Արդեն բացահայտ են խոստովանում իրենց երազանքներն ու ցանկություններն ընդդեմ Եկեղեցու և ազգային արժեքների. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանի «կարկառուններից» մեկը մտքի հերթական «փայլատակումն» է ունեցել: Դե նման բաները քպականների համար սովորական են: Բայց ի սկզբանե արձանագրենք, որ սույն «կարկառունը» նրանց փաղանգի այն շարքից է, որի խոսքերը սովորաբար, կամա թե ակամա, դառնում են Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի մտքերի ու ցանկությունների բարձրաձայնող: Լավ, ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանն իր ներկայացուցչի միջոցով այս անգամ: Նախ՝ չթաքցնելով Հայոց ազգային եկեղեցու նկատմամբ պաթոլոգիկ ատելությունն ու մաղձը, ստահոդ և իրականությանը չհամապատասխանող «դատողություն» է անում, թե՝ Հայ առաքելական եկեղեցին հեղինակազրկված է:
Հետո շարունակում է, թե՝ դրանից ինքն անձնապես (հաշվեք՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղմերձավորները) ուրախանում է, որովհետո... «ինչքան եկեղեցին թույլ է, այնքան ուժեղ է պետությունը»: Նախ՝ Հայ առաքելական եկեղեցին, չնայած Նիկոլ Փաշինյանի ու մյուս «նիկոլների» հետևողական ու համառ ջանքերին, ամենևին էլ հեղինակազրկված կառույց չէ, ի տարբերություն, օրինակ՝ նույն Փաշինյանի գլխավորած իշխանության, որի պարագայում արդեն վաղուց հեղինակություն կամ վարկանիշ բառերը պարզապես անհեթեթ են հնչում: Եվ ուրեմն, ով ինչի մասին է խոսում: Ինչ-ինչ, բայց ՔՊ-ն ներկայացնողներն ընդհանրապես տեղ և իրավունք չունեն հեղինակությունից կամ վարկանիշից ու էլի շատ բաներից խոսելու:
Հաջորդը. լավ, եթե նույնիսկ ենթադրենք, որ Հայ առաքելական եկեղեցին թույլ է, որքան պետք է որևէ հայ շեղված լինի, որպեսզի դրանից ուրախանա: Հետաքրքիր է, թե էլ որ երկրում կուրախանային մեր ազգային եկեղեցու թվացյալ թուլությունից կամ կցանկանային այն թուլացած տեսնել: Իսկ առհասարակ, չափազանց անբարո է եկեղեցի-պետություն հակադրությունը, առավել ևս՝ թույլ կամ ուժեղ լինելու կոնտեքստում: Եթե մեր Եկեղեցին թույլ է, ուրեմն մեր հասարակությունը շոշափելիորեն կտրվել է իր հոգևոր-մշակութային հենքից, ուրեմն թույլ է նաև մեր պետությունը:
Իսկ դա նշանակում է, որ տվյալ հասարակության, ժողովրդի, պետության հետագա ընթացքի հոգևոր-բարոյական հենասյուները խարխլված են: Իսկ գուցե նշյալ քպականն ու մյուս քպականները հենց դրանի՞ց են ուրախանում... Կամ հենց դրա՞ն են ձգտում...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան