Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Լավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալ
Մամուլի տեսություն

Զբոսաշրջային քարշակի արգելակները. «գերակա ուղղություն», որին կառավարությունը բացարձակ ուշադրություն չի դարձնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համավարակի տարածումից հետո համաշխարհային զբոսաշրջությունը սկսել է շատ արագ վերականգնվել։ Եվ ոլորտը տևական դժվարություններից հետո այս տարի հազիվ հասել է կորոնավիրուսի համավարակից առաջ եղած ցուցանիշներին։ Բարձր եկամուտ ունեցող եվրոպական տնտեսություններում, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տուրիստական կենտրոններում զբոսաշրջությունը ծաղկում է։ Նույնիսկ երկրներ կան, որոնք բախվում են, այսպես կոչված, գերտուրիզմի երևույթին, երբ տուրիստական հոսքերն այնքան մեծ են, որ դժգոհությունների պատճառ են դառնում։ Ավելին, անգամ լրացուցիչ տուրքեր են մտցվում տուրիստական հոսքերի ազդեցությունը կարգավորելու նպատակով։

Օրինակ՝ այսպիսի խնդրի են բախվում Իտալիան ու Նիդերլանդները։ Ինչ վերաբերում է մեծ թվով զարգացող տնտեսություններին, ապա նրանց զբոսաշրջային ոլորտը բազմաթիվ մարտահրավերների առաջ է կանգնած։ Ուստի, կառավարությունները փորձում են տարբեր ծրագրեր իրականացնել տնտեսության այս ճյուղի ակտիվությունը խթանելու նպատակով։ Հայաստանում նույնպես զբոսաշրջության ոլորտը հռչակվել է տնտեսության առաջնային ուղղություն, ու անընդհատ խոսվում է այդ մասին, սակայն ձեռնարկվող քայլերը բավարար չեն այս ճյուղի բնականոն զարգացումն ապահովելու համար։ Իսկ շատ դեպքերում ուղղակի բախվում ենք մտահոգիչ վիճակագրության։ Անցյալ տարվա համեմատ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը զգալիորեն նվազել է։

ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տվյալներով, 2024 թվականի առաջին հինգ ամսվա ընթացքում Հայաստան է այցելել 766 794 մարդ, ինչը 39 210–ով պակաս է 2023 թ. հունվար–մայիս ամիսների ցուցանիշից։ Նկատենք, որ զբոսաշրջային հոսքերի կտրուկ թռիչք եղավ 2023 թվականին, երբ երկիր էր այցելել 2 միլիոն 300 հազար զբոսաշրջիկ, ինչը մոտ 20 %–ով ավելի է 2019 թվականի, մոտ 39 %–ով՝ 2022 թվականի ցուցանիշից։ Այնուամենայնիվ, Հայաստանի ունեցած պոտենցիալը չի օգտագործվում։ Այս տարվա ընթացքում զբոսաշրջային հոսքերի նվազումը մասնագետները կապում են այն հանգամանքի հետ, որ ոչ միայն նվազել է ռուս զբոսաշրջիկների հոսքը, այլև ռուս ռելոկանտներից շատերը, որոնք տեղափոխվել էին Հայաստան, ուղղակի հեռացել են։ Իսկ նրանց հեռանալու պատճառների շարքում են մի կողմից՝ Ռուսաստանում մոբիլիզացիայի հետ կապված իրավիճակի կայունացումը, իսկ մյուս կողմից էլ՝ Հայաստանում բնակարանների վարձավճարների անհարկի թանկացումը, սպասարկման ու ծառայությունների ոլորտի ոչ բարվոք վիճակը։

Այդուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի զբոսաշրջային ոլորտն ուղղակիորեն կախված է Ռուսաստանից, քանի որ այս երկիրն ապահովում է դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի 41 %-ը։ Իսկ երկրորդ տեղում Վրաստանն է՝ 13 % ցուցանիշով, որն ինչ-որ առումով զարմանալի է, քանի որ ավելի շատ Հայաստանից են նախընտրում այցելել Վրաստան հանգստանալու, քան հակառակը։ Մյուս կողմից էլ, ըստ երևույթին, գործ ունենք նաև վիճակագրական «շղարշի» հետ։ Ռուսաստանում, Վրաստանում կամ այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցները, ովքեր ունեն այդ երկրների քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն (օրինակ՝ Ջավախքից), հաճախ են այցելում Հայաստան, ու բացառված չէ, որ դա վիճակագրությունը գրանցում է որպես զբոսաշրջություն։ Զբոսաշրջիկների հոսքով երրորդ տեղում Իրանն է, ու պետք է նկատել, որ Հայաստանն ավելի գրավիչ կարող է դառնալ իրանցիների համար, եթե անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն։ Մասնավորապես կարելի է հատուկ պայմաններ ստեղծել, որ կրոնական տոներին իրանցիները նախընտրեն հենց Հայաստան այցելել։

Չորրորդ տեղում Հնդկաստանն է՝ 3 % մասնաբաժնով։ Ու տեսակետ կա, որ այն հնդիկների հոսքը, ովքեր աշխատանքային միգրանտներ են ու Հայաստան են գալիս աշխատանք գտնելու հույսով, ևս գնահատվում է որտես զբոսաշրջություն։ Այնինչ, աշխատանքի համար իրենց ստացած գումարների մի մասը նրանք հետ են ուղարկում Հնդկաստան։ Առկա վիճակագրությունը արդեն իսկ փաստում է, որ զբոսաշրջության ոլորտի հետ կապված լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած։ Եթե ցանկանում ենք, որ տուրիստական հոսքերի համար Հայաստանն ավելի գրավիչ դառնա, պետք է ստեղծենք անհրաժեշտ ենթակառուցվածքներ ու բարձրացնենք սպասարկման ոլորտի մակարդակը՝ սկսած տաքսի ծառայությունից։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ գին-որակ հարաբերակցությունը գործի տրամաբանության շրջանակներում, ու անհատական մոտեցում ցուցաբերվի, որ զբոսաշրջիկները ցանկանան կրկին այցելել Հայաստան, այլ ոչ թե հիասթափված հեռանան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում