Խորեն Լևոնյանը նոր ֆիլմում կմարմնավորի Վազգեն Սարգսյանին
Սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված ֆիլմում նրան մարմնավորելու է Խորեն Լեւոնյանը: Նկարահանման աշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ պրեմիերան նախատեսված է 2025 թվականին: Այս մասին հայտնում է BRAVO.am-ը:
«Genetic Production-ի կողմից նկարահանվող ֆիլմը բացառապես հիմնված է իրական դեպքերի վրա եւ ներկայացնում է իրական Վազգեն Սարգսյանին՝ մանկությունից մինչեւ մահը»,- Ֆեյսբուքում գրել է Սպարապետի զարմուհին՝ Նոնա Սարգսյանը:
Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանն էլ նշել է, որ ֆիլմի ամբողջ թիմը ջանք ու եռանդ չի խնայում Սպարապետին վայել արդյունք ստանալու համար. «Ընտրված են լավագույն արտիստները, վստահ եմ՝ ֆիլմը շատ մեծ արձագանք կունենա»:
Դեռ հուլիսին Խորեն Լեւոնյանն Ինստագրամում լուսանկար էր հրապարակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայից:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...