Հայաստանից՝ միակը. ինչի՞ համար է հայկական ընկերությունն ընդգրկվել հեղինակավոր վարկանիշային աղյուսակում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանյան միայն մեկ կազմակերության է հաջողվել ընդգրկվել Eventex Top 100 Agencies & Event Organizers 2024-ի վարկանիշային աղյուսակում: Խոսքը Skill - Event Marketing Companyկազմակերպության մասին է, որն այս տարի նաև երկու ոսկե մրցանակ է ստացել Eventex Awards-ում՝ The Best Fair (Լավագույն ցուցահանդես) և People's Choice Event (Մարդկանց ընտրություն) անվանակարգերում: Անկարևոր չէ նշել, որ Eventex Awards-ը համարվում է ոլորտի ամենահեղինակավոր մրցանակներից մեկը, որն ընդգծում է իրադարձությունների մարքեթինգի բնագավառում ընկերությունների հավատարմությունը բարձր ստանդարտներին:
Նշվում է, որ Eventex Awards 2024-ը մասնակիցների քանակի ռեկորդ է սահմանել. 67 երկրից շուրջ 1200 ընկերություն է պայքարել իրադարձային մարքեթինգի ոլորտում ճանաչում ստանալու համար: Իսկ, ահա, Eventex Top 100 վարկանիշում ընդգրկվել են կազմակերպություններ 25 երկրից: Վարկանիշային ցանկում առաջատար են եղել Նիդերլանդները, ԱՄՆ-ն, Լեհաստանը, Գերմանիան և Մեծ Բրիտանիան: Այն, որ հայաստանյան կազմակերպությունը հայտնվել է այս հեղինակավոր վարկանիշային աղյուսակում, արդեն իսկ համարվում է մեծ նվաճում ոչ միայն Skill-ի, այլև Հայաստանի ու, մասնավորաբար, միջոցառումների կազմակերպման ոլորտի համար:
Ի դեպ, Skill - Event Marketing Company-ի հիմնադիր տնօրեն Սերգեյ Ուսնունցն էլ առաջադրվել է միջոցառումների անցկացման բնագավառում ամենաազդեցիկ մարդկանց՝ «The Most Influential People in the Events Industry 2024» անվանակարգում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»