Նույնիսկ մեկ շաբաթ անց առկա չէ Կարեն Հակոբյանի գործով ներկայացված վերաքննիչ բողոքի պատշաճ ընթացքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես հայտնի է, «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ից գտնվում է անազատության մեջ: Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանի՝ Կարեն Հակոբյանին առավելագույն հնարավոր ժամկետով՝ երկու ամսով կալանավորելու, վերջինիս փաստաբանական թիմի որակմամբ, ակնհայտ անհիմն որոշման դեմ 2024 թվականի սեպտեմբերի 24-ին մուտք է արվել հատուկ վերանայման բողոք:
Ուշագրավ է, որ մինչ օրս, այսինքն՝ 7 օր անց, առկա չէ ներկայացված վերաքննիչ բողոքի պատշաճ ընթացքը: «Փաստի» հետ զրույցում Հակոբյանի փաստաբանները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ նշված քրեական վարույթի մի շարք հանգամանքներ հրապարակային եղանակով քանիցս ներկայացվել են, այդ թվում՝ ամիսներ առաջ Հանրային հեռուստաընկերության միջոցով, և, չնայած այդ ամենին, գործարար Կարեն Հակոբյանը մշտապես հասանելի է եղել վարույթն իրականացնող մարմնին, մշտապես դրսևորել է պատշաճ վարքագիծ: Ըստ փաստաբանների, նշված հանգամանքներն ինքնին կալանքը որպես խափանման միջոց ընտրելը բացառելու հիմքեր են: Ավելին, գործարարի առնչությունը իրեն վերագրվող ենթադրյալ արարքին չի հաստատվում որևէ տվյալով, որ ներկայացվել է պաշտպանության կողմին: Մյուս կողմից՝ մասնավոր ընկերության կորպորատիվ գործունեության քրեականացման տարրերը խիստ վտանգավոր են:
Չնայած նշված հանգամանքներին, նույնիսկ այն պայմաններում, որ ներկայացվել էր նաև կալանքին որպես այլընտրանք մի շարք խափանման միջոցների միաժամանակյա և համակցված կիրառելու միջնորդություն, դրանք անտեսվել էին դատարանի կողմից: Փաստաբանները նշում են, որ ներկայացված և մի շարք այլ հանգամանքների, հիմնավորումների վերաբերյալ հստակ դիրքորոշումները ներկայացվել են վերաքննիչ ատյանին, որոնց վերաբերյալ խոստանում են առաջիկայում տրամադրել հավել յալ տեղեկություն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»