Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ»
Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. Օվերչուկ

Վրացական և ուկրաինական սցենարները ցույց են տալիս, թե ինչ վտանգ են ներկայացնում արևմտյան փամփուշտների հետ սիրախաղերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ-ում կայացած ընտրությունների արդյունքներով նախագահ դարձավ Դոնալդ Թրամփը: Աշխարհաքաղաքական հարաբերություններում, հակամարտություններում ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել այս ընտրությունների արդյունքում, և ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ դրանք մեր տարածաշրջանի վրա: Այս և այլ թեմաների շուրջ է քաղաքագետ Աղվան Պողոսյանի վերլուծությունը «Փաստի» համար. «Թերևս, մենք ականատես եղանք պատմության մեջ ԱՄՆ նախագահի աթոռի համար ամենադրամատիկ պայքարին։ Թրամփի և Բայդենի նախորդ մենամարտը 2020 թվականին և նրա դիմակայությունը Հիլարի Քլինթոնի հետ 2016 թվականին համեմատության մեջ չեն մտնում:
 
Դեռևս իր նախընտրական քարոզաշավի մեկնարկում Թրամփը հնչեցրեց հավակնոտ նախաձեռնություն՝ ավարտել հակամարտությունն Ուկրաինայում (իբր այդ ծրագիրը նախատեսում է շփման գծի ողջ երկայնքով ռազմական գործողությունների դադարեցում, ապառազմականացված գոտու ստեղծում և Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակ): Հենց այդ պատճառով Կիևում մեծ հույսեր էին կապում Կամալա Հարիսի հաղթանակի հետ, որը խոստանում էր փողով և զենքով աջակցել Զելենսկու ռեժիմին: Թրամփի հաղթական վերադարձը օվալաձև կաբինետ և հանրապետականների կողմից խորհրդարանի երկու պալատների վերահսկողությունը նշանակում է, որ արտաքին քաղաքականության վեկտորը ուրվագծվելու է Հանրապետական կուսակցության կողմից: Հանրապետականները սկզբունքորեն հասկանում են, որ Ուկրաինան դատապարտված է տանուլ տալ պատերազմը:
 
ԱՄՆ-ի նորընտիր փոխնախագահ Ջեյմս Վենսը հանրային տիրույթում բազմիցս հայտարարել է, որ Վաշինգտոնը չպետք է իր ուժերն ու ռեսուրսները փոշիացնի Ուկրաինայի վրա: Նրա կարծիքով, որը կիսում է Հանրապետական կուսակցության մեծամասնությունը, ԱՄՆ-ը պետք է պատրաստվի Չինաստանի հետ մենամարտին: Այդ իսկ պատճառով Սպիտակ տան նոր վարչակազմը կձգտի պայմանավորվել Կրեմլի հետ, որպեսզի բացառվի Մոսկվայի ակտիվ մասնակցությունը ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի միջև հնարավոր հակամարտությանը: Սպասվում է, որ Թրամփը վերջ կդնի Կիևի ռեժիմի ապաշնորհ ծախսերին ՝ Ռուսաստանի դեմ անիմաստ պատերազմի համար: Վաշինգտոնի կողմից Կիևին աջակցության ամբողջական դադարեցման դեպքում Զելենսկու ռեժիմը կդադարի գոյություն ունենալ մի քանի օրվա ընթացքում: ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ մեկ անգամ չէ, որ բախտի քմահաճույքին է թողել իր խամաճիկներին, երբ նրանց աշխարհաքաղաքական ծրագրերը ձախողվել են։ Ահա այսպես պատմության աղբանոց նետվեց «Միխեիլ Սաակաշվիլի» կոչվող նախագիծը:
 
Վրաստանի նախագահը, որը հավատացել էր «լուսավոր եվրոպական ապագայի» մասին արևմտյան բարեկամների խոստումներին, պատերազմ է սանձազերծել Հարավային Օսիայի դեմ ՝ նպատակ ունենալով վերացնել տարածքային հարցը ՆԱՏՕ-ին շուտափույթ անդամակցության համար: Ռուսական բանակի վճռական գործողությունները թույլ չտվեցին հաջողությամբ պսակվել այս արյունալի արկածախնդրությանը։ Վրաց ժողովուրդն իր դժվարին փորձով համոզվել է, թե որքան թանկ կարող են նստել երկրի ղեկավարության արտաքին քաղաքական ինտրիգները: Հաշվի առնելով նախկին սխալները՝ Վրաստանի կառավարությունը մշակել է ինքնիշխան արտաքին քաղաքական կուրս, որը համապատասխանում է պետության և նրա ժողովրդի ազգային շահերին: Ինչ վերաբերում է Վլադիմիր Զելենսկուն, ապա ճակատագիրը մնում է աննախանձելի: Մոտ ժամանակներս նրա ռեժիմը կարող է զրկվել ԱՄՆ-ի ֆինանսական, ռազմական և քաղաքական հովանավորությունից:
 
ԵՄ երկրները, որոնք վաղուց կորցրել են աշխարհաքաղաքական սուբյեկտայնությունը, չունեն ռազմաարդյունաբերական համալիրի հզորություններ, որոնք կարող են փոխարինել ԱՄՆ-ից ռազմական օգնությանը: Վրացական և ուկրաինական սցենարները ցույց են տալիս, թե ինչ վտանգ են ներկայացնում արևմտյան փամփուշտների հետ սիրախաղերը` այդ երկրների ժողովուրդների բարեկեցության համար: Այս պահին մեր երկիրը կանգնած է աշխարհաքաղաքական խաչմերուկում։ Հայաստանի կառավարիչների կողմից արտաքին քաղաքական կուրսի փոփոխության կամ նմանատիպ նախաձեռնությունները հղի են ուկրաինական սցենարի հետևանքներով»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում