Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արշակ Կարապետյան. «Միջանցքի անվան տակ մեզ պարտադրում են ազգային ինքնասպանություն» Ուշագրավ ցուցանիշներ ու տնտեսության վիճակի... ցուցիչներ. «Փաստ» Ի՞նչ վիճակ է հայ-վրացական սահմանի անցակետերում. «Փաստ» Սամվել Կարապետյան. մեկենասից՝ «երրորդ ուժի» առաջնորդ. «Փաստ» Փաշինյանն ու իր ուսապարկերը որոշել են Վարդավառը վերածել սոցցանցային արշավի, թե բա՝ «տեսեք, ինչ լավ է մեր երկրում, ինչ երջանիկ ժողովուրդ ունենք». Միքայել Գրիգորյան Իշխանությունը քաղաքացիական պատերազմ է հրահրո՞ւմ. «Փաստ» Ի՞նչ այլընտրանքային ճանապարհային քարտեզ են պատրաստում. «Փաստ» Քաղաքական աստառով գործողություններ, որոնք բացասաբար են ազդելու Հայաստանի վրա. «Փաստ» Հակակոռոպցիոն կոմիտեն ու դատախազությունը որոշել են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական վարույթ չնախաձեռնել. «Փաստ» ՔՊ «փիառչիկներն» էլ են խոստովանում, որ ՀԷՑ-ի «գործը» բացառապես քաղաքական է. «Փաստ» Ամերիկյան վարձակալի թուրքական ականջները. «Փաստ» «Եթե կառավարությունը չկատարի արբիտրաժի որոշումը, առնվազն երեք հետևանք է լինելու Հայաստանի համար»
Ֆասթ Բանկը մասնակցել է Սևան ստարտափ սամմիթ 2025-ին Թուրքիան դատապարտել է իսրայելցի ծայրահեղական նախարարի «ներխուժումը» Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթՈղբերգական վթար, «Porsche»-ն բախվել է «Toyota»-ին, բեռնախցիկում իրեր դասավորող վարորդը տեղում մաhացել է․ Shamshyan Սարսափելի բան է տեղի ունենում. Նիկոլի «կրուտիտը» չի՛ անցնելու. Արշակ Կարապետյան (video) Արեգակի վրա M դասի բռնկում է տեղի ունեցելՄոսկվայում անոմալ անձրևներ են սպասվումՎթարային անջատումներ՝ օգոստոսի 4/5-ին․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԴիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներԻնչու է Սամվել Կարապետյանի հանդեպ ճնշումը վտանգավոր Հայաստանի ներդրումային միջավայրի համար. Past.amՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ օգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին և 11-ինԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները այս օրերին հումանիտար աջակցություն են ստանում ռուսական կազմակերպություններից. Դավիթ ԽաժակյանTeam-ը՝ J.Lo-ի մենահամերգի 5G գործընկեր. ընկերության նորագույն ցանցը գործարկվում է նաև Երևանի ԿենտրոնումՀայաստանյայց Առաքելական Եկեղեցուն նվիրատվության համար հարկելն աննորմալություն է. նման կարծիք է հայտնել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի ՍարգսյանըԱշխարհի 5 ամենատարածված կանացի անունները․ ինչ են դրանք խորհրդանշումԹուրքիան հայտնել է ԴԱԻՇ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով 26 մարդու ձերբակալման մասինՊատասխանը չուշացավ. Մոդրիչը կոշտ ձևով է արձագանքել Բարսելոնայի ծաղրանքինՍպիտակ տունը հաստատել է հակառուսական նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԿամայականությունների հնարավորությունը սահմանափակված է․ դատավոր Դավիթ ՀարությունյանԱՄՆ-ՌԴ հարաբերությունների դինամիկան առանցքային նշանակություն է ձեռք բերում․ ՀայաքվեՎերին Շորժայի սարերում արածելու ժամանակ ականի պայթյունից սատկել է 7 անասուն
Մամուլի տեսություն

«Այս չարիքն ուղղված է ոչ միայն բիզնեսի, այլև բոլոր այն անձանց դեմ, ովքեր կհամարձակվեն նիկոլփաշինյանանմաններին և նրանց ամբողջ խմբակին քննադատել կամ որևէ հակապետական որոշմանն ընդդիմանալ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում իշխանությունների ներկայացրած նախագծերը, կարծես, միտված լինեն քաղաքացիների, գործարարների, մի խոսքով՝ բոլորիս հարկային բեռը ծանրացնելուն: Շատերն իրականացվող հարկային քաղաքականությունը, նախագծերը բնորոշում են որպես հարկային տեռոր, մյուսները՝ պետբյուջեի ճաքերը փակելու տարբերակ, երրորդները՝ որպես քաղաքական մահակ գործարարների գլխին: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն արձագանքում է՝ բոլորի ասածներն էլ ճիշտ են: «Մեկը կարող է ասել հարկային ռեկետ, մյուսը՝ անգրագիտություն ու փնթիություն, մեկը կարող է ընդհանրապես հայհոյել Նիկոլ Փաշինյանին: Ճաշակի հարց է»:

