Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Տնտեսություն

1000 խոշոր հարկատուների կողմից 2024 թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի կառուցվածքը․ Թոփ 5

Տնտեսության զարգացման գործում չափազանց կարևոր դեր ունի երկրի հարկային համակարգը, որը պետք է առավել բարենպաստ պայմաններ ստեղծի տնտեսվարող սուբյեկտների գործունեության շրջանակների ընդլայնման, ներդրումային միջավայրի բարելավման, հավասար մրցակցային դաշտի ձևավորման, պետական եկամուտների հավաքագրման և տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովման համար: Այս տեսանկյունից վերլուծական մեծ հետաքրքրություն է ներկայացնում հավաքագրված հարկերի որակական առանձնահատկությունների ուսումնասիրությունը, ինչը հնարավորություն կտա վեր հանելու ոլորտում առկա խնդիրները։

Օրերս Պետական եկամուտների կոմիտեի կողմից ամփոփված տվյալների համաձայն՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված կազմակերպությունների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը 2024 թ. առաջին կիսամյակի արդյունքներով զգալի ծավալային և կառուցվածքային փոփոխություններ է արձանագրել: Մասնավորապես, վճարված հարկերի ծավալն այս տարվա առաջին 6 ամսիներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 28.9 մլրդ դրամով կամ ընդամենը 3 տոկոսով՝ կազմելով 900.4 մլրդ դրամ:

Ըստ էության, նման զուսպ աճը տնտեսությունում «ոչ հարկունակ» հատվածների հարաբերական դերակատարության մեծացման արդյունք է, երբ տնտեսական ակտիվության երկնիշ աճի պայմաններում հարկային մուտքերի շատ ավելի չափավոր ավելացում է արձանագրվում։ Բացի այդ, շարունակում է խորանալ հավաքագրվող հարկային եկամուտների բևեռացումը. միայն առաջին 100 խոշոր հարկատուներն ապահովել են բյուջե վճարվող հարկերի շուրջ 60 տոկոսը՝ նախորդ տարվա 56 տոկոսի դիմաց: Սա նշանակում է, որ էլ ավելի է մեծանում տնտեսության կախվածությունը խոշոր տնտեսվարողներից: Դրա վկայությունն է նաև այն, որ 10 և 100 խոշորագույն հարկատուների հարկերն ավելի արագ են աճել (համապատասխանաբար շուրջ 34 և 39 մլրդ դրամով), քան ընդհանուր հարկերը: Ընդ որում, ցանկի երկու առաջատարների կողմից վճարված հարկերն ավելացել են 90 տոկոսով:

Մեկ այլ ուշագրավ հանգամանք է այն, որ թեև ընդհանուր առմամբ շահութահակի գծով վճարումներն ավելացել են շուրջ 3.8 մլրդ դրամով, իսկ ԱԱՀ-ի գծով վճարումները՝ նվազել ավելի քան 8.5 մլրդ դրամով,  այդուհանդերձ 10 և 100 խոշորագույն հարկատուների վճարած հարկերի ծավալների աճն առավելապես եղել է անուղղակի հարկերի հաշվին։

 Միևնույն ժամանակ, պետք է փաստենք, որ ՀՀ տնտեսությունը շարունակում է իր ուսերին կրել անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված արտաքին տնտեսական շոկերի ռիսկը: Ինչպես և նախորդ տարի, 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»: 2024 թ. առաջին 6 ամիսների ընթացքում ընկերությունը պետական բյուջե է վճարել ավելի քան 64 մլրդ դրամ հարկային գումար, ինչը 84 տոկոսով գերազանցում է անցած տարվա առաջին կիսամյակում կատարած վճարումները: Հանքարդյունաբերության ոլորտում գոյացած հարկային եկամուտների ավելացումը, անշուշտ, կապված է մետաղների գների բարձրացման հետ, ու եթե միջազգային շուկաներում գները նվազեն՝ դա կբերի նաև բյուջեի եկամուտների կրճատման։ Հատկանշական է, որ ընկերության վճարած հարկերի կազմում շուրջ 12 տոկոսային կետով կրճատվել է շահութահարկի գծով վճարումների մասնաբաժինը, փոխարենը 18 տոկոսային կետով ավելացել է այլ հարկերի և վճարների կշիռը։

 Երկրորդ խոշոր հարկատուն տեխնիկա ներմուծող, վաճառող և արդեն նախորդ տարվանից արտահանող «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ն է: 2024 թ. հունվար-հունիս ամիսներին ընկերությունը պետական բյուջե է վճարել ավելի քան 32 մլրդ դրամի հարկ, ինչը կրկնակի անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն կիսամյակում վճարած հարկերի ծավալը: Այս կտրուկ աճին, ամենայն հավանականությամբ, նպաստել են Հայաստանից Ռուսաստան տեխնիկայի վերաարտահանումները: Հարկ է նկատել, որ ընկերության վճարած հարկերի գերակշիռ մասը՝ շուրջ 90 տոկոսը, գոյացել է ԱԱՀ-ից, որի գծով հետագայում վերադարձ է տեղի ունենալու:

Տեխնիկայի առևտրով զբաղվող մեկ այլ կազմակերպություն՝ «Փրիթի Ուեյ» ՍՊԸ-ն ևս խոշոր հարկատուների առաջատարների ցանկում է՝ եզրափակելով լավագույն հնգյակը: Այս տարվա առաջին կիսամյակում ընկերության վճարած հարկերը կազմել են 17.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով մոտ 12%-ով։  Ընկերության վճարած հարկերի շուրջ 50 տոկոսը՝ 8,3 մլրդ դրամ, գոյացել է ԱԱՀ-ից, որից էլ 7,3 մլրդ դրամ գումարը հետ է վերադրաձվել հարկ վճարողին, հետևաբար փաստացի վճարված հարկերը կազմել են 11․ 0 մլրդ դրամ։

Այսպիսով, կարելի է փաստել, որ ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների ընթացքում արձանագրված ՀՀ հարկային եկամուտների առանց այն էլ համեստ աճը բավականաչափ մտահոգիչ և խոցելի կառուցվածք ունի, ինչն ընդհանուր առմամբ արտացոլում է տնտեսական ընթացիկ իրողությունները և մեծ ռիսկեր է պարունակում մեր տնտեսության կայուն և երկարաժամկետ աճի տեսանկյունից:

Մասնավորապես, ԱԱՀ-ն հանդիսանալով անուղղակի հարկ առաջին վեց ամիսներին  կազմել է հարկային եկամուտների 37 տոկոսից ավելին, ինչը մտահոգիչ է այն առումով, որ աննուղղակի հարկերը վճարվում են վերջնական սպառողի կողմից, իսկ դրա աճը ոչ միայն տնտեսական ակտիվության, այլ նաև գնաճի արդյունք է։  Իսկ խոշոր հարկատուների ցանկը վերլուծելիս պետք է ուշադրություն դարձնել դրա կառուցվածքին, այսինքն վճարված հարկերի քանի՞ տոկոսն է  մտնում  պետբյուջե և քանի՞սն է վերադարձվում։

Թոփ հնգյակի հարկերը՝ գծապատկերներում .

Գծապատկեր 1. ԱԱՀ մասնաբաժինը ՀՀ 5 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալում, 2024 թ. հունվար-հունիս ամիսներին

    nkar 1.png (80 KB)

Գծապատկեր 2. ՀՀ 5 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված ԱԱՀ և մնացած հարկերի ընդհանուր գումարը, 2024 թ. հունվար-հունիս ամիսներին

nkar 2.png (85 KB)

Գծապատկեր 3. ՀՀ 5 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարն ըստ առանձին հարկատեսակների, 2024 թ. հունվար-հունիս ամիսներին

nkar 3.png (99 KB)