Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Ինչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա Ղահրամանյան

«Հայաստանի ներկայիս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբեմն զգացողություն է, որ եթե իրավաբանները, իրավական կազմակերպությունները, անհատներն ու լրատվամիջոցները չբարձրաձայնեն Ադրբեջանում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների մասին, հարցը քիչ-քիչ դուրս կմղվի օրակարգից: Չնայած Հայաստանի իշխանությունների հավաստիացումներին, որ այս ուղղությամբ քայլեր արվում են, արդյունքը մեզ տեսանելի չէ: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասում է՝ քայլեր արվում են Ադրբեջանի կողմից: «Ուզում եմ հիշեցնել, որ 2020 թ.-ին և հետագայում գերեվարվածներից 210 անձ վերադարձել է Հայաստան: Նրանք վերադառնում են, բայց խնդիրն այն է, թե ինչ պայմաններով են վերադառնում: Ալիևի համար գերեվարված անձինք, թող նրանք ինձ ներեն, «առևտրի առարկա են դարձել»:

Հանձին Հայաստանի օրվա իշխանությունների, Ադրբեջանը գտել է շատ լավ գործընկեր այդ առևտրի համար: Ամեն ինչ արվում է միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ և գործընկերական հարաբերությունների մեջ մտած անձանց կողմից, որոնցից ամեն մեկը ներկայացնում է իր երկրի իշխանությունը: Երբ Ալիևը, ի հակառակ միջազգային մարդասիրական իրավունքի, ռազմական ակտիվ գործողությունների ավարտից անմիջապես հետո չի վերադարձնում ռազմագերիներին, ապա գործում է ծանր բնույթի հանցագործություն, մարդասիրական իրավունքի ոտնահարում, և դրա հանցակիցն է դառնում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալավերդյանը:

Ընդգծում է՝ մերժում է մեղմ, իրականությունը շրջանցող բանաձևերը: «Ամեն ինչ արվում է «մարդկային կյանքերի առևտրի» միջոցով: Այդ մարդկանց դիմաց Ալիևը ստանում է պետական գաղտնիք հանդիսացող փաստաթղթեր, զիջումներ, հայտարարություններ, որոնք ամբողջ աշխարհում են զարմանք առաջացնում, օրինակ՝ մենք ուժային ձևով չենք գործելու Ադրբեջանի դեմ, որն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության տարածքները: Բոլորը դա ներկայացնում են քառակուսի կիլոմետրերով: Իսկ իրականում դրանք Ալիևի կողմից նախատեսվող ռազմական գործողությունների համար կարևորագույն բարձունքներ են: Որևէ պատահական քայլ չի արվել ո՛չ Ալիևի, ո՛չ էլ նրա հետ ուղղակի համաձայնող, երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից:

Ասում են, որ չի երևում, թե ինչ քայլեր են անում, օրերս մի «պայծառ» բան երևաց: Այդ նույն անձը երջանիկ ժպիտով գրկում է այն անձի գիրքը, որը հստակ ասել է՝ հարձակվենք Արցախի վրա: Այդ հարձակում բառը վերին աստիճանի մեղմ է: Էրդողանի ասածի ներքո պետք է տեսնենք միջազգային ահաբեկիչների ներգրավումը, Արցախի խաղաղ բնակիչներից շատերի գլխատումը, անգամ փոքր երեխաների բռնաբարությունը և այլ հանցագործություններ՝ դաժան վերաբերմունք, խոշտանգում, մարմինների պղծում: Ահա այդ անձի կողքին տեսնում ենք դեմքի երջանիկ արտահայտությամբ կանգնած մարդուն: Երկու բարեկամների նկար էր՝ մեկն իշխող տեսքով կանգնած, մյուսը՝ ստրկական, քծնող ժպիտով: Շատ լավ երևում է, թե ինչ են նախաձեռնում Հայաստանի Հանրապետության իշխանությունները ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, այլև մնացածի վերադարձի մասով:

Պաշտոնապես դա փոքր թիվ է, ընդհանուր առմամբ՝ 23 անձ: Ադրբեջանը պաշտոնապես ճանաչում է, որ 23 հոգի գտնվում է իրենց մոտ անազատության մեջ: Ընդ որում՝ այնպես չէ, որ նրանց բոլորին որպես ռազմագերի են ճանաչում: Ռաշիդը, Վագիֆը մեղադրվում են «ցեղասպանական գործողություններ իրականացնելու», մյուսներն՝ այլ «հանցանքների» մեջ: Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության մասով Ալիևը պարզ ասել է՝ ոչ մի պարտավորություն չունեմ իրենց վերադարձնելու: Նրա համար այս մարդիկ ոչ թե ռազմագերի են, պատանդ (իրավական առումով նրանք պատանդ են, քանի որ չեն գերեվարվել ռազմական գործողությունների ընթացքում), այլ ահաբեկչական շարժման, միավորման, սեպարատիստական պայքարի ղեկավարներ, որոնց նա դատելու է հենց այդպիսի մեղադրանքներով: Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությունը նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ Ալիևն ընկալում է որպես խոստովանություն, որ Հայաստանը տարիներ շարունակ օկուպացված է պահել այն հողերը, որոնք, վարչապետի խոսքերով, Ադրբեջանի անքակտելի մասն են:

Սա խոսում է այն մասին, թե ինչ են անում Հայաստանի իշխանություններն անօրինական ձևով ձերբակալված, անազատության մեջ պահվող, շինծու մեղադրանքներով Բաքվում գտնվող ռազմագերիներին, պատանդներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերադարձնելու ուղղությամբ»,-նշում է մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ Ալիևը Փաշինյանի համաձայնությամբ նույնացնում է ազգային ազատագրական, իրացված ինքնորոշման իրավունքի համար պայքարը տեռորիզմի հետ: ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանը չի խոսում Արցախից, ռազմագերիներից, անգամ Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող թշնամու զինուժից:

«Ապագան, որը կա, դա այն ապագան է, որ նկարագրված է Էրդողանի գրքում: Այս ամենին չպետք է նայել հատվածական, դա մեկ խճանկար է: Պետք է բոլորն արդեն հասկանային, թե ինչի համար, ում կողմից և ինչ անսխալական քայլերով է այդ նույն թիմն իր «առաջնորդի» ղեկավարությամբ իրականացնում երկու նպատակ, որի մասին խոսում եմ 2018 թ.-ից՝ Արցախն օր առաջ մաս-մաս կամ ամբողջովին հանձնել Ադրբեջանին և Հայաստանը դարձնել Թուրքիայի կամ Ադրբեջանի կցորդ: Չկա մի քայլ, որը չի համապատասխանում այդ ծրագրին: Դատելով այս վեց տարուց ավելի ընթացող գործընթացներից և արդյունքներից՝ Հայաստանի ներկայիս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը»,-հավելում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրենը:

Իշխանությունների վարած այս քաղաքականությանը զուգահեռ, ձեռքները ծալած չեն նստում իրավաբանները, հայաստանյան և արտասահմանյան կառույցներն՝ ինչ-որ բան փոխելու ակնկալիքով: «Իմ շնորհակալությունը բոլոր այն փաստաբաններին, որոնց ջանքերի շնորհիվ մինչ այսօր վերադարձել են մեր ռազմագերիները: Ալիևը և Հայաստանի իշխանություններն առևտրի առարկա են դարձրել այս մարդկանց տուն վերադարձի հարցը, բայց չենք կարող չնկատել միջազգային կազմակերպությունների կողմից առկա ճնշումը: Այդ ճնշումը նշանակություն ունի, բոլորովին այլ է, որ եթե այդ երկու ղեկավարները չգնային հանցավոր գործարքի, կարող էինք ասել, որ միջազգային իրավունքն ամբողջապես աշխատում է:

Հիմա աշխատում է մասնակիորեն: Անդադար աշխատանք են իրականացնում Հայաստանի լավագույն իրավաբանները, նրանք հարգանքի են արժանի: Անուններ չեմ նշի, որպեսզի հանկարծ որևէ մեկին չմոռանամ: Պատկերացնո՞ւմ եք, որ այս աշխատանքը չարվեր, դա կխոսեր այն մասին, որ ո՛չ ազգ ենք, ո՛չ ժողովուրդ, ո՛չ մարդիկ: Դա կնշանակեր, որ բոլորս համաձայն ենք ցեղասպանական, ռազմական, մարդասիրության դեմ ուղղված այս հանցագործությունների հետ: Այդ աշխատանքն անհրաժեշտություն է: Որպեսզի այս աշխատանքը դառնա գործոն, անշուշտ, անհրաժեշտ են շատ այլ քայլեր: Քաղաքական, քաղաքացիական, դիվանագիտական, ընդհանրապես միջազգային հարաբերությունների ցանկացած հարթակում դրանք պետք է օգտագործել: Այսօր պատշաճ ձևով այդ ամենը չենք օգտագործում: Այսօր նահանջելու տեղ չունենք՝ ոչ թե ֆիզիկապես, այլ հոգևոր, մտավոր իմաստով: Պետք է հասկանանք, որ մեզանից խլում են այն, ինչը մեզ արժանապատվորեն փոխանցել են մեր նախնիները»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում