Հայաստանի հասարակությունը հստակ ոչ է ասում Փաշինյանի «ծրագրին». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ հերթական հարցման արդյունքներն է հրապարակել «Gallup» միջազգային հետազոտական կենտրոնի հայկական գրասենյակը: Ի թիվս այլ ցուցանիշների, հետաքրքիր են Փաշինյանի ու Ալիևի սիրելի թեմայի՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ տվյալները:
Մասնավորաբար, հուլիսին հարցման ենթարկվածների 80,3 տոկոսը կարծում է, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ, 11,7 տոկոսը կարծում է, որ որոշ դրույթներ պետք է փոխել, և միայն 3,3 տոկոսն է կարծում, որ երկրին հարկավոր է լիովին նոր Սահմանադրություն։ Ի դեպ, հետաքրքիր է, որ հունվարին հարցվողների միայն 38,1 տոկոսն էր կարծում, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ, 34,2 տոկոսը կարծում էր, որ որոշ դրույթներ պետք է փոխել, 13,4 տոկոսը կարծում էր, որ երկրին հարկավոր է լիովին նոր Սահմանադրություն»,- ավելացրել է Նավասարդյանը։
Այսինքն, հանրությունը շատ հստակ իր դիրքորոշումն է արտահայտում Ալիևի ու Փաշինյանի «ծրագրին»: Եվ սա պատահական չէ, քանի որ մեր հասարակությունը հիանալի հասկանում է, որ այս իշխանությունների հիմնական նպատակը մեր Սահմանադրության նախաբանը և անփոփոխելի դրույթները փոփոխելն է, այդ թվում՝ Անկախության հռչակագրից հրաժարումը: «Ադրբեջանը նպատակ ունի փաստացիորեն բարձրացնել Անկախության հռչակագրի առոչնչության և իրավական ուժից հրաժարման պահանջ, որը հետագայում իրենց համար դառնալու է Հայաստանի՝ որպես իրավական պետության գոյության հարցի բարձրացման հենասյունը: Իրենք գործում են շատ տրամաբանական, պրոֆեսիոնալ և փոխկապակցված եղանակով: Գոյություն ունի քայլերի հերթականություն:
Եթե, ի դժբախտություն մեզ, իրենց հաջողվեց այս իշխանությունների ձեռքով և դեմքով անցկացնել այդ չարաբաստիկ սահմանադրական փոփոխությունները, այնուհետև դրան զուգորդելու է Անկախության հռչակագրի իրավական ուժ չունենալու հիմնահարցը, դրանից հետո բարձրացվելու է Հայաստանի՝ որպես իրավական պետության գոյության հարցը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան