Նազիկ Ավդալյանն ու որդին չեն կարողացել զսպել արցունքները «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի Գյումրու պրեմիերայի ժամանակ
Նազիկ Ավդալյանն ու որդին՝ Վաչեն «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի Գյումրու պրեմիերայի ժամանակ չեն կարողացել զսպել արցունքները: Նազիկն սոցցանցի իր էջերում պրեմիերայից լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել.
«Ասում է
-Մամ կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել
-Բա ինչի՞ համար ես ներողություն խնդրում
-Որ քեզ շատ եմ ջղայնացնում։ Դու, որ մի քանի ժամ մոտս չես լինում հա զանգում գժվացնում եմ, թե ե՞րբ ես տուն գալու, որովհետև կարոտում եմ։ Դու ո՞նց ես կարողացել տարի ու կես, քո փոքր երեխուց հեռու լինել, ոնց ես քո մեջ ուժ գտել պարապելու, ոնց ես հաղթահարել էդ ցավերը։ Որովհետև ես գիտեմ, որ մամաներն ավելի շատ են կարոտում իրանց երեխեքին, քան հակառակը…
Մա’մ, ով ինչ ուզում է ասի, ես հպարտանում եմ քեզանով
Ու ես չգիտեմ, ոնց բացատրեմ, որ հենց էդ կարոտն է ինձ ուժ տվել, եղել են ամենամեծ մոտիվացիան, որ ես հազիվ ոտքերս քարշ տալով հասնեի մարզադպրոց ու պարապեի, առանց որևէ ցավեր ու վախեր հաշվի առնելու։ Որ զուր չլիներ են ժամանակը, որ ես իրանից հեռու եմ եղել»: 





















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Վեգա ընկերությունը COP17-ի մասնակից
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...