Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արդարադատության դեֆիցիտը մանկավարժակաի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակի Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք Չալաբյան Խնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համար Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրի 18 արդարների գործով գալիք դատական նիստին քննարկվելիք կարևոր հարցը՝ արդյո՞ք կփոխվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցը Ucom-ը հայտարարում է ածխածնային հետքի կառավարման ծրագրի մեկնարկի մասին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տնտեսական առումով հնարավորությունների մասին դեռ խոսք անգամ լինել չի կարող․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ Կարապետյան
Ուժեղ Հայաստանի Ուժեղ Հրազդանը. Նարեկ ԿարապետյանԿան ուժեր, որոնք խթանում են 300,000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում. մենք խթանում ենք 300,000 աշխատատեղ հայերի համար և փոփոխության հույս. Ուժեղ ՀայաստանՈւժեղ Հայաստանի Ուժեղ Չարենցավանը․ Նարեկ ԿարապետյանԻնչպես են Նարեկ Կարապետյանին դիմավորում Չարենցավանում և ՀրազդանումՓաշինյան, ի՞նչ ես արել երկրի համար, բացի քաղաքացիներին վիրավորելուց ու Հայաստան 300,000 ադրբեջանցիներ բերելու ծրագրին համաձայնություն տալուց. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը գրասենյակ է բացել Չարենցավանում Արդարադատության դեֆիցիտը մանկավարժակաի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակի Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք ՉալաբյանԽնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համարՆյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը և Ադրբեջանի ԱԳՆ-ի դատապարտումը. Էդմոն ՄարուքյանԱյս օրը հիշվելու է որպես խաբված քաղաքացու օր. Ալիկ ԱլեքսանյանՓողը, թե՞ գաղափարը․ ի՞նչն է իրականում ձևավորում ընտրությունների արդյունքը․ Էդմոն ՄարուքյանԱհա, թե ինչպես են «լվանում» ցեղասպանին և մանիպուլացնում ժողովրդին․ Էդմոն Մարուքյան«Նրանք ուժեղ են». «Արարատ-Արմենիա-2013»-ի պատանի ֆուտբոլիստները Սոչիում արծաթե մեդալ նվաճեցին (Տեսանյութ)Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը տեսանյութ է հրապարակել Սամվել Կարապետյանի հետ թիմի հանդիպումիցԱրցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգԶրույց Պահեստազորի սպաների միության ներկայացուցիչների հետ՝ հույսի, միասնության և այն փոփոխությունների մասին, որ Սամվել Կարապետյանն է բերելու. Նարեկ Կարապետյան
Մամուլի տեսություն

Միայն զարմանում ենք՝ ոչինչ չանելով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ենթակառուցվածքների ու ժամանակակից լոգիստիկ ուղիների ստեղծումը այսօր զարգացման համար անհրաժեշտ նախապայման են։ Դրա համար էլ կառավարությունները հատուկ կենտրոնանում են այս հարցի վրա։ Հեռու չգնալու համար կարող ենք բերել հարևան Վրաստանի օրինակը։ 2023 թվականին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, թե իրենք նախատեսում են միայն 2,3 մլրդ դոլարի չափով գումար ծախսել այնպիսի նախագծերի վրա, ինչպիսիք են ճանապարհային ենթակառուցվածքների զարգացումը, ջրամատակարարման բարելավումը, մայրուղիների կառուցումը, կրթական և զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծումը, գյուղատնտեսության զարգացումն ու փոքր ու միջին բիզնեսի աջակցությունը: Եվ, ընդհանրապես, մինչ այդ էլ մի քանի տարվա ընթացքում Վրաստանում ահռելի քանակությամբ նոր ճանապարհներ են կառուցվել:

Օրինակ՝ Արևելք-Արևմուտք մայրուղու (E60/E70) նախագիծը Սև ծովի նավահանգիստները Ադրբեջանի հետ կապող հիմնական տրանսպորտային միջանցքի բարելավման ավելի մեծ ջանքերի մի մասն է: Այս մայրուղու տարբեր հատվածներ արդիականացվել կամ նոր են կառուցվել՝ երթևեկության հոսքը և անվտանգությունը բարելավելու համար: Մյուսը Թբիլիսի-Լարս մայրուղին է, որը Ռազմավիրական ճանապարհի մի հատվածն է, կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է՝ ուղղված Թբիլիսիի (Վրաստան) և Վլադիկավկազի (Ռուսաստան) միջև կապի բարելավմանը: Այս մայրուղու շրջանակներում, որը կենսական նշանակություն ունի ինչպես տեղական երթևեկության, այնպես էլ միջազգային տարանցման համար, ևս նոր ճանապարհ է կառուցվում։

Նախատեսվում է, որ Վրաստանն այս տարվա նոյեմբերին կավարտի դեպի Վերին Լարսի անցակետ տանող և տարածաշրջանում ամենաերկար ու աշխարհում ամենամեծ վեց թունելներից մեկի շինարարությունը: Խոսքը Խաչի լեռնանցքի տակ 9 կմ երկարությամբ թունելի մասին է, որը Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհի մի մասն է։ Իսկ Շորափանի-Արգվետա հատվածում՝ Ռիկոտա լեռնանցքով բացված Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը, որը «դարի նախագիծ» կոչվող մեծ նախագծի՝ Ռիկոտիի մայրուղու շինարարությունն է, այս տարի ավարտվել է։ Այն հնարավորություն է տալիս Թբիլիսիից Բաթումի հասնել ընդամենը 3,5 ժամում։ Ու թվարկվածը վերջին մի քանի տարիներին կառուցվող կամ կառուցված ճանապարհների, թունելների, կամուրջների ու այլ լոգիստիկ ենթակառուցվածքների ընդամենը մի մասն է միայն։

Ընդ որում, Վրաստանում այս ծրագրերի շրջանակներում ներդրումներ են իրականացնում ոչ միայն թուրքերն ու եվրոպացիները, այլև չինացիները։ Չինաստանը Վրաստանում խոշոր ներդրումներ է կատարում հատկապես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում։ Վրաստանում չինացիների կողմից իրականացվող խոշոր նախագծերից մեկն էլ Անակլիայում խորջրյա նավահանգիստ կառուցելու որոշումն է։ Բացի ցամաքային ու ջրային հաղորդակցությունից, Վրաստանի կառավարությունը կարևորում է նաև օդային հաղորդակցության զարգացումը։ Դրա շրջանակներում էլ հայտարարվել է Վազիանիի օդանավակայանի կառուցման մասին, որի համար ներդրվելու է 1,2 մլրդ դոլար։ Թերևս նաև այսպիսի ներդրումների և խոշոր նախագծերի իրականացման արդյունքում է, որ միջազգային հարթակում առավել քան կարևորվում է Վրաստանի տարանցիկ նշանակությունը, պայմաններ են ստեղծվում Վրաստանի տնտեսության ու հատկապես զբոսաշրջության զարգացման համար։

Իսկ հիմա գանք Հայաստանին ու տեսնենք, թե վերջին վեց տարում ու նույնիսկ դրանից առաջ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել տարանցիկ ու ենթակառուցվածքային նախագծերի իրականացման ուղղությամբ։ Հասկանալի է, որ ծովի առկայությունը Վրաստանին որոշակի առավելություն է տալիս, բայց Հայաստանում էլ կարող են ցամաքային ու օդային ենթակառուցվածքները զարգանալ։ Արդեն տարիներ շարունակ ՀյուսիսՀարավ մայրուղին կառուցվում է ու այդպես էլ չի ավարտվում։ Ու այնպիսի տպավորություն է, որ այն երբեք էլ չի ավարտվի։ Ու այստեղ խոսքը միայն խոշոր նախագծերի մասին չէ։ Հայաստանում անգամ չեն ստեղծվել այլընտրանքային ճանապարհներ, բայց եղած ճանապարհների կարևորագույն հանգույցները հանձնվում են Ադրբեջանի վերահսկողությանը։ Օրինակ՝ այդպես տեղի ունեցավ Գորիս-Կապան ճանապարհի մի մասի հետ, ու դրանից հետո միայն փորձ կատարվեց կառուցել նոր ճանապարհը։

Բայց Տաթևով անցնող նոր այլընտրանքային ճանապարհը, որը ստրատեգիական նշանակություն ունի Իրանի հետ կապի ապահովման հետ կապված, անորակ է ու անընդհատ քանդվում է։ Մյուս կողմից էլ՝ Կիրանցի ճանապարհն արդեն ամիսներ առաջ հանձնվել է, միայն հիմա է քննարկվում այլընտրանքային ճանապարհի կառուցման հարցը, թե ինչ տեսք է ունենալու, պատաշար է լինելու և այլն։ Այնինչ, աշխատանքները արդեն պետք է ընթացքի մեջ լինեին, եթե չասենք՝ ավարտված։ Գործող իշխանություններին միայն հաջողվում է մի քանի գործող ճանապարհ ասֆալտապատել, այն էլ՝ այնքան անորակ, որ տարին մեկ քանդվում են։ Չնայած զարմանալու ոչինչ չկա, քանի որ այս իշխանությունները ոչինչ կառուցել չեն կարողանում, նրանց դեպքում հիանալի ստացվում է քանդելն ու ավերելը:

Այսքանից հետո դժվար է խոսել այնպիսի խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի մասին, ինչպիսին, օրինակ՝ բարձր թողունակությամբ նոր օդանավակայանն է։ Հետո էլ բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են Հայաստանի տարանցիկ նշանակության մասին։ ՀՀ օրվա իշխանությունները ոչ թե հակված են սովորելու, թեկուզ հենց հարևաններից, այլ միայն զբաղված են տարածքներ, ճանապարհներ հանձնելով, ժողովրդի գլխին պատերազմ, նոր փորձանքներ բերելով։ Փաշինյանի կառավարման 6 տարիները արհավիրքի տարիներ էին։ Հետո էլ զարմանում ենք, թե ինչու է Վրաստանն ավելի արագ զարգանում, ու մեր քաղաքացիներից շատերը նախընտրում են արձակուրդներն անցկացնել Վրաստանում, քան մնալ Հայաստանում։ Էլ չենք խոսում արտասահմանցիների մասին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում