Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Տնտեսություն

Սպասված ու կարևոր․ «Հանքագործ և մետալուրգ» հանդեսի վերահրատարակումը մասնագետների գնահատմամբ

Գրեթե տասը տարվա դադարից հետո լույս է տեսել   «Հանքագործ և մետալուրգ» հանդեսը։ Գերակա համարվող հանքարդյունաբերության ոլորտի մասնագիտական  հանդեսի վերահրատարակումը  փորձագետների գնահատմամբ պահանջված էր։ Վերահրատարկված առաջին հանդեսում ամփոփված են ոլորտի ներկայի ու ապագայի նկատմամբ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանի, ՏԿԵՆ փոխնախարար Հովհաննես Հարությունյանի, ինչպես նաև գիտության ու կրթության ոլորտի ճանաչված մասնագետների տեսակետներն ու գնահատականները, ոլորտի արդի զարգացումներին առնչվող թեմաներ։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը  կարևորում է հանդեսի վերահրատարակումը։  Հիշում է՝  հիմնադիրը ԶՊՄԿ երջանկահիշատակ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանն ու նախկին գլխավոր ինժեներ Բորիկ Մկրտչյանն էին։ Այն հրատարակվել է  2008–ից մինչև 2016թ․։  «Թղթային տարբերակը կարևոր է նրանով, որ սեղանի նյութ է, որը հնարավորություն ունի թերթել ցանակացած մարդ»։ Բացի այդ,  շատ կարևոր է Հայաստանի հանքերի և ընդհանրապես լեռնամետալուրգիական ոլորտի ճանաչման, խնդիրների բարձրաձայնման ու  զանազան ապատեղեկատվական նյութերին դիմագրավելու տեսանկյունից։

«Ինքս հանդեսում մեր ոլորտի որոշակի խնդիրներին վերաբերող հոդված ունեմ և կարծում եմ, որ այն պետք է լինի ոչ թե գիտական, այլ՝ ավելի շատ հանրամատչելի,   բարձրացնի և բարձրաձայնի ոլորտին վերաբերող ավելի ընդհանրական հարցեր։ Դրական կարծիք ունեմ՝ բառիս բուն իմաստով, ու սիրով կօժանդակեմ այս հանդեսը հրատակարելու և աշխատանքը հետագայում շարունակելու գործին»։

Մոտ տասը տարվա դադարից հետո վերահտարաակված հանդեսը կարևորում է նաև ԶՊՄԿ հանրային կապերի գծով նախկին պատասխանատու, հարազատ ձեռնարկության պատմությանն ու կոլեկտիվին նվիրված մի շարք գրքերի հեղինակ Սոս Դավթյանը։

Նա ևս ողջունում է հանդեսի լույսընծայումը և անհամբեր սպասում է հետագա համարներին տրամադրել իր կուտակած հարուստ կենսափորձն ու հետաքրքիր հիշողությունները ԶՊՄԿ-ի ու նրա բազմահազարանոց կոլեկտիվի մասին։

«Տասը տարի մենք կորցրել ենք ոլորտի տարեգրության լավագույն վավերագրողներից մեկին։  Հիշում եմ  ինչ ջանասիրությամբ էին նյութերը հավաքվում, մասնագիտական բարձր պատասխանատվությամբ մշակվում և դառնում վավերագրություն։ Դադարը ճիշտ չէր, մանավանդ, որ կայացած ամսագիր էր»։

Մասնագիտական ամսագրի վերահրատարակումը կարևորում է նաև ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։ Ընդգծում է՝ ելնելով  ամսագրի մասին տարբեր մասնագիտական  կարծիքներից,  կարելի է վստահաբար ասել, որ վերահրատարակումը անհրաժեշտ ու սպասված էր։ Ոլորտը դրա կարիքն ուներ և ունի։  Արմեն Ստեփանյանը նկատում է՝  նախ կամբողջացվեն ոլորտի նորությունները, կունենանք հանքավայրերի մասին այսպես ասած, կենդանի-անմիջական տեղեկատվություն։ Միևնույն ժամանակ նա առաջարկում է ներկայացնել ոլորտի մարդկանց, նրանց մոտեցումներն ու նպատակները՝ կապված ոլորտի դերի ու առանձնահատկությունների հետ։ Լրագրային տարբեր ժանրերի միջոցով ներկայացնել արդյունահանող ու վերամշակող կոլեկտիվներին, որպեսզի մարդիկ ճիշտ ընկալեն՝ հանքարդյունաբերությունը միայն հանքաքար հանելն ու վերամշակելը չէ։ 

Մասնագիտական հոդվածներով հանրության վերաբերմունքը կփոխվի ոլորտի նկատմամբ՝ կարծում է Արմեն  Ստեփանյանը։

«Եվս մեկ լրացուցիչ հարթակ է, որտեղ կարելի է քննարկել ոլորտին ուղղակի կամ անուղղակի վերաբերող հարցերը։ Որքանով լայն լսարան կունենա, չեմ կարող ասել, բայց  որ  կարող է միայն օգտակար լինել, վստահ եմ։ Ակնհայտ է, որ մեր ոլորտը դեմոնիզացված է, ուստի յուրաքանչյուր հարթակ պետք է օգտագործել շատ միֆերի վրա լույս սփռելու համար»,– եզրափակում է ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրենը։

«Հանքագործ և մետալուրգ» հանդեսի հատուկ թողարկման պատասխանատու խմբագիր Վոլոդյա Կիրակոսյանի խոսքով՝ Զանգվածային լրատվության գործիքները ժամանակի,  հանրային  պահանջարկով և տեղեկատվական տեխնոլոգիների զարգացմանը համահունչ փոփոխություններ են կրում․ տպագիր մամուլը հետզհետե դիրքերը զիջում է։ Սակայն ամսագրային ձևաչափը   շարունակում է մնալ, որպես տպագիր վավերագրություն, հանրագիտարան, որը նաև ազգային արխիվներում կդառնա պատմություն։ Հենց այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել «Հանքագործ և մետալուրգ» հանդեսը վերահրատարակելու անհրաժեշտությունը, առավել ևս, որ այն համաչափ պարբերականությամբ հասնում է հասցեատիրոջը, որը մեր դեպքում ՀՀ կառավարությունն է՝ հանձինս լիազոր մարմինների, Ազգային ժողովն է՝ ի դեմս համապատասխան հանձնաժողովների, տեղական ինքնակառավարման մարմինները, գիտակրթական հաստատություններն են, հասարակական հեղինակավոր կազմակերպությունները և, իհարկե, հանրությունը, մասնավորապես հանրային լսումների նախապատրաստվելիս։ «Մեդիա դաշտում էլեկտրոնային լրատվամիջոցները լուծում են օպերատիվ լրատվության խնդիրը և միությունն այս առումով ապահովված է։ Սակայն գործող  300-ից ավել լրատվական կայքերի մեջ, միշտ չէ որ մենք կարող ենք գտնել մեր թիրախային լսարանը և տեղ հասցնել ասելիքը»,– կարծում է Վ․Կիրակոսյանը։  «Իմ տեսածն ու զգացածը շատ դեպքերում վերածվել է լրագրողական նյութերի, որոնց հերոսներին (ցավոք, նրանցից շատերն այլևս մեզ հետ չեն) այսօր հուզմունքով եմ վերհիշում։ Եվ անկեղծորեն ուրախ եմ, որ զրուցել եմ ոլորտի երախտավորներ Ֆրունզե Պետրոսյանի, Սաբիր Ստեփանյանի, Պետրոս Ալոյանի, Մաքսիմ Հակոբյանի, Բորիկ Մկրտչյանի ու էլի շատ-շատերի և նրանց գործը երախտագիտորեն շարունակող ներկա սերնդի ղեկավարների ու մասնագետների, արտադրության առաջավորների հետ։ Նրանք, իրոք, անմահացել են իրենց գործով և դա վավերացվել-հանրայնացվել է «Հանքագործ և մետալուրգ» հանդեսում»– արձանագրում է Կիրակոսյանը։

Իսկ «Տնտեսական լրագրողների ակումբը» բարի երթ է մաղթում երկրի տնտեսության հիմնարար ճյուղերից մեկի գործունեությունը լուսաբանող «Հանքագործ և մետալուրգ» հանդեսին՝ որպես լրատվական դաշտում վստահելի գործընկերոջ։