Մարդիկ հարկային տեռորից են խոսում՝ նաև հիմնվելով Պետական եկամուտների կոմիտեի՝ վերջին շրջանի աղմկահարույց նախագծի շուրջ ծավալված քննարկումների վրա: Խնդիրը հետևյալն է. գործող օրենքով, եթե հարկային տեսուչները պարզում են, որ տնտեսվարողը թաքցրել է հինգ միլիոն դրամ և ավելի հարկ, նա կարող է վճարել դա և խուսափել պատասխանատվությունից: Այժմ ցանկանում են փոփոխել համապատասխան դրույթը, որ վճարումները կատարելուց հետո էլ տնտեսվարողը պատժից չխուսափի:

ՊԵԿ-ը պարզաբանում է հետևյալ կերպ՝ հավասար պայմաններ է ստեղծում բարեխիղճ և ոչ բարեխիղճ տնտեսվարողների միջև: «ՊԵԿ-ը, ինչպես ամեն անգամ, այս անգամ ևս սխալվել է: Նա միշտ սխալ է: Նախագծի հիմնավորումները նախագծի իրական նպատակների հետ ընդհանրապես աղերս չունեն: Իրենց բերած հիմնավորումները սխալ են, անտրամաբանական, բովանդակազուրկ, նույնիսկ այնքան անբովանդակ, որ չարժե դրանց հիմնավորմանը հակադարձել:

Նախագծի հիմնավորման բաժնում նշված է, որ սա իրականացվում է բարեխիղճ և անբարեխիղճ հարկատուների միջև մրցակցային հարաբերությունների կարգավորման նպատակով, բայց իրական նպատակները լրիվ այլ են: Նախագիծն ունի երկու հիմնական նպատակ: Առաջին կիսամյակի ընթացքում մոտավորապես 120 միլիարդ դրամի չափով չեն կատարել բյուջեն: Մեր կանխատեսումներով, մինչև տարեվերջ 250-ից 300 մլրդ դրամի չափով բյուջեի եկամտային մասը պլանավորածից պակաս է լինելու:

Տարեսկզբից կամ նախորդ տարվա վերջից սկսած շատ օբյեկտիվորեն և հիմնավորված բարձրաձայնում էինք, որ բյուջեի պլանը չեք կատարելու: Բոլոր պաշտոնյաներով մի գովազդվեք, որ 300 մլրդ և ավելի բյուջեի եկամտային մաս եք ավելացնում: Բնականաբար, մեր ասելուց վեց ամիս, մեկ տարի անց նոր հասկանում են, որ հնարավոր չէ դա կատարել, և պետք է ուղղակի ցանկացած եղանակով ապահովել բյուջեի եկամտային մասը կամ նվազագույնը, որ պետք է անեն, բյուջեի այդքան պակասորդը ավելի մեղմեն:

Ասենք, 300 միլիարդի փոխարեն 150 միլիոն պակաս հավաքագրեն: Զուգորդած նաև տարեսկզբից բարձրացումներ եղան ակցիզային հարկի, մասնավորապես՝ մրգօղիների դրույքաչափում եղան եռակի, նույնիսկ քառակի բարձրացումներ, այնուհետև ֆիզիկական անձանց վարձակալական եկամուտների հարկում, ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում, որն իր հետ բերեց նաև հարկեր, ընդ որում՝ տեխնիկական պատճառով առաջացած եկամտային մասի հարկեր: Հնարավոր է՝ ընտանիքի մի անդամը մյուսին, ընկերը ընկերոջը, բարեկամը բարեկամին գումար փոխանցի, տեխնիկապես վճարման հանձնարարագրի մեջ նպատակ դաշտում նշումը ճիշտ կատարած չլինի, որովհետև դա էլ իրենից ենթադրում է մասնագիտական որոշակի գիտելիքներ:

Այս բոլոր թվարկածները ընդհանուր բարձրացումների գուցե տասը տոկոսը կազմեն, դրանք բոլորն ուղղված էին պետբյուջեի եկամտային մասի պակասորդի մեղմմանը կամ համալրելուն»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սարգսյանը: Ընդգծում է՝ տեսան, որ այդ բոլոր գործիքակազմերով չեն կարողանում բյուջեն համալրել: «Հիմա պետք են իմպերատիվ ակտեր, վախի մթնոլորտի ստեղծում: Հարկային օրենսգիրքը պարունակում է երկիմաստություններ կամ տարընթերցումներ, այս պարագայում տնտեսվարող սուբյեկտը որոշումը բացառապես կկայացնի հօգուտ հարկային մարմնի, անկախ նրանից՝ ավել վճարումը օրենսդրական-իրավական տեսանկյունից ճիշտ կլինի, թե սխալ, վախի մթնոլորտում ավելի շատ կվճարեն: Սա առաջին իրական նպատակն է»,-հավելում է մեր զրուցակիցը:

Անդրադառնում է երկրորդ նպատակին: «Բավականին ժամանակ է, որ իշխող կուսակցությունը, կառավարությունը նախապատրաստվում են արտահերթ ընտրությունների, և ցանկացած ժամանակ, երբ հնարավոր եղավ և կարողացան կանխատեսել, որ հնարավոր կլինի վերարտադրվել, գնալու են արտահերթ ընտրությունների: Հասարակության՝ ամենից շատ ազդեցություն ունեցող շերտերից մեկը բիզնեսն է: Բիզնեսն ունի աշխատակազմ, գործընկերներ, ազդեցիկ խոսք իր շրջապատի, բարեկամների շրջանում և այսպես շարունակ: Այդ մարդկանց հանդեպ պետք է շատ լուրջ մահակ, որը կօգտագործեն բիզնես շրջանակներում ձերբակալություններ իրականացնելով, իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար, եթե հանկարծ նրանք փորձեն ընդդիմադիր կեցվածք դրսևորել, ընդդիմադիր կուսակցությունների օգտին քվեարկել և այլն:

Այս նախագծի մասին խոսելիս բոլորը կենտրոնանում են միայն բիզնես հատվածի վրա, բայց խոսքը չի վերաբերում բացառապես բիզնեսին, վերաբերում է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, որովհետև հարկերից խուսափողը, հարկ վճարողն այստեղ նույնական է, տարբերություն չկա՝ ֆիզիկական անձ է, կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր, թե նոտար: Ցանկացած անձ, եթե ունենա հինգ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորություն կամ թաքցրած լինի այդ հարկային պարտավորությունը, դարձյալ ընկնում է այս քրեական իրավակարգավորման տակ: Հայաստանի աշխատող բնակչության կեսից ավելին կարող է մտնել դրա տակ:

Օրինակ՝ եթե ընդունենք վաղեմության ժամկետը չորս տարի, այդքան տարվա մեջ 5 միլիոնը բաժանելով՝ 1 մլն 250 հազար է կազմում մեկ անձի յուրաքանչյուր հարկային տարվա պարտավորության չափը: Դա կարող է առաջանալ 6 միլիոն դրամ շրջանառությունից բանկային հաշիվների վրա: Դրան գումարենք անկանխիկի կարգավորումները և փոխառությունները՝ ընկերն ընկերոջից պարտք է վերցնում, շատ քիչ դեպքերում է պայմանագրի գրավոր ձևը պահպանվում, վճարման հանձնարարագրի մեջ նպատակ դաշտում նշումները լրացվում են, դա կատարելու համար մասնագիտական ունակություն է պահանջվում:

Հանրությանը պետք է տեղեկացնենք, որ այս չարիքն ուղղված է ոչ միայն բիզնեսի, այլ բոլոր այն անձանց դեմ, որոնք կհամարձակվեն նիկոլփաշինյանանմաններին և նրանց ամբողջ խմբակին քննադատել կամ որևէ հակապետական որոշմանն ընդդիմանալ. նման դեպքերում բոլորն ընկնելու են այս հարվածի տակ»,-ասում է Աուդիտորների պալատի նախագահը:

Սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայություն մատուցողները պետք է միանան հարկային էլեկտրոնային համակարգին և տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Ի՞նչ ականներ կան այս փոփոխությունների հիմքում: «Այդ իրավակարգավորումը նույնպես բխում է պետական եկամուտների պլանը չկատարելուց: Ոլորտների, շերտերի, ակնկալվող, թաքցված հասույթների և այլնի հետևից գնում են, որտեղից հնարավոր կլինի՝ ինչ-որ բան «քերել» և բերել պետբյուջե: Այո, պետք է տաքսիների ոլորտը կարգավորել, իրավիճակը շատ վատ է, որովհետև տարեկան մոտավորապես 2 մլն զբոսաշրջիկի այցելության դեպքում տաքսու վարորդը ևս, կամա թե ակամա, ներկայացնում է մեր երկրի դեմքը, մեր մշակույթը:

Օրինակ՝ այդտեղ ավելի լուրջ վտանգներ եմ տեսնում, քան տաքսու ոլորտից հավաքագրված կամ թերհավաքագրված հարկերից: Դրանք կարգավորման ենթակա հարցեր են, բայց ունեն նաև առաջնահերթությունների կարիք: Ո՞ր ոլորտը պետք է առաջնային կարգավորենք, որից ի՞նչ օգուտ ենք ստանալու: Եվ ամենակարևորը՝ չունենք վիճակագրություն, չգիտենք՝ հիմա ժամանակն է այդ ոլորտը տնտեսակա՞ն կարգավորման գնա, թե՞ սոցիալական: Ներքին վստահություն ունեմ, որ առայժմ ունենք սոցիալական կարգավորման շատ լուրջ բաց: Համակարգային լուծման խնդիր կա, ամբողջ շղթան պետք է կապել իրար, դրանից հետո, ըստ ոլորտների, բարեփոխումների ծրագիրը պետք է կազմվի»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում