Ինչո՞ւ են եվրոպական ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչներն սկսել բուռն հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, եվրոպական ֆինանսաբանկային համակարգի բազմաթիվ ներկայացուցիչներ սկսել են բուռն հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ: Բանն այն է, որ մայիսի 14-ից 16-ը Երևանում անցկացվել է ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը, որին մասնակցել է շուրջ 3000 մասնակից 74 երկրից, այդ թվում՝ տարբեր երկրների ֆինանսների նախարարների, ԿԲ-երի ղեկավարների, բարձրաստիճան այլ պաշտոնյաների մակարդակով:
Ինչպես երևում է, մասնակիցների մեծ մասին մեծապես տպավորել է ոչ միայն Երևանում անցկացված այս միջոցառման ընթացքը, այլև մեր երկիրը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ թե՛ համաժողովի կազմակերպիչները, թե՛ Հայաստանի պետական կառույցները, թե՛ ֆինանասաբանկային կառույցների ներկայացուցիչներն իրենց եվրոպացի գործընկերներից բավական ջերմ արձագանքներ են ստացել, ընդհուպ այն մասին, որ պատրաստ են նորից այցելել Հայաստան ոչ միայն գործնական նպատակներով, այլև որպես զբոսաշրջիկ:
Մեր տեղեկություններով, նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ղեկավարության անունից է շնորհակալական նամակ ուղարկվել «Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերությանը, որին վստահվել էր ամբողջ միջոցառման լոգիստիկ, արարողակարգային, անվտանգային, բրենդավորման, տարածքների ձևավորման, գույքատեխնիկական ապահովման և մշակութային բաղադրիչների կազմակերպումը: ՎԶԵԲ տարեկան հանդիպումների, արարողակարգի և միջոցառումների կազմակերպման բաժնի և լեզվական ծառայությունների ղեկավար Ստեֆանիա Գալբիաթի Բոլլի անունից ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանին ուղղված նամակում շատ բարձր է գնահատվում Երևանում անցկացված միջոցառումը, նշվում է այն ահռելի ներդրումը, որ ունեցել է «Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերությունը նման բարձր մակարդակի համաժողով կազմակերպելու աշխատանքներում:
Հատկապես շեշտադրվում է թիմի էներգետիկան, բարձր պրոֆեսիոնալիզմն ու ստեղծագործ մոտեցումը: Շատ փորձագետների կարծիքով, նման միջոցառումները չափազանց կարևոր են մեր երկրի համար՝ թե՛ միջազգային իմիջի, թե՛ հավանական ներդրումների, թե՛ զբոսաշրջության զարգացման, թե՛ այլ գործոնների տեսանկյունից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»