Հայաստանում ժամանակավոր պաշտպանություն ստացած Արցախի քաղաքացիների կարգավիճակը կերկարաձգվի մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2023 թ. հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման մեջ: Նշվում է, որ գործող օրենսդրության համաձայն, ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականի տրամադրման ժամկետը սահմանված է 1 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։ Ներկայում սահմանված իրավակարգավորումների համաձայն, Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս 070 (խոսքը Արցախի Հանրապետության քաղաքացիների մասին է- խմբ.) ծածկագրով անձնագրի և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը Հայաստանի Հանրապետությունից դուրս գալիս և Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս վավեր են միայն միասին գործածելու պարագայում։
Նախագծի փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ժամանակավոր պաշտպանության փախստականի վկայականը համարվում է անձին միջազգային պաշտպանություն տվող փաստաթուղթ, որի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է ՀՀ տարածքից դուրս գտնվելու դեպքում և չի կարող խոչընդոտ հանդիսանալ անձի ՀՀ տարածք մուտք գործելիս:
Կառավարության 2011 թ. մարտի 24-ի N 297-Ն որոշման համաձայն, Հայաստանի Հանրապետությունում իրավասու մարմնի կողմից ՀՀ քաղաքացուն, ՀՀ փախստական ճանաչված և ապաստան ստացած անձին, ՀՀ բնակության իրավունք ունեցող՝ քաղաքացիություն չունեցող անձին տրամադրվում է վերադարձի վկայական, որը մեկանգամյա օգտագործման ճամփորդական փաստաթուղթ է, ինչը հնարավորություն է տալիս օտարերկրյա պետությունից շտապ վերադառնալ Հայաստանի Հանրապետություն՝ սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթղթի բացակայության դեպքում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վկայականի տրամադրման հարցը դեռևս շարունակում է արդիական մնալ, և դեռևս շարունակվում է վկայականի ստացման դիմումների ընդունումը, նախագծով նախատեսվում է N 1864-Ն որոշմամբ Հայաստանում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց կարգավիճակը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2025 թ.-ի դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։ Բացի դա, նրանց հնարավորություն կտրվի ՀՀ տարածքից դուրս գտնվելու դեպքում ժամանակավոր պաշտպանության փախստականի վկայականով անխոչընդոտ մուտք գործել ՀՀ տարածք։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»