազդեցության մասին։ Բայց դա գործընթացի չերևացող խորությունն է: Խոսենք այն մասին, թե ինչ կա բուն գետնի վրա: Մի շարք փորձագետներ ներկայիս լայնածավալ փողոցային բողոքի ակցիաների հետ կապված իրավիճակը միակողմանի են գնահատում։ Օրինակ՝ դրանք որակվում են որպես պայքար իշխանության և ընդդիմության միջև։ Այսինքն, զուտ քաղաքական հարթության վրա։ Բայց հետո հարց է առաջանում ընդդիմադիրների ծրագրերի, նպատակների ու բողոքի ակցիաների պատճառների մասին։

«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այդ մասին ավելի քան վերացական է արտահայտվել՝ ասելով, որ «Փաշինյանն իր պարտականությունները չի կատարում»։ Ոչ մի մանիֆեստ, ոչ մի կարգախոս, ոչ մի մտադրությունների հայտարարություն: Բայց այնպես, ինչպես Հայաստանում է, քաղաքականության մեջ չի լինում, հետո միշտ առաջանում է մանրամասնում: Մյուս կողմից՝ կան վերլուծաբաններ, որոնք ինֆանտիլ կերպով համոզում են, որ ցույցերում քաղաքականություն չկա։ Այսինքն, սա ամեն վատի (ի դեմս Փաշինյանի) և ամեն լավի (ի դեմս Գալստանյանի) բախում է։ Բայց այդպես նույնպես չի լինում, հետո նման մեկնաբանության պարագայում ևս մանրամասնում է պահանջվում: Այսպիսով, եկեք խոսենք մանրամասների մասին:

Կարծում եմ, որ այս դասը չի կարելի սովորել, եթե չհասկանանք այն հիմնականը, որն ակնհայտորեն պաշտպանում է գործող իշխանության ղեկավարը, և որի դեմ, հավանաբար, պայքարում է ապագա իշխանության հավանական ղեկավարը։ Այսպիսով, Փաշինյանը կյանքում պարտվող է՝ լուզեր, դպրոցական ու համալսարանական երկարամյա անձնական պարտություններից մինչև տարածքային ու բարոյական պետական կորուստներ ու պարտություններ։ Բայց, թերևս, չկա ավելի վատ բան, քան պարտվողական բարդույթով պետության ղեկավարը։ Սակայն նրան իշխանության են բերել այն ուժերը, որոնք նրան գնահատել են հենց այդ որակի համար։ Ինչ-որ փուլում անդրազգային մոդերատորները եկել են այն եզրակացության, որ հաղթողները վատ սպառողներ են:

Հավանաբար այն պատճառով, որ բարձր արժեքների և իդեալների առկայությունը դժվար է համատեղել կենցաղային հեդոնիզմի հետ: Եվ ամբողջ հետխորհրդային տարածքում սկսվել է ներարկվել պարտվողականության բարդույթ, որը յուրովի է դրսևորվել Հայաստանում։ Ակնհայտ է, որ հենց դրա համար էլ Փաշինյանը չի հանդուրժում «ղարաբաղյան կլանը»։ Եվ ամենևին ոչ այն պատճառով, որ նրանք խանգարում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ աշխարհաքաղաքական սակարկություններին, և ոչ նույնիսկ կոռուպցիոն սխեմաներում նրանց իբր տոտալ ներգրավվածության պատճառով: Այլ որովհետև հենց Ղարաբաղի պատմությունն է դարձել հերոսության դպրոց նոր սերունդների համար։ Ակնհայտորեն այդ նույն «սոցիալական պատվերն» է որոշել վարչապետի վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, որը նա փորձում է ոչնչացնել նախանձելի եռանդով։ Չէ՞ որ քրիստոնեությունը հաղթողների հոգևոր հիմքն է։ Պետք է արմատախիլ անել այն հավատքը, որտեղ հիմնական մեղքը հուսահատությունն է, իսկ գլխավոր առաքելությունը՝ «փրկելն ու պահպանելը»։

Նման կրեդոյի տակ էր Յուշչենկոն, իսկ հիմա՝ Փաշինյանը, քաղաքական գործիչներ, որոնք անդեմությունը, բթությունը և պարտությունը հասցրել են քաջության և արժանապատվության աստիճանի։ Այլ կերպար է արքեպիսկոպոս Գալստանյանը։ Դեռ պատանի Վազգենը (որը հետո դարձավ Բագրատ) կյանքով անցել է հաղթողի պես՝ վաղ հաջողություններ դպրոցում, ճեմարանում, աստվածաբանական հայտնությունների բարդ խնդրի վերաբերյալ ատենախոսության փայլուն պաշտպանություն, «Էջմիածին» ազդեցիկ ամսագրի հրատարակություն, կարևոր թեմերի առաջնորդություն... Բացի այդ, այդ տպավորիչ հոգևորականը իրականում է տեսել պարտության ողջ դառնությունն ու ճակատագրական հետևանքները, երբ օգնում էր պարտված և ավերված Իրաքը լքած հայ փախստականներին ։ Նրանք, ովքեր կարծում են, որ մեր գլոբալ թշնամիները փորձում են Ռուսաստանը շրջապատել «անակոնդայի գոտիով»՝ խարիզմատիկ և եռանդուն թշնամիներով, սխալվում են: Ավելի շուտ, նրանք փորձում են «շրջապատել» մեզ թուլակազմ, ձանձրալի, քայքայված հարևանների ապակեբամբակով։

Ինչպե՞ս կդասավորվի խենթ արքեպիսկոպոսի ճակատագիրը: Առայժմ վտանգն այն է, որ միշտ չէ ճիշտ մեկնաբանվում նրա առաքելությունը։ Օրինակ՝ ասում են, որ նրա խնդիրն է փրկել պետությունը: Բայց հոգևորականի առաքելությունը իշխանության նույնիսկ ամենակարևոր ինստիտուտները փրկելը չէ։ Նրա անմիջական խնդիրն է լուսավորել հոգիները: Նաև պետք է հուսալ, որ նրան չեն վերագրի Արևելքին կամ Արևմուտքին մերձենալու ծրագրեր։

Մի խոսքով, Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ոչ թե նեղ քաղաքական կամ գռեհիկ էթիկական, այլ գաղափարական բնույթ են կրում։ Դա Հայաստանի դասն է աշխարհի համար: Դա ուժի քիմիայի և երջանկության մետաֆիզիկայի նուրբ կապերի ակտուալացումն է։ Եվ խոնարհ խորհուրդ հնագույն երկրի հասարակական կարծիքի առաջնորդին. իշխանություն ունեցող «լուզերից» վատ բան էլ կա, դա առանց իշխանության հաղթողն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում