Հարկային մարմին պետք է ներկայացվեն հարկ վճարողի բոլոր, այդ թվում՝ ոչ Հայաստանի առևտրային բանկերում բացված հաշիվների քաղվածքները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հարկային մարմնի կողմից բանկային հաշվի քաղվածքն ստանալու վերաբերյալ հարկ վճարողին հարցման կարգը և ձևը, հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման կարգը սահմանելու մասին» նախագիծը: Նախագծով սահմանվում է հարկային մարմնի կողմից բանկային հաշվի քաղվածքը ստանալու վերաբերյալ հարկ վճարողին հարցման և հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման կարգը, որով կարգավորվում են Հարկային օրենսգրքի 350.1-ին հոդվածի 2-րդ մասին համապատասխան հարկային մարմնի կողմից բանկային հաշվի քաղվածքն ստանալու վերաբերյալ հարկ վճարողին հարցման և հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման հետ կապված հարաբերությունները։
Հարցումը կատարվում է հարկային հսկողության շրջանակներում հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով: Հարցումը համարվում է հարկ վճարողի կողմից ստացված հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու հաջորդ օրը:
Հարցմամբ նշված հարկային հսկողության ժամանակահատվածի համար առևտրային բանկի հաստատած բանկային հաշվի քաղվածքը (բնօրինակ)՝ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած իրավական ակտերով նախատեսված տեղեկություններ պարունակող փաստաթուղթը (քաղվածք), հարկ վճարողը համապատասխան կարգի 3-րդ կետով սահմանված ժամկետին հաջորդող երեք, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող հարկ վճարող ֆիզիկական անձը՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հարկային մարմին: Քաղվածքը հարկային մարմին ներկայացնելու հետ միաժամանակ քաղվածքի տեսաներածված տարբերակը հարկ վճարողի կողմից ենթակա է տեղադրման նաև հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում:
Մեկից ավելի բանկային հաշիվների առկայության դեպքում հարկային մարմին են ներկայացվում բոլոր բանկային հաշիվների (այդ թվում՝ ոչ ՀՀ առևտրային բանկերում բացված հաշիվների) քաղվածքները (բնօրինակները)՝ հարցմամբ նշված հարկային հսկողության ժամանակահատվածի համար: Քաղվածքը հարկային մարմին ներկայացնելու օր է համարվում նամակի ծրարի վրա փոստային բաժանմունքի կողմից դրված՝ ընդունման ամսաթիվը հավաստող օրացուցային կնիքի արտատիպը, իսկ առձեռն տրամադրելու դեպքում՝ այն հարկային մարմնում մուտքագրվելու օրը: Քաղվածքի տեսաներածված տարբերակը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ներկայացվելու դեպքում քաղվածքը հարկային մարմին ներկայացնելու օր է համարվում այն էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու օրը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»