Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՌազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են
Մամուլի տեսություն

«Նիկոլը գործում է հետևյալ կերպ՝ ավելի լավ է կործանեմ Հայաստանի Հանրապետությունը, քան կորցնեմ վարչապետի աթոռը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս իրավիճակը առնվազն ինձ համար շատ կանխատեսելի էր 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո: Բայց հնարավորություն ունեինք այս վիճակից որոշ չափով պատվաբեր և ավելի քիչ կորուստներով դուրս գալու 2021 թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Նման կարծիք է հայտնում քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ մեկնաբանելով հարցը, թե ո՞ր պահին Հայաստանը դուրս մնաց անմիջապես իրեն վերաբերող բանակցություններից ու քննարկումներից:

«Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևն իր հարցազրույցներից մեկում ասում է՝ Հայաստանի Հանրապետության հասարակությունն ընդունել է այն փաստը, որ իրեն 2020 թ. նոյեմբերի 9-ին կապիտուլ յացիայի են ենթարկել, այսինքն՝ ընտրելով Նիկոլ Փաշինյանին՝ որպես երկրի ղեկավար, հայ հասարակությունն ընդունել է, որ պետք է կրի այդ կապիտուլ յացիայի հետևանքները: Եթե մինչ ընտրությունները տեղի ունեցող գործընթացները միջազգային հանրությունը կարող էր մեկնաբանել այն թեզով, որ Նիկոլը պարտված ղեկավար է և չի ներկայացնում հայաստանյան հասարակության լայն շերտերին, ապա 2021 թ. ընտրություններից հետո, երբ հայ հասարակության ընտրելու իրավունք ունեցող 680 հազար անդամ կրկին Նիկոլին ձայն տվեց, այդ նույն միջազգային հանրությունը հասկացավ, որ հայ ժողովուրդը պատրաստ է կրել այդ բոլոր զրկանքներն ու նվաստացումները, որոնք կրում են պարտված երկիրն ու նրա հասարակությունը, այն պարագայում, երբ հնարավորություն կար այդ ամենից ավելի մեղմ դուրս գալու: Եթե մինչ այդ մեզ ձևականորեն հրավիրում էին ինչ-որ տեղ մեր հարցերը քննարկելու, բանակցային սեղանի շուրջ էինք, ապա 2021 թ.-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հայտնվել ենք բանակցային սեղանի վրա: Մեր հարևանները, ի դեմս Իրանի, չեն վարանում հասկացնել հայաստանյան հասարակությանը, թե՝ ձեր ղեկավարությունը զրո է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը:

Նշում է՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը կարմիր գիծ է Թեհրանի համար, որը լավ է հասկանում դրա իրական նպատակները և դրա գործարկման աղետալի հետևանքներն իր պետության համար: «ԱՄՆ պետքարտուղար Օ'Բրայենը, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Միլլերը բացահայտ նշել են, որ դա Արևմուտքի և Թուրքիայի համատեղ ծրագիրն է: Այդ մասին նշել են նաև Անկարայից:Նրանց գլխավոր նպատակն է այդ միջանցքի գործարկման արդյունքում մեծ խնդիրներ ստեղծել երեք խոշոր պետության՝ Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համար: Արևմուտքն այդ միջանցքի միջոցով կտրելու է Միջին Ասիայի հարուստ ընդերքով հանրապետությունները ռուսաստանյան և չինական առևտրային ուղիներից, Էրդողանի նեոպանթուրանական և նեոպանօսմանական արտաքին քաղաքական էքսպանսիոն ծրագիրը այս պարագայում ամբողջությամբ համընկնում է նրանց շահերին: Զարմանալիորեն Ռուսաստանը կարծում է, որ միջանցքի հանդեպ վերահսկողություն սահմանելով՝ կկարողանա թույլ չտալ գոնե հակառուսական ծրագրերի իրականացումը: Ռուսաստանն ի վիճակի չէ կանխելու միջանցքի նկատմամբ վերահսկողությունից իրեն դուրս հանելու Արևմուտքի, Նիկոլի և թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրերը»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ համաշխարհային կենտրոնները շատ լավ տեսնում են, որ Հայաստանն իրենից ոչինչ չի ներկայացնում, իսկ հայ հասարակությունը, որը կարող է կանխել այդ աղետը, ամորֆ դիրքորոշում է ընդունել: Պետական մտածելակերպից զուրկ հայաստանյան հասարակությունը, այն պարագայում, երբ Հայաստանի գոյության կամ չգոյության հարցն է, երբ մեր հարևանները մեր հարցերը քննարկում են իրար մեջ՝ արհամարհելով Երևանի դիրքորոշումը, դեռ նախկին-ներկա է քննարկում՝ չհասկանալով, որ այդ ամենի հետևանքը լինելու է Հայաստանի Հանրապետության կործանումը: Այդ պարագայում ո՛չ նախկինները, ո՛չ ներկաները որևէ ձևաչափով չեն կարողանա ինչ-որ ազդեցություն ունենալ ապագա աղետալի գործընթացների համար: Այս պարագայում ինձ համար ամենամեծ վտանգներից մեկն այն է, որ շատ մեծ քայլերով գնում ենք սիրիացման ուղով»,-շեշտում է քաղաքագետը՝ նկատի ունենալով այն, որ 2011 թ.-ի «Արաբական գարնանից» հետո Սիրիան այսօր փաստացի բաժանված է երեք մասի:

Քաղաքագետը կարծում է՝ Իրանի համար վտանգն այն է, որ «Զանգեզուրի միջանցքի» միջոցով Թուրքիան փորձելու է խժդժություններ սկսել Իրանի հյուսիս-արևմտյան տարածաշրջանում, որը հիմնականում բնակեցված է էթնիկ թուրքերով: «Մեխանիկորեն այդ տարածաշրջանում խժդժություններ գցելը Թուրքիայի և Ադրբեջանի համար ավելի հեշտ կլինի միջանցքի պարագայում, քանի որ Իրանը կկորցնի ելքը դեպի Հայաստանի Հանրապետություն: Պաշտոնական Թեհրանը կարող է արհամարհած ունենալ Ռուսաստանին և նրա շահերը Հարավային Կովկասում և ուղղակիորեն զորք մտցնել Սյունիքի և Վայոց ձորի մարզեր: Եվ ինչպես Սիրիան բաժանվեց ազդեցության գոտիների, նույնն էլ կարող է լինել Հայաստանի Հանրապետության պարագայում: Այդ իրավիճակում Հայաստանի երրորդ հանրապետությունը դե յուրե կործանված կլինի: Իրանը թույլ չի տա որևէ մեկին անցնել այդ կարմիր գիծը»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Հայաստանի իշխանությունները ցույց էին տալիս իրենց վճռականությունը քաղաքական վեկտոր փոխելու հարցում, իսկ հիմա որոշել են մասնակցել ԲՐԻԿՍ-ին, չմիանալ ԵԽ նախարարների հայտարարությանը: Այսինքն, կայուն չեն անգամ իրենց իսկ որոշումներո՞ւմ: «Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի, այդ թվում՝ զոհաբերել Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերը: Նա մի քանի անգամ պաշտպանել է իր իշխանությունը պաշտոնական Մոսկվայի շնորհիվ: Փրկվում է իշխանությունը, «թռնում» են Արևմուտքի գիրկը, Արևմուտքը, իր շահերն առաջ տանելով, պարտադրում է Նիկոլին ինչ-որ քայլեր ձեռնարկել, Նիկոլը կրկին «թռնում» է Ռուսաստանի գիրկը: Պետք է հասկանանք, որ Ռուսաստանը և Արևմուտքը մեզանից շատ չեն մտածում Հայաստանի Հանրապետության մասին:

Հայաստանի ապագայի հարցով մենք պետք է անհանգստանանք, ոչ թե պաշտոնական Մոսկվան, Բրյուսելը և Վաշինգտոնը: Նրանք ամեն ինչ անում են իրենց պետական շահերից ելնելով, իսկ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են իրենց աթոռները պահելու համար: Հատկապես վերջին չորս տարվա ընթացքում Նիկոլն այնքան հանցանքներ է գործել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ, որ հասկանում է՝ իշխանության կորստից հետո նա և իր թիմակիցները շատ դաժան և խիստ պատասխան են տալու: Առաջնորդվում են հետևյալ սկզբունքով՝ չկա զոհ, չկա հանցագործություն: Նիկոլը գործում է հետևյալ կերպ՝ ավելի լավ է կործանեմ Հայաստանի Հանրապետությունը, քան կորցնեմ վարչապետի աթոռը: Լինելով թուրք-ադրբեջանական տանդեմի թիվ մեկ գործընկերը Հայաստանում, սպասարկելով Բաքվի և Անկարայի շահերը՝ շատ դեպքերում հենց նրանց միջոցով է պահպանում իր իշխանությունը Հայաստանում»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում