«Շատ մարդկային է հոգնելը, երեխայի հետ խաղալ չուզելը». Արուս Տիգրանյան
«Ես չեմ կարողանում շփվել այն մայրիկների հետ, ովքեր ինքնազոհության մեջ են ապրում, ովքեր «իդեալականացված մամայության» դերն են խաղում, որովհետև ես գիտեմ, որ շատ մարդկային է հոգնելը, շատ մարդկային է չուզել երեխայի հետ խաղալը: Ու, երբ մարդիկ ներկայացնում են, որ դա այդպես չէ, ես չեմ կարող այդ մարդու հետ շփվել: Ես սիրում եմ, որ մարդիկ անկեղծ են իրենց թուլությունների հետ: Վերջին շրջանում, որքան ապրում եմ, զգում եմ, որ աշխարհում չկա աններելի բան»,- «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում ասել է հաղորդավար, լրագրող Արուս Տիգրանյանը:
Նա նշել է, որ, բոլոր մարդիկ կարող են սխալական լինել, ինչպես մենք՝ ինքներս:
«Երբ դու սկսում ես քո անդուր պահերը նկատել, քո աչքին էլ մարդիկ այդքան վատը չեն երևում: Իսկ, եթե անընդհատ նկատում ես դիմացինի այս կամ այն արարքը, նշանակում է դու ինքդ քո հետ այդքան էլ հաշտ չես, դրա համար ուրիշների բացթողումներն այդքան մեծ են երրևում քո աչքին»,- նշել է Արուս Տիգրանյանը:




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Վեգա ընկերությունը COP17-ի մասնակից
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...