Ռուսաստանաբնակ էլիտայի ներկայացուցիչների հետ կապված երկու արարողություն «Դվինում». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հոկտեմբերի 2-ին Երևանի «Դվին» հյուրանոցում միանգամից երկու արարողություն է տեղի ունեցել ռուսաստանաբնակ հայկական էլիտայի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Մեր տեղեկություններով, «Դվինում» կայացել են հայտնի գործարար, «Ստինկոմ» ընկերության հիմնադիր և «Երևան պլազայի» համասեփականատեր Գենադի Ստեփանյանի զավակի հարսանիքն ու Ռուսաստանի հայերի միության՝ Մոսկվայի և Մոսկվայի երկրամասում լիազոր ներկայացուցիչ, գործարար Արտյոմ Վարդանյանի հայրիկի 70-ամյակը։
«Դվինի» մեծ սրահում եղել է ծննդյան արարողությունը, փոքրում՝ հարսանիքը, որին մասնակցել են բազմաթիվ գործարարներ, այդ թվում՝ Սամվել Ալեքսանյանը, Սամվել Կարապետյանը և այլն։ Արտյոմ Վարդանյանի հայրը պարգևներ է ստացել Ռուսաստանի ամենաբարձր շրջանակներից, այդ թվում՝ նախագահի աշխատակազմից։
Ասում են՝ հյուրերից շատերը երկու արարողությանն էլ հրավիրված են եղել, նույնիսկ հասցրել են մասնակցել։ Արարողություններն աչքի են ընկել ճոխությամբ, շքեղ երաժշտական կատարումներով, արտերկրից ժամանած աստղերի մասնակցությամբ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»