Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան
Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվի
Մամուլի տեսություն

Ո՞վ է այս ամենից դժգոհում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն ավելի քան 6 տարի է անցել 2018-ի իշխանափոխությունից, բայց այդպես էլ չեղավ որևէ դեպք, երբ մասնագիտական կամ բովանդակային քննարկում ծավալվեր թե՛ քաղաքական, թե՛ հասարակական դաշտում, թե՛, առավել ևս, խորհրդարանում, որտեղ իշխող քաղաքական ուժի մաս կազմող պատգամավորների մեծամասնությունն ուղղակի Փաշինյանի «շվաքի» ներքո խորհրդարան է անցել, և աշխատում են որպես «կնոպկա սեղմողներ», կամ, ինչպես հենց իրենք՝ քպականներն էին բնութագրում, որպես «ուսապարկեր»։ Հատկապես կառավարման խորհրդարանական հանրապետության դեպքում օրենսդիր մարմինը նրա համար է, որ բախվեն տարբեր կարծիքներ, բացվեն քննարկվող թեմաների չերևացող կողմերը, երևան հանվեն օպտիմալ լուծումները և ընդունվեն պետության ու հասարակության շահերից բխող որոշումներ։

Բայց իրական քննարկումների, հարցերի թեր և դեմ կողմերը դիտարկելու ու հիմնավորված տեսակետների փոխարեն մենք ականատես ենք եղել ու լինում ցածր մակարդակի խոսակցությունների, փոխադարձ վիրավորանքների, ծեծկռտուքների, փողոցային բառապաշարի չարաշահման, քպականների տափակ «հումորների» և այլն։ Այս ամենը պատահական լինել չի կարող, քանի որ գալիս է հենց իշխող քաղաքական ուժի ղեկավարի պահվածքից։ Նա ոչ միայն որևէ քայլ չի արել առարկայական քննարկումների համար ու խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ, այլ միշտ տոն է տվել ասեկոսեների տարածման ու մերկապարանոց մեղադրանքների հաշվին միավորներ հավաքելուն։ Օրինակ՝ երբ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավոր էր, շատ էր խոսում օդում կախված լուրերի մասին։

Նույն ոճով նա աշխատում էր նաև որպես լրագրող և գլխավոր խմբագիր: Հիմա բացառապես նույն կերպ է գործում վարչապետի պաշտոնում: Չնայած, կառուցողական ու խորքային քննարկումների համար նախ պետք է կարողանալ խորքային վերլուծություններ կատարել, իսկ Փաշինյանն ու իր թիմը մեծամասամբ սոցցանցային մակարդակի մակերեսային պատկերացումներ ունեն տարբեր հարցերի վերաբերյալ։ Այլ կերպ ասած՝ մասնագիտական առումով այդ մարդիկ ուղղակի բոբիկ են։ Այսինքն, եթե իշխանությունները մտնեն բովանդակային քննարկումների ու փաստարկման դաշտ, ապա պարտվելու են՝ հայտնվելով քաղաքական լուսանցքում։ Դրա համար էլ, երբ արդեն խոսք է գնում բովանդակային դաշտում կարծիքների ու հիմնավորումների փոխանակման մասին, նրանք անմիջապես սկսում են մեղադրել, քննադատել, ատելություն քարոզել ու հարցը տեղափոխել փոխադարձ վիրավորանքների դաշտ։

Եվ հետո՝ ի՞նչ քաղաքակիրթ բանավեճի մասին կարելի է խոսել, երբ Փաշինյանի՝ իշխանության զավթումն ու պաշտոնավարումն աչքի են ընկել ատելության սուր դրսևորումներով։ Իրենք ինչպես ատելությամբ ու դագաղներով եկան իշխանության, այդպես էլ շարունակում են պաշտոնավարել։ Առաջին հերթին քաղաքական դաշտը բաժանեցին նախկինների ու ներկաների, սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների՝ մարդկանց հանելով մեկը մյուսի դեմ։ Այս համատեքստում թշնամանքի թիրախ են դարձել նաև արցախցիները: Արցախի ու արցախցիների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ու մյուս «նիկոլների» ատելությունը նորություն չէ, իսկ հիմա այդ ամենն ավելի ընդգծված է արտահայտվում: Դե, այս առումով ընդդիմությունը «մշտական» ունի. քպականներն ամենօրյա ռեժիմով ատելության թիրախ են դարձնում հատկապես խորհրդարանական ընդդիմությանը, իսկ իրավապահներն էլ, իրենց իրական բանուգործը թողած, մտածում են, թե ինչպես գործ կարեն նրանց գլխին։ Ավելին, երբ իրենց ավերումների, կործանարար իշխանավարման հետ կապված հարցեր են առաջանում, ի՞նչ են անում իշխանությունները:

Ճիշտ է, յուրաքանչյուր հարց իսկույն տանում են նախկինների դաշտ։ Տարիներ շարունակ արդեն անգիր ենք արել, որ նախկիներն են ամեն բացասականի պատասխանատուն, նախկին ղեկավարներն են մեղավոր մեզ պատուհասած բոլոր ողբերգությունների համար, նրանք էին համաձայնել Արցախը հանձնել, նրանք թալանել են երկիրը, դրա համար ենք այսպիսի վիճակում և այդպես շարունակ։ Ու այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե «պարզվում է՝ խոսել չգիտենք, 15-րդ րոպեից աթոռները առնում ենք ու հագցնում իրար գլխի»։ Ինչպես ասում են՝ իյա, իրո՞ք: Իսկ ինքը երբևէ հայելու մեջ տեսե՞լ է իրեն, թե՞ մոռացել է՝ ինչ հիստերիայի մեջ է անընդհատ ընկնում հատկապես խորհրդարանում, երբ ընդդիմադիրները սուր որակումներ և հարցեր են տալիս, թե՞ մոռացել է՝ ինչպիսի ատելության, թշնամանքի քարոզ է տարել տարիներ շարունակ, թե... Շարքը երկար կարելի է շարունակել, բայց անիմաստ է: Ինչ ցանել ենք, այն էլ հնձում ենք. չէին կարող երկարատև ժամանակահատվածում փաշինյանական ու «սորոսական» մաղձի, ատելության ու թշնամանքի գեներացման արդյունքներն այսպիսին չլինեին...

ՀԳ.-Մինչ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում էր խոսելու մշակույթ ձևավորելու մասին, անվտանգության աշխատակիցները խորհրդարանում քաշքշելով, վայրենաբար տանում էին Ռուբեն Հակոբյանին, ինչ է թե նա կոշտ արտահայտություններ էր արել իշխանությունների հասցեին։ Այ, սա է Նիկոլ Փաշինյանի «ժողովրդավարությունն» ու «խոսելու մշակույթը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում