«Եթե նա չլիներ իմ կյանքում, գուցե ես չաճեի». Հասմիկ Կարապետյանը՝ իր և Հայկոյի բաժանման մասին
«Բազմիցս խոսել եմ այդ բաժանման մասին, և հիմա զուտ հարգանքից ելնելով մի մարդու հանդեպ, ով շատ տաղանդավոր է և իմ կարծիքով, դեռ շատ երկար կապրի, որովհետև շատ մեծ ամագ է թողել երգարվեստում, ես փակում եմ այս թեման»,- անդրադառնալով իր և երգիչ Հայկոյի բաժանմանը՝ 24news-ի եթերում ասել է երգչուհի Հասմիկ Կարապետյանը:
Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված:
«Եթե հնարավորություն ունենայի այսօր Հայկոյին տեսնելու, կասեի շնորհակալ եմ, որովհետև ինքն իմ առաջին ուսուցիչն է եղել անձնական դաշտում: Ինքը մեր բաժանումով ինձ հնարավորություն է տվել կայանալ, դառնալ ինքնուրույն, իմաստնանալ, անցնել ճանապարհ, որ մինչ այդ պատկերացում չունեի, որ կկարողանամ:
Ինքս ինձ շատ լավ ճանաչեցի և ինքը ինձ ցույց տվեց, թե ինչ ուժեղ կին եմ: Եթե ինքը չլիներ իմ կյանքում ես գուցե մնայի ինչ-որ մակարդակի վրա և չաճեի: Դրա համար նրան շատ շնորհակալ եմ»,- անկեղծացել է երգչուհին:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...