Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ կա իրականում «սիրուն» թվերի տակ. տնտեսական ցուցանիշների ախտաբանական պատկերը. «Փաստ» «Համահայկական ճակատ»-ը իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում եղբայրական Իրանի ժողովրդին. Արշակ Կարապետյան Առավել քան երբևէ Հայաստանը պահանջ ունի նոր վարչապետի՝ Սամվել Կարապետյանի. Նարեկ Կարապետյան Պատերազմ Իրանում․ հետևանքներն ու սպառնալիքները Հայաստանի համար. Էդմոն Մարուքյան Համբերություն և խաղաղություն եմ մաղթում բոլորին, երկնքում և երկրի վրա․ Ավետիք Չալաբյան Խորին ցավակցություն ենք հայտնում բարեկամ Իրանի ժողովրդին․ ՀայաՔվե Պատրաստվում ենք ստանձնել երկրի պատասխանատվությունը՝ նոր և ուժեղ առաջնորդությամբ. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն (տեսանյութ) Իրավիճակը մեր երկրի շուրջ և տարածաշրջանում բավականին բարդ է ու հղի բազմասցենար զարգացումներով. Արտակ Զաքարյան «Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման հուզիչ ակցիան. ծաղկեպսակ Իրանի դեսպանատան դիմաց Չեք կարող պարտությունը բարդել մարտադաշտի վրա. Արշակ Կարապետյան Արևային վահանակները պարտադիր չէ, որ հարթ լինեն Մատչելի բնակարանների հարցը օրհասական է. Լուծու՞մը՝ունենալ Ուժեղ Վարչապետ․․․ Ռուբեն Մխիթարյան
Վախեցած իշխանության ջղաձգումները. Սուրեն ՍուրենյանցԻրանը նոր հրթիռային հարվածներ է սկսել Իսրայելի դեմ«Թուրքիայի համար ստեղծվում է հնարավորություն՝ դառնալու Եվրոպայի առանցքային գազամատակարար»․ փորձագետՍահմանամերձ գյուղերի դպրոցները չպետք է փակվեն․ Մենուա ՍողոմոնյանՈրպեսզի ունենանք դինամիկ զարգացող երկիր, պետք է ունենանք համաչափ զարգացում. Նարեկ ԿարապետյանԻրանում նոր հոգևոր առաջնորդ են ընտրել Ալի Խամենեի որդունԾառուկյանը ռևանշ-մենամարտ կանցկացնի Պուլասի հետ․ հայտնի են մանրամասներըՔՊ-ն փոխել է մարտավարությունը. «Հրապարակ»18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 5-ինԻշխանությունը նախընտրական կաշառք է բաժանում. «Հրապարակ»Որոշ տիրադավներ խոր ընկճախտի մեջ են. «Հրապարակ»Նոր մարտավարությունը և նախընտրական դաշինքը. Վահե Հովհաննիսյան Իրանի դեպքերը մեզ տվեցին մեկ դաս. Նարեկ Կարապետյան«ՀայաՔվեն» և «Միասնության թևերը» միավորվել են՝ Հայաստանի պետական շահով առաջնորդվելով․ Աննա Կոստանյան LA Times-ի անդրադարձը ԶՊՄԿ-ին50-ի ցանկից զեղծարար ՔՊ-ականի են հեռացրել. «Հրապարակ»Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում մշակույթը մշտապես է եղել. տեսանյութՁկնգող պատգամավորը, որ բանակից ինքնավնասումով ազատվել է, հարստանում է. «Ժողովուրդ»Արդյունաբերությունը Հայաստանում այսօր մեռնում է. Նաիրի Սարգսյան Այն մասին, թե ինչու գործող վարչախումբը որոշեց հապճեպ կերպով ավելացնել թոշակները. Ավետիք Չալաբյան
Մամուլի տեսություն

«Միջազգային հանրության լռությունը պայմանավորված է Հայաստանի իշխող շրջանակների լռությամբ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սոցիալական ցանցերում հումորային գրառման կարելի է հանդիպել՝ Հայաստանն ամենաանկախ երկիրն է, որովհետև իրենից ոչ մի բան կախված չէ»,- մեր զրույցի սկզբում ցավով հիշեցնում է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը՝ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների անհոգությանն այն պարագայում, երբ ամբողջ աշխարհը փլուզվելու վտանգի առջև է կանգնած:

«Գլխավոր հարցերով՝ արտաքին քաղաքական մարտահրավերներ և այլն, կարծես թե զբաղվում են Հայաստանից դուրս գտնվող խաղացողները, ոչ թե Հայաստանը: Որոշ ժամանակ առաջ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն ասել էր, որ «Խաղաղության պայմանագրում» «Զանգեզուրի միջանցքի» պահանջ չեն դնում, դա նաև չի նշանակում, որ հրաժարվում են այդ պահանջից: Այստեղ հատկանշականն այն է, որ Ամիրբեկովը նման հայտարարություն արեց Միացյալ Նահանգներում կոնսուլտացիաներից, խորհրդակցություններից հետո: Այնպիսի տպավորություն է, որ այդ գլխավոր հարցերը թողնված են արտաքին քաղաքական հզոր խաղացողներին, տվյալ դեպքում՝ Միացյալ Նահանգներն է, կարծես, զբաղվում Հայաստանին վերաբերող արտաքին մարտահրավերների հարցերով: Դրա դիմաց Փաշինյանը վճարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելով ու դրանով սահմանափակում է Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում»,-նշում է Մարգարյանը՝ հավելելով, որ նա նաև «առաքելություն» ունի ներքին լսարանին ցույց տալու, որ մեր երկրում ամեն ինչ լավ է, այնքան լավ, որ երկրի թիվ մեկ դեմքը զօր ու գիշեր հեծանիվ է վարում:

«Բայց կարծում եմ, որ Հայաստանի լսարանն էլ է արդեն սովորել Փաշինյանին, այդ ամենը հասկանում է: Ոչ թե լուրջ չի ընդունում, այլ ծաղրանքով է ընդունում նրա արարքները: Բոլորը հասկանում են, որ դրանք ավելի շատ փիառ կամ ուշադրությունը գրավելու ակցիաներ են»,-ասում է Ռ. Մարգարյանը:

Շատերը կարծիք են հայտնում, որ թեև 2026 թ.-ի խորհրդարանական հերթական ընտրություններին այնքան էլ շատ ժամանակ չի մնացել, բայց Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը պատրաստվում են նաև հնարավոր արտահերթ ընտրությունների: «Կարծում եմ, որ իր համար ամենաձեռնտու ցանկությունը կլիներ, որ առաջիկա ամիսները խաղաղ անցնեին, ոչ մի ցնցում չլիներ: Հույսն այն է, որ Ադրբեջանում ևս ինչ-որ գործընթացներ են սպասվում, նա պատրաստվում է ՄԱԿ-ի միջոցառմանը, այնտեղ տարբեր երկրներից մոտ 100-ից 150 առաջնորդ պետք է գա, կարևոր է՝ ցույց տալ երկրի նշանակությունը: Պետք է ճնշեն Հայաստանին Սահմանադրության հարցով, նաև բարձրացնեն միջանցքի հարցը նույն այդ միջոցառման ժամանակ:

Ամենաշատը Փաշինյանը կցանկանար, որ դա լիներ: Չեմ կարծում, որ իրեն ձեռնտու է գնալ արտահերթ ընտրությունների, որովհետև, կարծես թե, անընդհատ նվազում է նրա վարկանիշը, իսկ թե որ սցենարով կզարգանան իրադարձությունները, կդժվարանամ ասել: Կլինի բուռն աշուն, ընդդիմությունն էլ է պատրաստվում, նկատելի է, որ պատրաստ են տարբեր զանգվածային ակցիաների: Ընդդիմությունը հասկանում է, որ ուրիշ ելք չունի, բացի ակտիվությունը, որովհետև եթե չլինի ակտիվ, չճնշի իշխանություններին, հնարավոր է, որ նա նոր զիջումների գնա: Պետք է իշխանություններին պահել այդ ճնշման ներքո: Փաշինյանի բնավորությունը գիտենք, նա կամավոր հրաժարական տվողը չէ ցանկացած պարագայում, ինչ էլ ուզում է լինի: Եթե այս անգամ ավելի մեծ ալիք բարձրացավ, կարող են ինչ-որ զարգացումներ լինել: Դա կապված է արտաքին աշխարհի զարգացումների հետ, որովհետև նաև հասկանում ենք, որ Փաշինյանի հետևում հզոր ուժեր են կանգնած, որոնք ոչ մի դեպքում չեն ցանկանա, որ փոփոխություն լինի: Միացյալ Նահանգներին, Եվրոպային, մյուսներին ձեռնտու չէ որևէ փոփոխություն, պատրաստ են մեծ գումարներ հատկացնել Հայաստանին, որ այստեղ ամեն օր փառատոն լինի»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ քաղաքական գործիչը պետք է պատրաստ լինի բոլոր սցենարներին: Շատերն են ընդգծում, որ աշնանն Ադրբեջանում կայանալիք COP29-ը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը հրաշալի առիթ էր Հայաստանի համար բարձրաձայնելու Բաքվում պահվող ռազմագերիների և անհիմն մեղադրանքներով դատապարտված անձանց, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, Արցախում և Հայաստանում Ադրբեջանի կողմից իրականացված, այդ թվում՝ պատերազմական հանցագործությունների մասին: Բայց լուռ են թե՛ միջազգային հանրությունը, թե՛ Հայաստանի Հանրապետությունը: Տպավորություն է, թե առաջինը վախենում է խաթարել գազի և նավթի մատակարարումները, երկրորդի ձայնը դադարել է լսելի լինել:

«Միջազգային հանրության լռությունը պայմանավորված է Հայաստանի կառավարության, իշխող շրջանակների լռությամբ: Իհարկե, կլինեն մարդիկ, ուժեր, կազմակերպություններ, որոնք այս հարցերը կբարձրացնեն, բայց ոչ այն աստիճանի, որքան հարկավոր է, հատկապես, երբ դու քո հարցը չես բարձրացնում: ՄԱԿ-ի միջոցառումը փայլուն առիթ է, որ տարբեր երկրների ղեկավարներ դիմեն, որ Ադրբեջանն ազատ արձակի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, մեր ռազմագերիներին: Այո, սա հոյակապ առիթ է, բայց առաջին հերթին նախաձեռնողը պետք է լինի Հայաստանը: Այդ ալիքը կարելի է բարձրացնել այս համաժողովի ժամանակ: Ընդդիմությունը պետք է փորձի իր ուժերով անել, եթե իշխանությունը չի անում: Բայց ամենամեծ դերակատարությունը, բնականաբար, իշխանությանն է: Իսկ ինչո՞ւ իշխանությունը չի անում. երևի ավելորդ գլխացավանք է իրենց համար:

Օրինակ՝ ի՞նչ է շահում Նիկոլ Փաշինյանը, երբ Բակո Սահակյանը լինի ազատության մեջ: Երևի չի շահում: Հայտնի մի խոսք կա՝ ինչո՞վ է տարբերվում քաղաքական գործիչը պետական գործչից: Քաղաքական գործիչը մտածում է հաջորդ ընտրությունների մասին, պետական գործիչը՝ հաջորդ սերունդների մասին: Նիկոլը քաղաքական գործիչ է, նրան ընտրություններն են պետք: Կլինի օգուտ, թե ոչ, որքան կմնա իշխանության, ինչն է ավելի ձեռնտու իշխանության մնալու համար և այլն, դրանք են իր համար ավելի էական հարցեր: Եթե այսօր թեքվել է դեպի Արևմուտք, ապա ոչ այն պատճառով, որ նա ավելի շատ բան կանի Հայաստանի համար, քան, ասենք, Արևելքը, Ռուսաստանը և մյուսները, ուղղակի Արևմուտքն ավելի շահագրգռված է, որ նա մնա իշխանության գլուխ, մյուսներն այնքան էլ շահագրգռված չեն»,-ասում է քաղաքական վերլուծաբանը:

Բոլորովին էլ զարմանալի չեն այն անատամ հայտարարությունները, որոնք հնչում են ներկայիս իշխանություններից, ոչինչ չասող, որևէ մեսիջ չպարունակող, կարծես ընդամենը հերթական պարտականություն:«Ինքն «ատամով» հայտարարություն անում է միայն այն դեպքում, երբ հարցը վերաբերում է Ռուսաստանին: Վերջին հեռախոսազրույցի պաշտոնական մեկնաբանությունները կողմերը տարբեր կերպ տվեցին: Ռուսական կողմը շեշտեց մի քանի կետ, որոնք քննարկվել են՝ «Խաղաղության պայմանագիր», դեմարկացիա, ապաշրջափակում, տնտեսական համագործակցություն և այլն: Երևանի հաղորդագրությունը հետևյալն էր՝ Պուտինը զանգել է, տեղեկացրել Ալիևի հետ հանդիպման մասին, Փաշինյանն ասել է շնորհակալություն, ու պայմանավորվել են, որ «առիթ լինի, կհանդիպենք»: Ինչ է, թե այս հաղորդագրությունը դուր կգա Արևմուտքին, ամերիկացիներին և այլն»,- շեշտում է նա:

Այս իրավիճակում միջազգային հանրությունն էլ իր շահով է առաջնորդվում, իհարկե, ցանկացած պահի կարող է նույն գերիների առկայության փաստը ճնշող գործիք դարձնել Ադրբեջանի գլխին: «Որքանով քո խնդիրները բարձրաձայնում ես, այդքանով արձագանք ես ստանում, եթե համարյա չես բարձրաձայնում, իրենք էլ համարյա են անդրադառնում դրանց, ասենք, զուտ Ադրբեջանի վրա ինչ-որ «աչոկ» հավաքելու համար, իրենց բիզնես շահերից ելնելով: Առիթ կլինի, Ալիևին կհարցնեն, թե ինչ եղավ, օրինակ՝ գերիների հարցը, նա կսկսի արդարանալ, նրանք էլ կհիշեն նավթի ու գազի մասին: Եթե Հայաստանն ավելի ուժեղ ձայնով խոսի, արձագանքն էլ ավելի մեծ կլինի: Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունը պահելու տեսակետից սրանք ոչ էական բաներ են, ինչի՞ համար ժամանակ ծախսի դրանց վրա, ավելի լավ է՝ գնա ինչ-որ գյուղ, խոսի տանձից, դեղձից, մի անգամ էլ նկարվի Սևանում լողալուց, որ ժողովրդի մի մասն էլ շարունակի ասել՝ մեր տղեն է: Այդ իրականության մեջ ենք ապրում, իր առաջնահերթություններն իշխանությունը պահելն է, վերարտադրվելը, և ըստ այդմ էլ գործում է»,-եզրափակում է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում