Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Իշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԻ՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՌազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել
Մամուլի տեսություն

Թուրքիայի հավակնությունների «պատուհանից» այն կողմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ Թուրքիան ձգտում է իր ստրատեգիական դիրքը որպես լծակ օգտագործել աշխարհաքաղաքական գործընթացների վրա ազդելու ու իր հավակնություններն իրագործելու տեսանկյունից։ Եվ պատահական չէ, որ Թուրքիան փորձում է դառնալ տարբեր տարածաշրջանները միմյանց կապող օղակ. մասնավորապես խոսքը Չինաստանից դեպի Եվրոպա հասնող ճանապարհի մասին է, որը ստացել է «Նոր Մետաքսի ճանապարհ» անվանումը։ Իսկ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները նոր հնարավորություններ են բացել Թուրքիայի համար։ Դրա համար էլ Անկարայի կողմից ակտիվորեն լոբբինգ է արվում «Միջին Միջանցքի» ծրագիրը, որը Չինաստանը կապելու է Եվրոպայի հետ՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքը։ Մյուս կողմից էլ՝ այն անցնելու է Միջին Ասիայի թյուրքալեզու պետությունների ու Ադրբեջանի տարածքով, որը հնարավորություն կտա Թուրքիային իր ազդեցությունը տարածել այդ ճանապարհի երկայնքով, որից կախված կլինի մի կողմից՝ Չինաստանը, մյուս կողմից էլ՝ Եվրոպան։

Ու այս համատեքստում բնական է նաև, որ Թուրքիան մեծ խանդով է ընդունում այն տարածաշրջանային նախագծերի իրականացումը, որոնք շրջանցում են Թուրքիայի տարածքը։ 2023 թվականի սեպտեմբերին G20-ի երկրների՝ Նյու Դելիում ընթացող գագաթաժողովի ժամանակ առաջ քաշվեց Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքի գաղափարը, որը Հնդկաստանից պետք է հասներ ԱՄԷ, ապա՝ Սաուդյան Արաբիայի տարածքով՝ դեպի Հորդանան ու Իսրայել, Իսրայելից էլ՝ Միջերկրական ծովով՝ դեպի Եվրոպա։ Այս գաղափարի առաջ քաշումից անմիջապես հետո Էրդողանը քննադատության ենթարկեց ծրագիրը, քանի որ այն շրջանցում է Թուրքիայի տարածքը։ Փոխարենն Անկարայից առաջ քաշեցին «Իրաքի զարգացման ճանապարհի» նախագիծը, որի համաձայն, Հնդկական օվկիանոսից դեպի Եվրոպա ճանապարհը պետք է անցնի Իրաքի ու Թուրքիայի տարածքով։

Մյուս կողմից էլ՝ Թուրքիան շահագրգռված է, որ Իսրայելը խրվի ռազմական գործողությունների մեջ Գազայի հատվածում և Լիբանանի հետ սահմանին՝ Հզբոլահի դեմ պայքարում, որպեսզի Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքն իրականություն չդառնա, քանի որ դրա կարևոր հատվածն անցնելու է հենց Իսրայելով։ Իսկ ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավ միջանցքի գաղափարին, ապա, ճիշտ է, այն Թուրքիայի տարածքով չի անցնում, բայց դրա առանցքային ուղին անցնելու է Ադրբեջանի տարածքով։ Եվ Ադրբեջանի միջոցով Թուրքիան կարող է նաև ազդեցություն ունենալ այս նախագծի վրա։ Պատահական չէ նաև, որ Ադրբեջանը շրջանցելու համար Ռուսաստանն ու Իրանը փորձում են օգտագործել նաև Կասպից ծովով միմյանց միջև ուղիղ բեռնափոխադրումներ կատարելու հնարավորությունը։

Մյուս կողմից էլ՝ Հնդկաստանն ու Իրանը դիտարկում են, որ Հյուսիս-Հարավ ճանապարհը կարող է անցնել Հայաստանի ու Վրաստանի տարածքով՝ շրջանցելով Թուրքիան ու Ադրբեջանը։ Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը նպատակ ունի բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» ու կտրել Հայաստան-Իրան սահմանը՝ նպատակ ունենալով խոչընդոտել նաև Հյուսիս-Հարավ ճանապարհի գործարկումը։ Իսկ Իրանը կտրականապես դեմ է արտահայտվում ճանաչված սահմանների փոփոխությանը։ Բացի այդ, Անկարան, օգտագործելով իր աշխարհաքաղաքական դիրքը ու ռազմաքաղաքական հնարավորությունները, փորձում է մի շարք միջազգային հակամարտություններում միջնորդի դերակատարություն ստանձնել՝ իր միջազգային ներազդեցությունը բարձրացնելու նպատակով։

Օրինակ՝ Թուրքիան միշտ փորձել է միջնորդ դառնալ Արցախյան հակամարտության ու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում՝ խարխլելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի գործունեության հիմքերը։ Գազայի հատվածում ռազմական գործողությունների սկսվելուց հետո Էրդողանը փորձ կատարեց այս դեպքում արդեն միջնորդի դեր ստանձնել Համասի ու Իսրայելի միջև, իսկ երբ չստացվեց, հակաիսրայելական դիրքորոշում որդեգրեց։ Իսկ ինչ վերաբերում է Ուկրաինայում ընթացող պատերազմին, ապա ի սկզբանե Թուրքիան ձգտում է միջնորդական դերակատարություն ստանձնել։ Անգամ հաջողվեց որոշակի արդյունքներ գրանցել, երբ 2022 թվականի հուլիսի 22-ին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև ստորագրվեց հացահատիկային գործարքը։Այն ենթադրում էր ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ՝ Օդեսան։

Բայց ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ռուսաստանին վերաբերող մասի չիրականացման պատճառով Մոսկվան դուրս եկավ գործարքից։ Ու նոր գործարքի շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերման հարցն այդպես էլ մնաց օդից կախված, չնայած Անկարան փորձեր կատարեց կողմերին կրկին նստեցնել սեղանի շուրջ։ Արդյունքում մեծացավ ռուսական կողմի անվստահությունը Թուրքիայի նկատմամբ։ Այդ անվստահության դրսևորումներից է նաև այն, որ ՌԴ նախագահ Պուտինի՝ Անկարա կատարելիք այցն այդպես էլ ձգձգվեց ու իրականություն չդարձավ։

Եվ Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահներն արդեն հանդիպեցին Աստանայում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակում ու քննարկեցին բազմաբնույթ հարցեր։ Բայց ուշագրավ էր, որ հանդիպումից հետո ՌԴ նախագահի խոսնակը նշեց, թե Թուրքիան չի կարող միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններում։ Եվ փորձագետներն այսպիսի գնահատականը դիտարկեցին որպես ռուս-թուրքական հարաբերություններում լարվածության նշան։ Թերևս հաշվի է առնվում այն հանգամանքը, որ Թուրքիան, լինելով արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի անդամ, միշտ օգտվում է իրավիճակից, իսկ հարմար պահի շրջվում դեպի Արևմուտք։ Մյուս կողմից էլ՝ Անկարան հակված է ավելի շատ Ուկրաինային աջակցելուն, որպեսզի Ռուսաստանը պատերազմի արդյունքում թուլանա ու դուրս գա հետխորհրդային տարածքից, իսկ դա Թուրքիայի համար ռուսների առաջացրած վակուումը լցնելու հնարավորություն կընձեռի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում