Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան
Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվի
Մամուլի տեսություն

Իրավաքաղաքական խտրականությունը երբեք ոչ մեկին լավ տեղ չի տարել ու չի տանելու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Փաշինյանի ու նրա թիմի իշխանության օրոք Հայաստանը ոչ մի «ժողովրդավարության բաստիոն» էլ չէ, արդեն շատ վաղուց պարզորոշ հայտնի է բոլորին: Առաջին հերթին, իհարկե, դա տեսնում ու հասկանում են փաշինյանական իշխանության, այսպես ասենք՝ «արևմտյան գործընկերները», որքան էլ որ երկերեսանիաբար լռում են կամ ծպտուն իսկ չեն հանում իրենց ֆինանսավորմամբ «բարեփոխված», իրականում իշխանության վարած քաղաքականության դեմ հանդես եկող խաղաղ ցուցարարներին ծվատող ոստիկանական վայրագությունների և, ընդհանրապես, այս իշխանությունների՝ ժողովրդավարության հետ աղերս չունեցող գործողությունների վերաբերյալ:

Վերջին օրերին Հայաստանում ծավալված ու ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունեցող ռեպրեսիաները ևս վկայում են, որ Հայաստանը կամ այն, ինչ մնացել է Հայաստանից, վերածվել է խայտառակ հակաժողովրդավարական ու հակաժողովրդական անձնիշխանության ու անձնիշխանական քմահաճույքների տակ գտնվող տարածքի, որտեղ ուղղակի ծիծաղելի է խոսել օրենքի և օրինականության մասին ևս: Օրենքները կամ օրենքի պահանջները կիրառվում են ընտրողաբար, ինչն արդեն անօրեն լինելու արտահայտություն է: Այլ կերպ կարելի է ասել, որ բացի ակնհայտ բռնապետական (եթե կուզեք՝ խուլիգանապետության) շեղումներից, ներկայում Հայաստանում ցցուն արտահայտված են նաև իրավաքաղաքական խտրականությունն ու «բեսպրեդելը»: Դիտարկենք դա հայտնի օրինակներով:

Տեսեք, երբ ապրիլի 15-ին միջադեպ էր տեղի ունեցել հանրային փոխադրամիջոցում ԱԺ քպական պատգամավոր Հակոբ Ասլանյանի ու քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև, դրան կայծակնային արագությամբ արձագանքեց ԱԺ նախագահը՝ տալով նաև իրավական բնույթի գնահատականներ, ինչը կարելի է մեկնաբանել նաև որպես իշխանության ուղիղ ենթակայության տակ հայտնված իրավապահ համակարգին հասցեագրված ուղղորդում: Մեծ հաշվով, արձագանքելը նորմալ է, քանի որ միջադեպը ուղղակիորեն վերաբերում էր ԱԺ պատգամավորի ու, որոշակի առումով, կապված էր նրա պատգամավորական գործունեության հետ: Սակայն այդ նույն ԱԺ նախագահը կամ այլ քպական պատգամավորներ նույնպիսի հրապարակային վրդովմունք ու վերաբերմունք չարտահայտեցին, երբ նշված միջադեպից կարճ ժամանակ անց ապօրինաբար «բերման ենթարկվեց» ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Բայց դա՝ դեռ իր հերթին:

Որևէ մեկը հիշո՞ւմ է, լսե՞լ է, որ այդ նույն քպականները որևէ բան ասած լինեն այն խայտառակագույն հանցագործության վերաբերյալ, երբ ոստիկանական համազգեստ ու «կարմիր բերետներ» կրող մոտ երկու տասնյակ անձինք ակնհայտ խուլիգանական դրսևորումներով հարձակվեցին ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Աշոտ Սիմոնյանի վրա: Եթե որևէ մեկը լսել է, որ, օրինակ՝ ԱԺ նախագահը պաշտոնապես դատապարտել է պետական իշխանության ներկայացուցչի վրա այդ հարձակումն ու ֆիզիկական հաշվեհարդարի ենթարկելու բացահայտ դրսևորումը, թող ձայն հանի: Սա ի՞նչ է, եթե ոչ՝ բացահայտ իրավաքաղաքական խտրականություն: Ավելին, ինչ-որ «վարույթ» նախաձեռնված է: Քանի՞ մեղադրյալ կա այդ «գործով», քանի՞սն է ձերբակալված, քանի՞ «բերետավոր» է ազատված համակարգից, ի՞նչ մեղադրանք է ներկայացված նրանց հրամանատարին, ի՞նչ մեղադրանք՝ այդ հրամանատարի վերադասին:

Գիտե՞ք այդ խմբակային հարձակման համար քանի ոստիկան է «գործից ազատվել»: Մեկ: Սա ի՞նչ է, եթե ոչ՝ ծաղր օրենքի ու օրինականության նկատմամբ: Շարունակենք. Հակոբ Սիմոնյանի հետ կապված միջադեպի փաստով արագորեն քրեական վարույթ նախաձեռնվեց, քաղաքացի Սամվել Վարդանյանը արագորեն ձերբակալվեց, ապա, գտնվելով ոստիկանների հսկողության (նույնն է, թե՝ պաշտպանության) ներքո, այդ նույն ոստիկանների կողմից հանձնվեց ինչ-որ «խորհրդավոր» դիմակավորված անձանց և նրանց կողմից հոշոտման ու խոշտանգման ենթարկվեց: Ներկա դրությամբ, ինչպես հայտնի է, Սամվել Վարդանյանի նկատմամբ շարունակում է խափանման միջոց գործել՝ «տնային կալանքի» տեսքով:

Ի դեպ, որևէ մեկին հայտնի՞ է, թե իրեն՝ Սամվել Վարդանյանին հոշոտման հանձնած ոստիկանների, նրանց անմիջական ղեկավարի, այդ ղեկավարի ղեկավարի նկատմամբ ի՞նչ քրեական վարույթ է իրականացվում, նրանցից քանիսի՞ն է մեղադրանք առաջադրված, քանի՞սն է կալանավորված, «խորհրդավոր» դիմակավորվածներից քանի՞սն է հայտնաբերված, և այդպես շարունակ: Պարզ է, չէ՞, որ կոնկրետ Սամվել Վարդանյանի վրա հարձակման, նրան խոշտանգելու «գործը» ջրելու, հանցանքը պարտակելու, հանցագործներին պատասխանատվությունից «փախցնելու» վարկածը շատ ավելի իրատեսական է՝ հաշվի առնելով, թե ինչ կարգի ցածր իշխանության ու իշխանավորների առկայության պայմաններում է այդ ամենը տեղի ունենում: Շարունակե՞նք:

Տեսեք, հունիսի 12-ին Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում տեղի ունեցածը, անզեն մարդկանց վրա նռնակային հարձակումն ու արյունահեղությունը փաշինյանական քարոզչամեքենան ներկայացնում է որպես, ոչ ավել - ոչ պակաս, «գրոհ ԱԺ շենքի վրա», «զանգվածային անկարգություններ», անգամ՝ «բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ մահափորձ»: Պարզ է, իշխանությունը պատվերն իջեցրել է, իսկ իրենց ենթակա «իրավապահ» համակարգը այդ պատվերը կատարում է: Ամեն օր տեղեկանում ու լսում ենք ամենատարբեր մարդկանց, զուտ դեպքի վայրում եղած քաղաքացիների ձերբակալման կամ հարցաքննելու ու նման բաների մասին: Բայց որևէ բան լսե՞լ եք այն մասին, որ քննություն իրականացվի նման «հատուկ միջոցներ», նման քանակությամբ խաղաղ ու անզեն ցուցարարների դեմ կիրառած, կիրառելու հրաման տված ոստիկանության ծառայողների ու ղեկավարների նկատմամբ:

Չէ՛, չենք լսել ու այս իշխանության պաշտոնավարման շրջանում երևի չլսենք էլ: Շարունակե՞նք: Կհիշեք, իհարկե, մերձքպական մի լրատվամիջոցի թղթակցի հետ կապված միջադեպը: Էլի՝ կայծակնային արագությամբ արձագանք, ձերբակալում, քրեական վարույթ, քննություն: Իսկ այն, որ այս 40 օրվա ընթացքում առնվազն մի քանի անգամ ոստիկանների կողմից եղել են ոչ իշխանական լրատվամիջոցների թղթակիցների վրա հարձակումներ, այդ թվում՝ վնասվածքներ պատճառելու նպատակով, բռնության գործադրում, մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտում (քրեական գործի «թեմա» է), ոչ մեկին առանձնապես չի էլ հետաքրքրել: Նկատի ունենք, այսպես կոչված, «իրավապահ մարմինները»: Թող սխալ տպավորություն չստեղծվի, թե մենք ինչ-որ երևակայական ակնկալիքներ ունեինք փաշինյանական իշխանություններից կամ նրանց ենթարկված իրավապահներից:

Ի տարբերություն որոշ քաղաքական գործիչների, մենք այդ իշխանության ու նրա ներկայացուցիչների հետ կապված որևէ պատրանք չունենք: Բայց դա մեր ընկալման խնդիրն է ու այնքան էլ կարևոր չէ: Կարևորն այստեղ այլ բան է. այն, որ իրավաքաղաքական այդ խտրականությունը, այդ «ջոկողությունը» երբեք ոչ մեկին ոչ մի լավ տեղ չի տարել ու այս անգամ էլ չի տանելու: Նման խտրականություններով միգուցե հնարավոր է մի երկու ամիս ավելի երկար նստած մնալ պաշտոններում, իսկ հետո՞... Գիտե՞ք, փաշինյանական իշխանությունը մի օր ավարտվելու է: Անխուսափելիորեն: Եթե ոչ հիմա, ապա առավելագույնը մեկուկես տարի անց: Ու նույնքան անխուսափելիորեն առաջ է գալու բոլոր այդ խտրականությունների համար պատասխան տալու հարցը: Սրած բիզը, ինչպես ժողովրդական խոսքն է փաստում, բավականին տհաճ, բայց օրինաչափ դրսևորում ունի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում