Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Հրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան «ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներով
Մամուլի տեսություն

Բոլորով՝ ծանրագույն մեղքի տակ. ինչպիսի՞ն է լինելու շարունակությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի անվան ՔՊ խմբակցության թվով 67 պատգամավոր, միահամուռ ու «հպարտ մենության» պայմաններում «կողմ» քվեարկելով, այսպես ասած՝ վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը: Բնականաբար՝ 0 «դեմ», 0 «ձեռնպահ»: Բնականաբար, քանի որ, ինչպես հայտնի է, խորհրդարանի ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները քաղաքական հայտարարություններով բոյկոտեցին հիշյալ «կանոնակարգի» ինչպես քննարկումը, այնպես էլ՝ քվեարկությունը: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու հիշյալ կանոնակարգի քննարկմանն ու քվեարկությանը՝ հաշվի առնելով այն փաստը, որ «նմանօրինակ կանոնակարգերը չեն ենթադրում վավերացման այն ընթացակարգը, որով այն անցկացնում են Հայաստանի կառավարիչները»:
 
Ընդդիմադիր այս խմբակցության ղեկավարը նաև նշեց. «Եվ այն փաստը, որ ՍԴ-ն որոշման մեջ հարցին բացարձակ չվերաբերող մեկնաբանությամբ ներառում է ներկայացրել, հիմնավոր կասկած է առաջանում, որ սույն գործողությունները միտված են հերթական հակապետական զիջումների համար հետագայում արդարացում ծառայելուն։ Հենց այդ և մի շարք այլ պատճառներով «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցել ու չի մասնակցելու կանոնակարգի քննարկմանն ու քվեարկությանը»: Այդ հայտարարությունից քիչ անց ծավալուն հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ գործադիր մարմինը: Այդ հայտարարությամբ, եթե հակիրճ բնորոշելու լինենք, ՀՀԿ ԳՄ-ն թե՛ քաղաքագիտական, թե՛ միջազգային ու պետական իրավունքի տեսանկյունից ուղղակիորեն հողին էր հավասարեցրել փաշինյանական իշխանության բոլոր հիմնավորումներն ու հղումները, որոնցով Նիկոլ Փաշինյանն ու նրա խումբը փորձում են հիմնավորել կամ արդարացնել Հայաստանի ու հայկական տարածքները թշնամուն նվիրելու, հանձնելու իրենց խայտառակ ու կործանիչ գործելակերպը:
 
Չզլանանք ու մի մեջբերում էլ անենք ՀՀԿ ԳՄ նշված հայտարարությունից, մասնավորապես այդքան չարչրկված ու Նիկոլ Փաշինյանի կողմից այս երկրաքանդ «քաղաքականության» հիմքում դրած փուչիկի՝ «Ալմա-Աթայի հռչակագրի» վերաբերյալ. «Հարկ է միաժամանակ ընդգծել, որ Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագիրը ցանկացած պարագայում չի կարող սահմանազատման հիմք հանդիսանալ, քանի որ այն ոչինչ չի պարունակում Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող սահմանների ճանաչման վերաբերյալ։ Այդ հռչակագրի համաձայն, անկախ պետությունները միայն ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը: ԱՊՀ շրջանակներում անդամ պետությունների միջև գոյություն ունեցող սահմանների ճանաչումը ամրագրվել է միայն 1993 թ. հունվարի 22-ի կանոնադրությամբ։ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք հանդիսանալու առումով առարկայազուրկ է նաև այն պատճառով, որ Ադրբեջանը ԱՊՀ անդամ է դարձել միայն 1993 թ., քանի որ մինչ այդ Ադրբեջանը հրաժարվել էր վավերացնել Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման համար հիմք հանդիսացող Ալմա-Աթայի արձանագրությունը և Մինսկի պայմանագիրը»:
 
Ոչ պակաս ծավալուն և հանգամանորեն հիմնավորված հայտարարությամբ հանդես եկավ նաև ԱԺ «Հայաստան» խմբակցությունը՝ ի շարս այլ փաստարկների, նաև նշելով. «Կանոնակարգի ներպետական համաձայնեցման (վավերացման) գործընթացը երկու երկրներում չի ընթանում համընթաց՝ բացառելու համար Ադրբեջանի կողմից անընդունելի վերապահումներով վավերացնելու հնարավորությունը... Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև միջպետական սահմանի սահմանազատման համար ելակետային սահմանագիծը պետք է հստակ սահմանված և նկարագրված լինի ՀՀ օրենսդրությամբ, որպեսզի սահմանազատման հետևանքով այդ ուրվագծի հնարավոր փոփոխությունը ենթակա լինի հանրաքվեի միջոցով որոշման»: Հանրագումարում «Հայաստան» խմբակցությունն առավել քան հստակ հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվող սահմանազատման գործընթացը, ինչպես նաև կանոնակարգի վավերացման տեղի ունեցող ներպետական ընթացակարգերը «համարում է հակասահմանադրական և Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերին հակասող»:
 
Այսինքն, խորհրդարանական ընդդիմությունը, ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների, տեղի ունեցողն ու դրա բովանդակությունը բնորոշեց հակասահմանադրական, հակապետական և, բնականաբար, հրաժարվեց որևէ մասնակցություն ունենալ այդ ամենին: Մինչ ընդդիմության այս քաղաքական դեմարշի վերաբերյալ դիտարկումներին անցնելը, հարկ է նկատել, որ առանձին հայտարարությամբ հանդես եկավ նաև «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Սրբազանի խոսքը միգուցե ավելի քիչ էր հագեցած քաղաքագիտական ու իրավագիտական եզրույթներով ու սահմանումներով, ավելի պարզ էր և, ի դեպ, ուղղված էր նաև կամ՝ առավելապես հենց քպականներին:
 
Ահավասիկ. «Բոլորդ դառնում եք հանցագործության մեղսակից, մտնում եք մեղքի տակ, մի՛ արեք դա, հրաժարվե՛ք: Այսօր հիմք է դրվում հավաքական մեղավորության: Կանոնակարգն իր բնույթով անօրինական է: Այն անցել է ՍԴ-ով, անցնում է ԱԺ-ով, և այսպիսի ընթացակարգով վավերացնելով այն՝ մեղքի չափաբաժինը տեղափոխվում է բոլորի վրա՝ ՍԴ դատավորների, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և անուղղակի կերպով տեղափոխելով այն մարդկանց, ժողովրդի վրա, որոնք քվեարկել են այս խմբակցության օգտին»: Բայց հասկանալի է, որ թշնամական շահերի սպասարկմանը լծվածները այդ բոլոր զգուշացումներն ու հորդորները չլսելու տվեցին և, ինչպես արդեն նշեցինք, միահամուռ և ցնծագին «կողմ» քվեարկեցին: Ինչի՞ն: Այն բանին, որ իրենց ղեկավար Փաշինյանը, նաև՝ նրա ցուցումով՝ Մհեր Գրիգորյանը շարունակեն Հայաստանը կտոր-կտոր հանձնել Հայաստանի ոչնչացման, հայության բնաջնջման նպատակների մասին անթաքույց ու ավելի ու ավելի ոգևորված հայտարարող Ալիևին:
 
Սկզբունքորեն, դա կանոնակարգ էլ չէ, անկախ այն բանից, թե դրա մեջ ինչ է գրված: Մեծ հաշվով, տեղի է ունենում Հայաստանի պետականության աստիճանական լուծարման, կազմաքանդման և մեր երկիրը կտորկտոր թշնամիների տրամադրության տակ դնելու, շարունակական միակողմանի զիջումներ իրականացնելու գործընթաց: «Կանոնակարգ-մանոնակարգն» ընդամենը այդ ոճրագործությանն ինչ-որ իրավական շղարշ հաղորդելու համար է: Մյուս կողմից՝ արդեն վաղուց ոչ մի բանիմաց մարդու համար նորություն չէ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը՝ առավելապես ԱՄՆ ներկայիս վարչախմբի ճնշման ու «գլխավոր հովանավորության» և վերջինիս տարածաշրջանային գործընկեր-ՆԱՏՕ-ի անդամ ու ծայրահեղորեն հայատյաց Թուրքիայի անմիջական հսկողության պայմաններում: Նա հենց դրա համար էլ 2018-ին բերվել, իսկ 2021-ին էլ պահվել է իշխանության: Նա իր հանձնարարություններն է կատարում:
 
Ողջ հարցն այն է, թե ինչ են ուզում անել մյուս ուժերը, խորհրդարանական ու ոչ խորհրդարանական ընդդիմադիր-ազգային միավորումները: Ամենից կարևորն այն է, որ թե՛ խորհրդարանական ընդդիմության բոյկոտը, թե՛ արտախորհրդարանական ուժերի հայտարարություններն ինքնին ենթադրում են տրամաբանական շարունակություն, ենթադրում են գործողություններ: Այլապես ստացվում է, որ Փաշինյանն իր ուզածն արեց, մյուսները ասացին, որ նրա արածը հակասահմանադրական ու հակապետական է, ու... ամեն մեկը գնաց իր «բանուգործին»: Հարցն այն է, որ երբ իրականանա թեկուզ նույն ընդդիմադիրների ամենամռայլ կանխատեսումների թեկուզ կեսը, արդեն երևի ոչ մեկին հետաքրքիր չի լինելու, թե ով էր կողմ, ով էր դեմ, ով էր բոյկոտում...
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում