Կյանքից հեռացել է Վյաչեսլավ Դոբրինինը
Մոսկվայում 78 տարեկան հասակում մահացել է կոմպոզիտոր, երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է նրա կինը՝ Իրինա Դոբրինինան:
Երգիչը մահացել է մոսկովյան հիվանդանոցներից մեկում, ուր տեղափոխվել էր նախօրեին, ուղեղի կաթվածից հետո։ Վերջին անգամ նա Հայաստանում եղել է 12 տարի առաջ` 2012 թ-ին։
Վյաչեսլավ Դոբրինինը հայտնի է որպես բազմաթիվ հայտնի երգերի երաժշտության հեղինակ:
Դոբրինինը ծնվել է 1946 թվականի հունվարի 25-ին Մոսկվայում։ Հայրը` փոխգնդապետ Գալուստ Պետրոսյանը, Լոռուց էր, մայրը` Աննա Անտոնովան, բուժքույր էր, ազգությամբ` ռուս։ Ինքը` Դոբրինինը, երբեք չի կրել Պետրոսյան ազգանունը։




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Վեգա ընկերությունը COP17-ի մասնակից
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...