Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնային Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա Կոստանյան ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ Ասրյան
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա Ղահրամանյան
Հասարակություն

Ի՞նչ սպասել Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովից

2024 թվականի սեպտեմբերի 17-ից 20-ը ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից Հայաստանում կանցկացվի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը: Սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցիչներ կմասնակցեն այդ կարևոր միջոցառմանը:  Գագաթնաժողովը ցանկության դեպքում հայկականության պահպանությանն ուղղված կարող է իր մեծ դերը կատարել, ստեղծել ֆինանսական գործիքներ, նոր նախաձեռնություններ իրականացնելու, հայկական դարավոր ավանդույթների պահպանության, այն սերունդներին փոխանցելու, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու համար։ 

Հայաստանի որևէ իշխանություն երբևէ չի կարող «անտեսել» Սփյուռքի դերը Հայաստանի զարգացման գործում: Լինի դա քաղաքական նպատակահարմարության, թե՛ անձնական նախընտրությունների ու քմահաճույքների դրսևորում: Հայաստանի ցանկացած իշխանություն պետք է ոչ թե փորձի խզել Հայաստան-Սփյուռք ռազմավարական նշանակության կապերը, այլև, ընդհակառակը, ավելի զարգացնի, ամրապնդի, նաև փորձի համադրել Հայաստանի ու Սփյուռքի տարբեր գաղթօջախների, քաղաքական ու հասարակական կառույցների շահերը, օրակարգերը։ 

Առաջին հերթին Սփյուռքն առանցքային նշանակություն ունի Հայաստանի սոցիալական քաղաքականության համար։ 2023 թ. դեպի Հայաստան տրանսֆերտները՝ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց ստացած գումարները կազմել են 5 մլրդ 696 մլն դոլար։ Այդ գումարների ահռելի մասն այն փոխանցումներն են, որ Սփյուռքում բնակվողները կամ արտագնա աշխատանքի մեկնածները փոխանցել են իրենց ընտանիքներին՝ ապրելու համար։ 

Ոչ պակաս ուշագրավ են նաև Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից  ավանդույթ դարձած բարեգործություններն ու ներդրումները Հայաստանում։ Միայն մի քանի օրինակներ նշենք։ Հայաստանը զարգացնելու և շենացնելու ավանդույթով տարված հայրենիքում մեծ ներդրումներ են կատարել Հովնանյան եղբայրները ԱՄՆ Նյու Ջերսի նահանգից։ Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին են պատկանում Հայաստանի էլեկտրական ցանցերը և բազմաթիվ այլ ձեռնարկություններ, վերջինս մի քանի տասնյակ բարեգործական ծրագրեր է իրականացրել Արցախում և Հայաստանի տարբեր մարզերում։ Ամերիկահայ Քըրք Քըրքորյանի նվիրաբերած գումարներով 2000-ականների սկզբին ահռելի հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել Հայաստանի ենթակառուցվածքներում։ 

Սփյուռքահայերը տասնամյակներ շարունակ հանգանակություններ են կազմակերպել «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար: Նվիրաբերված գումարները ծախսվել են Հայաստանում և Արցախում սոցիալական հարյուրավոր ծրագրեր իրականացնելու համար։ Սիրիական պատերազմի մեկնարկից հետո հազարավոր սիրիահայեր տեղափոխվեցին Հայաստան, բերեցին իրենց բիզնեսը կամ նորը հիմնեցին՝ հարստացնելով Հայաստանի տնտեսական ու մշակութային կյանքը։ 

Պետք է նշենք, որ հայկականության պահպանության գործում, Հայաստան-Սփյուռք հարաբերություններում առանձնահատուկ տեղ ունի հայկական եկեղեցին: Վերջինս դարերով հայկականության ու հայկական ավանդույթների պահպանման հիմնական կենտորնն է եղել: Բայց Հայ առաքելական եկեղեցին վերջին շրջանում հայտնվել է գործող իշխանությունների թիրախում։ Ընդհուպ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրացնում են հոգևոր-մշակութային հեռուստաընկերության՝ «Շողակաթ»-ի ֆինանսավորման նպատակահարմարության հարցը։

Շաբաթներ առաջ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն առաջարկել էր դադարեցնել «Շողակաթ»-ի ֆինանսավորումը։ Նա դիմել էր Հանրային հեռարձակողի խորհրդի ղեկավարին՝ ինչո՞ւ է խորհուրդը գումար հատկացնում «Շողակաթ»-ին, առաջարկել էր 206 մլն դրամը փոխանցել Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքին՝ հարստացնելու իր մշակութային-կրթական հաղորդումների բազան։ Ի պատասխան Հանրային հեռարձակողի խորհրդից նշել էին, թե նոր հեռուստատեսություն կարող են ստեղծել լրացուցիչ 6 մլրդ դրամ ունենալու դեպքում, մինչդեռ Հանրային հեռարձակողի խորհուրդը «Շողակաթ»-ին պատվիրում է մշակութային, կրթական ու ճանաչողական բնույթի հաղորդումներ, որի դիմաց վճարում է տարեկան 206 միլիոն դրամ։ Այդ հատկացված գումարի մի մասը պետական բյուջե է վերադառնում՝ 22-ը հարկերի ու 73 միլիոնն էլ հեռարձակման համար։

 

Չեմ ցանակնում որպես բարոյախոս թվալ, բայց բնական է, որ իշխանությունը փորձում է հոգևոր ալիքին տրամադրված չնչին գումարները ներկայացնել որպես բեռ պետական բյուջեի վրա։ Եթե ՀՀ իշխանությունը չի ցանկանում փող ծախսել նման կարևոր հեռուստաալիքի համար, այդ «բեռը» կարող է իր վրա վերցնել քաղաքացիական հասարակության կողմից (նվիրատվություններ և հովանավորչություն), այլև սփյուռքը։

2024 թվականի սեպտեմբերի 17-ից 20-ը Հայաստանում անցկացվելիք Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում շատ կարևոր է արծարծել ֆինանսական գործիքների ստեղծման գաղափարը։ «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» ստեղծման դեպքում, այն կարող է դառնալ հայկականության պահպանության ֆինանսական լավագույն ներդրված մեխանիզմը։  Սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցիչների մասնակցությամբ այդ  գագաթնաժողովը ցանկության դեպքում կարող է իր մեծ դերը կատարել ոչ միայն «Շողակաթ» հեռուստատեսությունը պահպանելու, այլև նոր նախաձեռնություններ իրականացնելու համար։ 

Ի վերջո, ո՞րն է հայերի և հայկականության պահպանության բանաձը:

 

Ողջ աշխարհում հայկականությունը պահպանելու համար հարկավոր է համադրել ՀՀ պետականությունը գումարած Սփյուռքը, Հայ առաքելական եկեղեցին, հայկական դարավոր ավանդույթները։ Միայն այդպես կա զարգանալու ուղի…

Պետք է համախմբել բոլոր հայերին հայկականության պահպանության բանաձևն առաջ մղելու, այն իրագործելու և մեր սերունդներին զարգացած ու կայուն պետություն ու Սփյուռք փոխանցելու համար: