Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՌազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են
Մամուլի տեսություն

Իշխանությունը կրթությունը, «որբի գլուխ» համարելով, խուզում է՝ ոնց ուզում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Փաշինյանի իշխանության գալն ու դրան նախորդած տարիներին յուրօրինակ «քասթինգով» իրար գլխի բերված «թիմը» Հայաստանի գլխին դնելը ազգային աղետի է վերածվելու, 2018-ին կռահում էին քչերը, բարձրաձայնում՝ էլ ավելի քչերը: «Թավիշի» արբունքի մեջ ցատկոտող, գիշերվա կեսին դատարկ կաթսա զրնգացնողների բացարձակ մեծամասնությունը այդ պահին չէր էլ կասկածում, թե ինչ մահաբեր, մարդակուլ, երկրաքանդ ու ազգակործան պատուհասության վրա է հրճվանքախառն ինքնամոռացման մեջ ընկղմվել:

Անցած վեց տարին փաշինյանական իշխանության բերած աղետներն ու նույնքան աղետային հետևանքները բավական կլինեին մի քանի տասնյակ ազգերի ու հասարակությունների, որպեսզի նմաններին անհապաղ հեռացնեն պետական իշխանության ղեկից: Թեկուզ՝ ինքնապահպանման ամենապարզ բնազդից մղված:

Բայց, դե, մերն ուրիշ է:

Հարկավ, հետո սթափվողներ եղան, հատկապես 2020-ի խայտառակ պատերազմից ու դրա էլ ավելի խայտառակ ու կործանիչ հետևանքներից հետո: Նաև այն բանից հետո, երբ պարզվեց, որ այս ուժի՝ իշխանության գալու ծանր հետևանքներից մեկն էլ կրթության և գիտության ոլորտների կազմաքանդումն է: Եվ բազմաթիվ մասնագետներ, փորձագետներ, գիտնականներ սկսեցին բարձրաձայնել կործանարար ընթացքի մասին: Այդպիսի մի ահազանգ էլ 2020-ի դեկտեմբերին հնչեցրին ԵՊՀ-ի՝ ակադեմիկոս Հր. Թամրազյանի անվան Հայ գրականության պատմության, ԵՊՀ-ի՝ Հայ նորագույն գրականության և ԵՊՀ-ի՝ Գրականության տեսության և քննադատության ամբիոնները: Դա խիստ ու կոշտ ահազանգ էր՝ ուղղված հանրությանը, գուցե նաև՝ օգնության ճիչ: Իսկ ավարտվում էր այդ հայտարարությունը հետևյալ խոսուն ձևակերպմամբ. «Վճռաբար բողոքում ենք հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության դեմ իրականացվող նոր արշավանքի դեմ, որ ծրագրված իրականացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, և ակնկալում ազնիվ հայ մտավորականության աջակցությունը» (հայտարարությունը «Փաստը» հրապարակել է, ցանկացողներն ամբողջական տեքստին կարող են ծանոթանալ past.am կայքում՝ «Հայության գոյաբանական արմատների դեմ նոր արշավանքը. օտարահաճո «հեղափոխական» կառավարությունը հայությանը հրամցնում է նոր ցավալի անակնկալներ» վերնագրով):

«Իրենց Սահմանադրությունից վեր դասող արկածախնդիրները ինքնաբավ մեծամտությամբ ջնջում են հայ դպրոցի էությունն ու սերունդների հայեցի դաստիարակությունը, արժեզրկում հայոց լեզվի և գրականության, հայոց պատմության ուսուցչի սրբազան աշխատանքը՝ խարխլում, ոչնչացնում են ազգային միասնության, հայեցի դաստիարակության այն ավանդույթները, որ բարեխղճորեն կենսագործվում էին նույնիսկ խորհրդային դպրոցում»,-ասված էր հայտարարության մեջ:

Այս ահազանգից հետո անցել է գրեթե 4 տարի:

Ցավով պետք է արձանագրենք, որ անցած 4 տարիներին հիշյալ հակահայ արշավանքը ոչ միայն չի կասեցվել, այլև ստացել է ավելի ու ավելի վայրագ, ցինիկ, ավելի այլանդակ դրսևորում: Ավելին, այդ հակակրթական, աշակերտի, ուսանողի ու նրանց ապագայի դեմ ուղղված այլանդակությունները ստացել են հստակ, համակարգային բնույթ: Կամ, կարելի է ասել, որևէ խնդիր ու վախ չունենալով՝ փաշինյանական իշխանություններն այլևս չեն էլ ջանում ինչ-որ կերպ քողարկել իրենց ծրագրերի հակահայ բնույթը:

Այս օրերին հատկապես սոցցանցերը ուղղակիորեն դղրդում են ամենատարբեր դասարանների դպրոցական «դասագրքերի» վերաբերյալ հրապարակումներից, դրանցում առկա խայտառակությունների «նկարպատճենները» ուղղակի «օրվա լուր» են դառնում: Ու մեկ օրինակ չէ, երկուսը չէ, երեքը չէ: Մեկը մյուսից խայտառակ, մեկը մյուսից ավելի վտանգաշատ:

Դրել, Հայաստանի դրոշը այնպես են պատկերել, որ այրվում է, գրքի կազմի վրա ճպպացրել են ՔՊ-ի «ձեռքսեղմում» նշանը, որն, ի դեպ, մամուլի հրապարակումների համաձայն, ավելի վաղ եղել է թուրքական «արտադրողների» ինչ-որ միության լոգոտիպը: Ծնողները բացել են իրենց զավակների դասագրքերն ու... ապշել դրանցում առկա քերականական, լեզվական, մտքի սխալներից ու պարզապես «աջաբսանդալային» բովանդակությունից:

Դժվար չէ կռահել, որ պատկերն այդպիսին է հատկապես հայագիտական, հումանիտար առարկաների հետ կապված՝ մայրենի, հայոց լեզու, գրականություն, պատմություն: Ավելին, 6-րդ դասարանի դեպքում ինչ-որ մեկը որոշել է «Աշխարհի ժողովուրդների առասպելներից», հավատալիքային պատկերացումներից, աշխարհագրությունից ու մի քիչ էլ՝ Հայոց պատմությունից «դասագրքային» կոկտեյլ պատրաստել ու ստացել է այնպիսի վանող շիլա, որ թշնամուդ երեխային անգամ չես հրամցնի:

Դե, իսկ եթե այդ ամենին հավելենք արդեն իսկ արձանագրվածը, այն է՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան Փաշինյանի կողմից դպրոցից դուրս շպրտելը, առհասարակ, փաշինյանական իշխանության կողմից Հայ առաքելական եկեղեցուն «ջիհադ» հայտարարելը, «Հայոց պատմություն» առարկայի վրա վայրագ հարձակումներն ու բովանդակային խեղաթյուրումները, «Մայրենիի» դասագրքերի մեջ ամբախ-զամբախ «պատմություններ» խցկելը, պատկերը կամբողջանա: Ու կդառնա ոչ թե սոսկ սարսափելի, այլ մղձավանջային:

Այդպես կարող էին վարվել միայն օտար նվաճողները, եթե ցանկանում են ոչ թե պարզապես նվաստացնել ու ստորացնել զավթած երկրի բնակչությանը, այլև մատաղ սերնդին դարձնել մանկուրտ՝ անհիշողություն, անազգ, անհայրենիք, անկամ ստրուկներ: Ու դա արվում է ծրագրավորված:

Մի փոքր էլ մեջբերում վերոնշյալ հայտարարությունից. «Թագաժահրից ու անխոհեմ պատերազմում կրած խայտառակ պարտությունից, համընդհանուր սուգի պայմաններում իր մոտալուտ վախճանն զգացող, սակայն իր խոստացած քայքայումը դեռևս չավարտած՝ օտարահաճո «հեղափոխական» կառավարությունը հայությանը հրամցնում է նոր ցավալի անակնկալներ: Կարծես լուծելու ուրիշ խնդիր չունի և, հայտնի է՝ ո՛ւմ առջև պարտավորված, այս նեղ ժամանակում նա հետևողականորեն իրականացնում է հայոց ազգային պետականությունը դրսից ու ներսից քանդելու լրտեսական բազմաքայլ ծրագիրը»:

Սա՛ է բուն խնդիրը:Ահա թե ինչ նպատակն են հետապնդում Փաշինյանըն ու խումբը:

Շատ փորձագետներ արձանագրում են՝ պատրանքներ չունենաք, այդ դասագրքերը, նման բովանդակությամբ կամ սխալներով դասագրքերը թյուրիմացության, ԿԳՄՍ նախարարության պաշտոնյաների անձեռնահասության, դասագրքերը հաստատողների անբարեխղճության հետևանքներ չեն ամենևին: Հնարավոր է՝ այդ գործոններն էլ են առկա: Բայց խորքում այդ ամենը ծրագրված, հետևողականորեն մշակված և համառորեն ու նպատակային իրականացվող ծրագիր է: Չափազանց շատ ջանքեր է պետք գործադրել, որպեսզի «պատահականորեն» այդքան այլանդակություններ մեկտեղվեն:

Առանցքայինն այն է, որ փաշինյանական իշխանությունը, կրթությունը համարելով «որբի գլուխ», այն խուզում է, ինչպես ուզում է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում