Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք Չալաբյան Խնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համար Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրի 18 արդարների գործով գալիք դատական նիստին քննարկվելիք կարևոր հարցը՝ արդյո՞ք կփոխվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցը Ucom-ը հայտարարում է ածխածնային հետքի կառավարման ծրագրի մեկնարկի մասին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տնտեսական առումով հնարավորությունների մասին դեռ խոսք անգամ լինել չի կարող․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ Կարապետյան 30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան Ավստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին
Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք ՉալաբյանԽնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համարՆյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը և Ադրբեջանի ԱԳՆ-ի դատապարտումը. Էդմոն ՄարուքյանԱյս օրը հիշվելու է որպես խաբված քաղաքացու օր. Ալիկ ԱլեքսանյանՓողը, թե՞ գաղափարը․ ի՞նչն է իրականում ձևավորում ընտրությունների արդյունքը․ Էդմոն ՄարուքյանԱհա, թե ինչպես են «լվանում» ցեղասպանին և մանիպուլացնում ժողովրդին․ Էդմոն Մարուքյան«Նրանք ուժեղ են». «Արարատ-Արմենիա-2013»-ի պատանի ֆուտբոլիստները Սոչիում արծաթե մեդալ նվաճեցին (Տեսանյութ)Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը տեսանյութ է հրապարակել Սամվել Կարապետյանի հետ թիմի հանդիպումիցԱրցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգԶրույց Պահեստազորի սպաների միության ներկայացուցիչների հետ՝ հույսի, միասնության և այն փոփոխությունների մասին, որ Սամվել Կարապետյանն է բերելու. Նարեկ ԿարապետյանԱմեն ինչը փաստերով կներկայացվի մայիսին․ Արշակ ԿարապետյանՎլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է ԱդրբեջանՆույնիսկ անզեն աչքով է ակնհայտ, որ բառիս բուն իմաստով եղծել են հուշարձանը․ Լիլիթ Գալստյան Իշխանությունը մաքրում է ցեղասպան թուրքի անունը. Էդմոն ՄարուքյանՇնորհավոր Ամանոր և քաղաքացու օր (փոսի խորոված ենք անում)․ Հայկ ՄարությանԵթե այս իշխանությունը մնա, թոշակի անցնելու տարիքը բարձրանալու է․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի 1000 խոշորագույն հարկատուները․ ովքեր են առաջատարները 2023-ին Ադրբեջանը ԼՂ-ից վտարեց 100,000 հայերի՝ շարունակելով ցեղասպան արշավը․ Նյու Յորքի քաղաքապետ
Մամուլի տեսություն

Սահմանադրության փոփոխությունն, իհարկե, «ներքին գործ է», բայց.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ Հայաստանի զանազան-զարմանազան բարձրաստիճան պաշտոնյաները արձակուրդն էին վայելում, բավականին մտահոգիչ զարգացումներ արձանագրվեցին: Թեպետ «մտահոգիչ» բնորոշումը պետք է արդեն հնացած համարել, քանզի Հայաստանում ու մեր երկրի շուրջ, մեր պետության հետագայի հետ շաղկապված իրադարձությունները ոչ թե այդպիսին են, այլ վաղուց վերածվել են տագնապահարույց, եթե ոչ՝ սպառնալի գործընթացների: Ուշադրություն գրաված առաջին տեղեկությունն այն էր, որ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը օրերս հայտարարեց, թե Հայաստանի հետ փոխադարձ համաձայնությամբ որոշել են, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրից» հանել էլ ավելի «այսպես կոչված»՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պարբերությունը և դրան վերադառնալ ավելի ուշ:

Դեռ, ինչպես ասվում է, գլուխը՝ քարին, որ Հայաստանի հանրությունը նման տեղեկությունն առաջինն իմանում է ադրբեջանական աղբյուրներից ու Ադրբեջանի պաշտոնյայի հայտարարությունից: Չնայած, դա ոչ պակաս խայտառակություն է, մանավանդ, եթե հաշվի առնենք 2018-ի «թավշյա» Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակում ժողովրդին իր բանակցային պայմանավորվածությունները ներկայացնելու մասին հայտարարության պարագաները: Փաշինյանը, ինչպես քաջ հայտնի է, վաղուց անցել է «ինչ պետք է՝ այն էլ բանակցում ենք» փակ ռեժիմին: Ինչ վերաբերում է ադրբեջանական պաշտոնյայի հայտարարությանը, ապա նա մասնավորապես նաև նշել է, թե՝ չեն ցանկանում բարդացնել «խաղաղության համաձայնագրի» ավարտի գործընթացը, այդ պատճառով էլ որոշել են «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ դրույթը հանել տեքստից: Թե ինչի՞ դիմաց են ադրբեջանական բանակցողները նման «լայն ժեստ» արել, կարելի է միայն կռահել: Բայց մինչ այդ շարունակենք:

Ամիրբեկովը հայտարարել է, որ եթե անգամ «տրանսպորտային միջանցքի հարց» չկա, ապա «Հայաստանի Սահմանադրության հարցը կարող է անորոշ ժամանակով հետաձգել համաձայնագրի ստորագրումը»: Ալիևը, ինչպես հայտնի է, Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջ է առաջադրել: Խոսքը կոնկրետ Սահմանադրության նախաբանի մասին է, որը հղում է անում Հայաստանի Անկախության հռչակագրին, որն էլ, իր հերթին, ընդունվել է, բնականաբար, հիմնվելով «Խորհրդային Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» 1989-ի դեկտեմբերի 1-ի ԳԽ որոշման վրա: Ալիևը դրա տակ «տարածքային պահանջներ» է տեսնում: Բայց բուն հարցն այն է, որ Սահմանադրության նախաբանի փոփոխությունը գործնականում աներևակայելի հակապետական քայլ կլինի, ի լրումն, դա որոշակիորեն կնշանակի Անկախության հռչակագրի չեղարկում, ոը նույնն է, թե՝ Հայաստանի Հանրապետությունը հայտարարվի լուծարված: Որպես պետություն՝ լուծարված: Ինչն է հատկանշական. Ադրբեջանական պաշտոնյայի հիշյալ հայտարարությանը հաջորդած մի քանի օրերին «պարտիզանաբար» լռելուց հետո ՀՀ ԱԳՆ-ն, այն էլ՝ ի պատասխան լրատվամիջոցներից մեկի գրավոր հարցմանը, բարեհաճեց ձայն հանել՝ մասնավորապես հայտարարելով. «Սահմանադրական փոփոխությունների գործընթացը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործը»:

Նման հայտարարություն Հայաստանից առաջին անգամ չի արվում: Եվ դա անվերապահ ճիշտ է: Բայց... Շատ ավելի էական է այլ բան, կամ ավելի շուտ՝ էական են այլ հանգամանքներ: Հարկավ, Հայաստանի Սահմանադրության փոփոխության կամ սահմանադրական փոփոխությունների հարցը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է: Նորից բայց (ու այստեղ, ըստ ժանրի կանոնների, պետք է ընդգծված բազմակետ դնել)... Իսկ ո՞վ կամ ինչի՞ց ելնելով կարող է որևէ մեկը վստահ լինել, որ «ներքին գործ, ներքին գործ» ասելով՝ փաշինյանական իշխանությունը չի կատարելու կամ չի պատրաստվում կատարել ադրբեջանաթուրքական պահանջները, հենց այն պահանջը, որն առաջադրել է Ալիևը և, որի մասին արդեն խոսեցինք: Այսինքն, փոփոխություններն անել «ներքին գործ» փաթեթավորմամբ, ինչից էությունը չի փոխվում: Չկա նման երաշխիք: Առավել ևս այն համատեքստում, երբ ադրբեջանական կողմը խոսում է «միջանցքի» հարցը, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» նախապատրաստվող կամ բանակցվող տեքստից հանելու համաձայնության մասին:

Բանակցություններում, առավել ևս՝ թուրքերի կամ ադրբեջանական թուրքերի հետ բանակցություններում, մանավանդ՝ անմիջնորդ բանակցություններում ուղղակի անհավանական է, որ այդ «զիջման» դիմաց (եթե դա առհասարակ կարելի է «զիջում» համարել) Ալիևը որևէ այլ պարտավորություն Փաշինյանից կորզած չլինի: Դա կարող է լինել ինչի վերաբերյալ ասես՝ սահմանազատման անվան տակ նորանոր տարածքներ թշնամուն հանձնելուց սկսած (ասենք՝ Կիրանցի օրինակով), «ներքին գործի» անվան տակ կամ «փափուկ բարձի» քողարկմամբ՝ Հայաստանի Սահմանադրությունը ադրբեջանաթուրքական փոփոխությունների ենթարկելու մասին պայմանավորվածությամբ վերջացրած: Քանի՞ տոկոս վստահություն կարելի է ունենալ Փաշինյանի գլխավորած կառավարության ու նրա ԱԳՆ-ի կամ որևէ այլ գերատեսչության հայտարարությանը: Հարցը հռետորական է, առավել ևս, որ այդ տոկոսն արտահայտվում է «ամենակլոր» թվով, ինչպիսին սարկազմով կարելի է համարել «0»-ն: Կարծում եք, թե ադրբեջանական պահանջները Փաշինյանի իշխանությունն ու ՔՊ-ն չեն կատարի՞: Տեսեք, օրինակ՝ Պաղեստինի անկախությունը ճանաչել-չճանաչելն էլ էր Հայաստանի «ներքին գործը»: Ո՞ւմ ինչ, թե ում անկախությունն է Հայաստանը ճանաչում:

Բայց նշված, ի դեպ, բավականին արկածախնդրական քայլից անմիջապես հետո, Թուրքիայի նախագահ Էրդողանն առանց երկիմաստությունների, բացեիբաց հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը դա արել է Թուրքիայի պահանջով (խնդրանքով, պարտադրանքով, ընտրեք՝ որ բառը ձեզ հաճո է): Էականն այն է, որ Թուրքիան ասել է, Փաշինյանն արագորեն արել է դա: Նույնը և Սահմանադրության փոփոխության հարցը: Նախ՝ Ալիևն ու Փաշինյանը գրեթե միաժամանակ (երևի հատուկ վայրկյանացույց էին միացրել) հայտարարեցին ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու մասին: Եվ հետո՝ արդեն կարծես «խաղի կանոն» է դարձել, որ Ալիևն ինչ ասում է, Փաշինյանն ու ՔՊ-ն անում են, ապա սկսում կուրծք ծեծել «ինքնիշխանության» ու նման թեմաներով: Հիմա Ալիևը Սահմանադրության փոփոխությունն է ուզում, շատ կարճ ժամանակ անց ուզելու է ադրբեջանական թուրքերի «վերադարձը» Հայաստան:

Ու առհասարակ, Ալիևի «ուզում»-ները կսպառվեն, երբ վերջանա կամ վերանա Հայաստանի Հանրապետությունը: Դա է եղել ու դա է շարունակում մնալ ադրբեջանաթուրքական ծրագիրը: Սակայն Հայաստանում այս տագնապները, կարծեք, անհանգստացնում են միայն հասարակության մի մասին, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչներին, մի քանի քաղաքագետների ու վերջ: Հետաքրքիր է, թե է՛լ ի՞նչ պետք է լինի, որպեսզի Հայաստանի հանրությունը թմբիրից սկսի դուրս գալ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում