Հնագետներն Իսրայելում հայտնաբերել են ավելի քան 3,000-ամյա կառույց, որի մասին խոսվել է աստվածաշնչյան գրություններում (լուսանկարներ)
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնագետները Երուսաղեմում հայտնաբերել են «մոնումենտալ» կառույց, որը հիշատակվում է աստվածաշնչյան երկու գրքերում, գրում է timesofisrael.com-ը։
Նրանք հայտնաբերել են հնագույն խրամատի ավերակներ. խրամատը, ըստ մասնագետների, կառուցվել է հազարամյակներ առաջ և նպատակ ուներ Դավթի քաղաքը ( Երուսաղեմի հնագույն բնակեցված շրջանը-Խմբ.) երկու մասի բաժանել:
150 տարի շարունակ հետազոտողներն աշխատել են ապացուցելու համար, որ քաղաքը երկու մասի է բաժանված եղել, ինչպես նկարագրված է սուրբ գրություններում: Այժմ նրանք հայտնաբերել են խրամատը, որը հարավային բնակելի շրջանը բաժանել է հյուսիսում գտնվող վերին քաղաքից:
Խրամատի խորությունը մոտ 9 մետր էր, լայնությունը՝ 30 մետր:
Ըստ մասնագետների թիմԻ՝ խրամատը ստեղծվել էր ավելի քան 3,000 տարի առաջ. նույն ժամանակահատվածում են գրվել Թագավորաց գիրքը (Հին Կտակարանի կանոնի պատմական գրքերից է-Խմբ.) և Սամուել մարգարեի գիրքը, որոնցում նկարագրված է, որ Դավթի քաղաքը բաժանվել է երկու մասի՝ Օֆել և Միլո: Օֆելը և Միլոն տերմիններ են, որոնք օգտագործվում են սուրբ գրություններում՝ նկարագրելու Դավթի քաղաքի տարբեր մասերը:
























ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան