Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Ինչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա Ղահրամանյան
Մամուլի տեսություն

Մայր տաճարի վերաօծումն ավելին է, քան սոսկ խորհրդանշական իրադարձությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շաբաթը և կիրակին՝ սեպտեմբերի 28-ը և 29ը, հիրավի, կարևորագույն նշանակություն ու բազմաշերտ բովանդակություն են ստացել համայն հայության համար: Այս օրերին թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում միլիոնավոր հայերի ուշադրությունը սևեռված է լինելու մեր հոգևոր կենտրոնին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Նախ՝ այսօր՝ սեպտեմբերի 28-ին նախատեսված է 1 տարի առաջ հետաձգված սուրբ մյուռոնի օրհնությունը՝ Մյուռոնօրհնեքը: Անցյալ տարի նախատեսված Մյուռոնօրհնեքը հետաձգվեց, հիշեցնենք, փաշինյանական իշխանության վարած «քաղաքականության» հետևանքով Արցախին վրա հասած պատուհասի՝ հայաթափման պատճառով: Այդ ողբերգությունից մեկ տարի անց Մայր Աթոռը, բարձր հոգևոր դասը որոշեց, այնուամենայնիվ, իրականացնել հետաձգված կարևոր արարողությունը:

Ապա, ինչպես հայտնի է, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին նախատեսված է Հայ առաքելական եկեղեցու գլխավոր սրբավայրի՝ Մայր տաճարի վերաօծումն ու վերաբացումը: Այս իրադարձությունների կրոնական, հոգևոր, հոգևոր-բարոյական, ազգային նշանակություններն ու խոր բովանդակությունը դժվար է գերագնահատել: Ու, կրկնենք, իրադարձությունները, հատկապես՝ Մայր տաճարի վերաօծումն ու վերաբացումը, սպասված ու կարևոր են աշխարհով մեկ սփռված միլիոնավոր հայերի համար, որոնք այս շրջանում հասկանալի տագնապով են հետևում ու խորին անհանգստությամբ են լցված հայրենի պետության՝ Հայաստանի հետագա ճակատագրի, մեր երկրի գլխին կախված ու ահագնացող սպառնալիքների հետ կապված: Հատկանշական է, որ Մյուռոնօրհնեքի ու Մայր տաճարի վերաբացման, վերաօծման կապակցությամբ հայրենական լրահոսում առավել շրջանառվող «ինտրիգային» հարցերից մեկն այն է, թե՝ Մայր Աթոռն արդյոք հրավիրե՞լ է Փաշինյանին ու նրա իշխանավորներին ներկա գտնվել, չի՞ հրավիրել, ապա մեկնաբանությունները՝ ինչու են հրավիրել, և այսպես շարունակ: Բնականաբար, ինչպես դա ընդունված է հայրենի հանրային-քաղաքական դաշտում, ծայր են առել նաև զանազան շահարկումներ:

Այդ առնչությամբ մեր դիտարկումները հանգում են հետևյալին. Մայր Աթոռը, Հայ առաքելական եկեղեցու բարձր հոգևոր դասը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ, միանգամայն ճիշտ ու կանխատեսելիորեն հստակ է վարվել՝ կարևորագույն եկեղեցական իրադարձություններին հրավիրելով ներկա գտնվել երկրի պետական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին: Մեր եկեղեցին մշտապես կանգնած է եղել մեր պետականության կողքին, իսկ նորագույն ժամանակներում կանգնած է եղել նաև հենց ակունքներում ու ձևավորման հիմքում: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Հետևաբար, հոգևոր իշխանությունը չէր կարող ու չպետք է առնվազն չհրավիրել աշխարհիկ իշխանավորներին, որքան էլ նրանք մերժված ու անընդունելի լինեն: Հայ առաքելական եկեղեցու մեղավորությունը չէ, որ պետական իշխանությունն այսօր ներկայացնում են Նիկոլ Փաշինյանն ու նրա քպականները: Հարկավ, շատերի ընկալմամբ, և այնպես չէ, թե այդ ընկալումները հստակ հիմքեր չունեն, Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները արժանի չեն Մայր Աթոռ Էջմիածնում այդ կարևորագույն իրադարձություններին ներկա գտնվելուն, ավելին՝ նրանց ներկայությունը անախորժ ու չար ելևէջներ կարող է հաղորդել արարողություններին: Կա այդ ընկալումը:

Բայց մյուս կողմից՝ այստեղ հրավերն անձանց չէ ուղղված, այլ ինստիտուտներին: Հարկավ, իրենց որոշելիքն է՝ ներկա գտնվե՞ն, չեն գտնվի, թե բացեիբաց կհայտարարեն, որ իրենք մեր ավանդական ազգային եկեղեցուն դեմ են, ուստի չեն մասնակցելու: Չնայած, կարող են և չհայտարարել, քանի որ առանց դրա էլ բացահայտ է, որ Փաշինյանն ու նրա գլխավորած քպական իշխանությունը բացահայտ պատերազմ են հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն, իրենք դեմ են Հայ առաքելական եկեղեցուն: Այդ ամենը հաշվի առնելով՝ պետք է, այնուամենայնիվ, հստակ գնահատել Հայ առաքելական եկեղեցու հոգևոր բարձր դասի, առաջին հերթին՝ Կաթողիկոսի դիրքորոշումը: Կարևոր եկեղեցական, ազգային-հոգևոր իրադարձություններին իշխանության ներկայացուցիչներին հրավիրելով՝ մեր եկեղեցին մնաց իր բարձրության, իր վեհության վրա: Մնացյալը երկրորդական, երրորդական է:

Կարծում ենք, սակայն, որ այդ հրավերի պարագան ամենևին չի նշանակում, որ ՀԱԵ բարձր հոգևոր դասի վերաբերմունքը կամ գնահատականները՝ կապված երկրի առջև ծառացած սպառնալիքների հետ, ինչ-որ փոփոխություն են կրել կամ որակական առումով բովանդակային վերանայման են ենթարկվել: Սա այդ դեպքը չէ: Ու, կարծում ենք, առաջիկա զարգացումները հնարավորություն կտան դրանում համոզվելու: Զուտ արձանագրելու համար. այդ Եկեղեցին չէ դեմ գնացել իշխանությանը, առավել ևս՝ պետությանը:

Այդ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունն են ամեն կերպ խրախուսել Եկեղեցու դեմ սադրիչ դրսևորումները, այդ նրանք են «նախահարձակ» եղել, դպրոցներից հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, հակակաթողիկոսական շարժումներ խրախուսել «տակից» կամ ոչ այնքան տակից, այդ փաշինյանականներն են սպառնացել, որ Եկեղեցուն լրացուցիչ հարկային բեռի տակ կմտցնեն՝ առանց ուշադրություն դարձնելու ՀՀ Սահմանադրությամբ ՀԱԵ-ի համար սահմանված առանձնահատուկ կարգավիճակին, և այդպես շարունակ: Այնպես որ, եթե ինչ-որ բանի մասին կարող է այդ համատեքստում խոսք լինել, ապա, թերևս, իշխանավորների «մեղա գալու», բայց դա արդեն այլ հարց է:

Ավելին, հոգևորականների առաջ «մեղա գալը» նրանց ոչ մի դեպքում չի ազատում ու չի ազատելու, այսպես ասենք՝ աշխարհիկ կյանքում պատասխանատվությունից: Դրանք միանգամայն տարբեր հարթությունների վերաբերող խնդիրներ են: Ինչ-որ բան հուշում է, որ Մայր տաճարի վերաօծումն ու վերաբացումը յուրօրինակ խթան է լինելու ոչ միայն հոգևոր տեսանկյունից, այլև ազգային ինքնագիտակցության ու զարթոնքի առումով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում