Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը
Քաղաքականություն

Հայաստանի վիրավորվելու ժամանակը. Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ 

Պարտություններից ու նման աղետներից  հետո ռացիոնալ վերականգնումը սկսվում է մեկ Իռացիոնալ կետից. հասարակությունը պետք է վիրավորվի։ Երկիրը պատերազմի տանելու, պատերազմը ժամանակին չկանգնեցնելու, անծայրածիր Եռաբլուրի համար, կորսված Արցախի, աղետի ֆոնին իշխանական լկտի պահվածքի, քեֆերի ու վայելքների, Ալիևի կողմից մեր արժանապատվության գռեհիկ ոտնահարման, տխրության ու կորստի օրերին իշխանական ցուցադրական լուսանկարների, այն գռեհիկ իրականության համար, որ այս իշխանությունը նվիրեց ու նվիրում է մեզ, յուրաքանչյուրիս ու բոլորիս՝ միասին վերցրած, այս ամենի համար հասարակությունը պետք է վիրավորվի մինչև հոգու խորքը։ Փոփոխության կրիտիկական զանգվածը ոչ թե միտինիգի բազմամարդությունն է, այլ՝ հասարակության մեջ վիրավորանք զգացած քաղաքացիների անհրաժեշտ քանակը։

Մինչև հայ ժողովուրդը չվիրավորվի ու չորոշի արտահայտել իր վիրավորվածությունը, փոփոխություններ սպասել պետք չէ։ Քանի չի վիրավորվել, Ալիևը ունենալու է հնարավորություն և, կներեք, իրավունք՝ մեզ վիրավորելու։ Մենք մեզ մարդու պես չենք պահում, որ մեզ մարդու տեղ դնեն։

Հավաքական վիրավորանքը նշանակում է՝ մերժել գռեհիկ ներկան։ Մենք պարտավոր ենք լինելու ամաչել մեր պահվածքից, ամաչել, որ հանդուրժել ենք, որ թույլ ենք տվել, որ խոնարհվել ենք, որ «Մեծարգո» ենք ասել, որ մանր շահի համար ուրացել ենք ամեն ինչ, հազար ու մի արդարացում ենք գտել մեր անարժանապատիվ պահվածքի համար։

Իսկ քանի դեռ սա չունենք, ստիպված ենք լսել Ալիևի խոսքերը. «Թշնամուն, որը դեռ 2019-ին ասել էր «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», մենք ստիպեցինք ասել, որ Ղարաբաղը Ադրբեջան է, և շարունակելու է դա ասել»։ Սա միայն Նիկոլին չի ասվել, սա բոլորիս է ասվել։

Սա հնարավոր է դարձել առանց կարմրելու «մեծարգո» ասողների համայնքի և նրանց առաջ ճկվողների շնորհիվ, և ամեն անգամ, երբ ձեզ և ձեր մտերիմներին հանուն պաշտոնի ուղարկեք մեծարգո ասելու, հիշեք սա։ Երբ Արցախում քաղաքների ու գյուղերի քանդմանը զուգահեռ Հայաստանի քաղաքներում ու գյուղերում պետական մակարդակով արհեստական գռեհիկ ճոխությամբ տոնական միջոցառումներ են կազմակերպվում, հիշեք դա։  Հիշեք «մեծարգոներին», որոնց ձեռքը սեղմել եք ու խոնարհվել, որոնց թույլ եք տվել շարունակել իշխել՝ իրենց բերած բոլոր աղետներից հետո։ Ու Ալիևի ասածներից վիրավորվելուց առաջ վիրավորվեք ինքներդ ձեզնից՝  ձեր փոքրությունից, ձեր բաժին մասնակցությունից։

Հասարակությունը հենց սկսվի վիրավորվել՝ փոփոխությունները սկսվելու են։ Բայց ապագայի հայտ ներկայացնող ուժերի խնդիրն է՝ հասկանալ հասարակության, հասկանալ, թե ինչ շերտեր ինչ վիճակում են, ինչ կարևոր բաներ են քանդված ու դեֆորմացված, որպես պարտության հասարակություն՝ ինչ ժամանակավոր ենթամշակույթներ կան։ Հասկանալ, աշխատել, փոխել։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