«Հեծանվացավը»՝ ռազմավարական ծրագի՞ր. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Որոշ ժամանակ առաջ «Փաստը» տեղեկություն էր հրապարակել, որ «հեծանվացավը» հասել է դպրոց, այն է՝ մարզային մի շարք հանրակրթական դպրոցների հեծանիվներ են հատկացվել, իսկ տնօրեններին հանձնարարական է իջեցվել, որ, ինչպես հարկն է, գովազդեն հեծանիվը: Բացի այն, որ նախօրեին մեր հիշյալ տեղեկությունը հաստատվեց, նաև հայտնի դարձավ, որ այն շարունակություն էլ ունի, այսինքն՝ երկրորդ փուլ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, պետականորեն ձեռք է բերվել 6500 հեծանիվ: Կարճ ասած՝ հարկատուների հաշվին իրականացվում է «հեծանվացավ» ռազմավարական ծրագիր:
Փաշինյանը կարծում է, թե այդպես երկրում զարգացնում է հեծանվասպորտը: Սա նույնն է, եթե դպրոցներին գնդակներ բաժանես ու մտածես, թե ֆուտբոլ ես զարգացնում: «Վարչապետի գավաթ» էլ արեցին ու անում են: Էլի, բնականաբար, հարկատուների հաշվին: Այս ամենի վերաբերյալ մի քանի հարց է ծագում: Նախ՝ տպավորություն է, թե «կրակմարիչների պատմության» նման ինչ-որ մեկին պետք է արագի մեջ «հեծանիվի գործ անել»: Երկրորդ՝ այս ամենի վրա («Վարչապետի գավաթն» էլ ներառյալ) ահռելի պետական միջոցներ են ծախսվում:
Մեր երկիրն էլ ուրիշ բանի վրա միջոցներ ծախսելու խնդիր չունի՞: Երրորդ՝ գյուղական ճամփաներին ի՞նչ են անելու այդ հեծանիվներով, քանի՞ օր են դրանք դիմանալու: Մի խոսքով, բազում հարցեր, որ պատասխաններ չունեն: Կարևորը՝ երկիրը «հեծանվացավի» են բերել: Բայց ինչո՞ւ միայն հեծանվացավի: Այս իշխանությունը ինչ բերել է, խորքում «ցավն» է...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»