Կամավորաստան, կամ կամավորությունը՝ որպես ձեռնտու պոպուլիզմի գործելաոճ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախօրեին «կարկառուն» քպականներից մեկը առաջարկել է ձևավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Ավելին, պաշտպանության ու ԿԳՄՍ նախարարները հավանության են արժանացրել սույն «դարակազմիկ» առաջարկություն-նախաձեռնությունը: Գիտե՞ք, սա արդեն ոչ մի կերպ ծիծաղելի չէ: Տեսեք, տեխնածին աղետ է լինում (առևտրի կենտրոն է պայթում), փլատակները մաքրելու կամ փլվածքների տակ մնացած մարդկանց փրկելու համար կամավորական ջոկատներ են կազմվում: Պետությունը ներկայանում է, երբ պետք է փիարվել, նկարվել փլատակների ֆոնի վրա և այլն: Պատերա՞զմ է, բնականաբար, կամավորական ջոկատներ են կազմվում, ուղարկվում մահվան բերան:
Իշխանությունը, ի դեմս՝ քպականների, նրանց սրտի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մնացած «փաշինյանների», հայտնվում է այն ժամանակ, երբ պետք է մեղավորներ «նշանակել», ներքին ատելություն ու թշնամանք տարածել, «քաղաքացու վրեժի» մասին ինչ-որ բաներ բացականչել: Ջրհեղե՞ղ է: Դե, արդեն երևի չարժե մանրամասնել, որ հետևանքները վերացնելու համար կազմվում են կամավորական ջոկատներ: Հիմա, ուրեմն, դիրքերի ինչ-որ ինժեներական աշխատանքների համար խիստ անհրաժեշտ են կամավորական ուսանողական ջոկատներ, այդ թվում՝ աղջիկների ներգրավմամբ: Կամավորականությունն ինքնին վատ բան չէ, ավելին՝ ողջ աշխարհում ընդունված բան է: Բայց... Այստեղ նորից նույն հարցն է առաջանում, ինչին առիթ ունեցել ենք անդրադառնալ:
Իսկ ինչի՞ համար են կարմրաբերետ, սևաբերետ, մեղմ ասած՝ կերած-խմած, ուսանողի իրանի հաստության պարանոց ունեցող նման հազարավորները: Էհ, նրանց ուղարկեք ինժեներական աշխատանքներ կատարելու: Միևնույնն է, գոնե այս պահին ո՛չ միտինգ կա, ո՛չ պատգամավորի վրա 30-40 հոգով հարձակվելու կարիք կա, ո՛չ հայ մարդկանց խոշտանգելու, դեռահաս ծեծելու, ո՛չ տարեց մարդու հոշոտելու, ո՛չ էլ կանանց ու աղջիկների վրա նռնակներ նետելու: Կամ գուցե կամավորներ հավաքեք քպական պատգամավորների՞ց: Միևնույնն է, նրանցից որևէ օգուտ չկա, վնասից բացի: Համ էլ արձակուրդում են: Թե չէ ստացվում է, իշխանավորները, ուրեմն, պարգևավճարներ ստանան, պետական միջոցները մսխեն, իրենք ոստիկանական «պատերի» ետևում պատսպարված՝ պետության տարածքները նվիրեն թշնամուն, իսկ խրամատը փորի կամավոր ուսանող-ուսանողուհի՞ն: Ձեռնտու տարբերակ, ավելի ճիշտ՝ պոպուլիզմ է, ինչ խոսք...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան