Մամուլի տեսություն
Երեկ բավական բուռն քննարկում ընթացավ այն բանից հետո, երբ համացանցում սկսեցին շրջանառվել, այսպես ասած, արտագնա աշխատողների ուղարկած գումարները հարկելու մասին տեղեկությունները, ապա և բացատրությունները: Բնականաբար այս լուրը արագ և բավական կոշտ արձագանք գտավ սոցիալական ցանցերում և ԶԼՄ–ներում: Նույնքան արագ հանրային դժգոհության ազդակները որսաց իշխանությունը և փորձեց «դուրս գալ ստեղծված տեղեկատվական աղմուկի տակից&ra... Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենց իշխանությունը կատարել է ժողովրդի առջև ստանձնած բոլոր պարտավորությունները: Թե որ պարտավորությունների մասին է խոսքն, իհարկե, անհասկանալի է ու թերևս ունի պարզաբանումների կարիք: Եթե խոսքը հեղափոխության սկզբնական փուլում հնչած այն խոստումների մասին է, որ իքս քանակի մարդկանց առկայության դեպքում Փաշինյանը իշխանափոխություն կանի, ապա իսկապես կատարվել են բոլոր պարտականությունները: Կ... Նախընտրական Հայաստանի տխրահռչակ ավանդույթները դրսևորվելու ավելի մեծ հնարավորություններ են ստանում ռեյտինգային ընտրակարգի շնորհիվ: Բազմապատկվում է պատգամավորության թեկնածուների թիվը, ինչը նշանակում է, որ բազմապատկվում է նաև քաղաքական ասելիքի այն անապատը, որն առանց այն էլ պատել է քաղաքական խոսքի ասպարեզը: Քարոզարշավն, ըստ այդմ, դառնում է ավելի ներառական, մեկի փոխարեն տպվում է տասը քարոզչական թերթիկ, տասը քարոզչական պաստառ, ... Չնայած նախընտրական քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, բայց ոչ պաշտոնապես այն կարելի է համարել մեկնարկած դեռ վաղուց: Ընդհանրապես, վերջին շրջանում Հայաստանը գտնվում է պերմանենտ նախընտրական ելևէջների մեջ, որոնց գլխավոր ազդակը քաղաքական համակարգի վերափոխման գործընթացն է. ընտրություններն այս գործընթացում կրում են առավելապես ֆորմալ բնույթ: Այսքանով հանդերձ հետաքրքիր է, թե ինչպիսի քարոզարշավ է մեզ սպասվում: Քարոզարշավն, իհ... ՀԱՊԿ–ից Յուրի Խաչատուրովի հետկանչն անշուշտ չէր կարող լինել հարթ գործընթաց՝ հաշվի առնելով թե՛ ներհայաստանյան գործընթացների առանձնահատկությունները, թե՛ այդ կառույցում առկա խորքային խնդիրները: Մի կողմից, իհարկե, հայաստանյան նոր իշխանությունների դիվանագիտական անփորձությունը, մյուս կողմից այդ կառույցի բուտաֆորիկ բնույթն ու ներքին հարաբերություններում առկա շահերի հակադրությունը, մեկնարկը դարձան բավական ինտրիգային գործընթա... Նախօրեին հրապարակվեցին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակները, ինչին հետևեցին բուռն և հագեցած քննարկումներ: Հասկանալի պատճառներով քաղաքական պրոցեսների հանդեպ ուշադրությունը աճել է, ու հատկապես նախընտրական ցուցակները գտնվում են հանրության խոշորացույցի ներքո: Սակայն համամասնական ցուցակների շուրջ տիրող քննարկումներին զուգահեռ հարկ է հիշեցնել, որ ընտրություններն, ամեն դեպքում, անցնելու... Հայաստանի նախընտրական շրջափուլերը ունեն մի վատ ավանդույթ, որը կարծես թե դրսևորվում է նաև հիմա, չնայած հռչակված նորհայաստանյան արժեքներին ու քաղաքական նոր մշակույթին: Խոսքն, այսպես ասած, նախընտրական շրջանում պատվերով համերգների մասին է, երբ, դիցուք, որևէ քաղաքական ուժ մտնում է ընտրական պրոցեսի մեջ ոչ թե հաղթելու կամ անցողիկ շեմ հաղթահարելու, այլ շատ կոնկրետ պատվեր կատարելու նպատակով: Խոսքն այն մասին չէ, որ այս կամ այն ուժը... «Եթե ձեր նախընտրական եռյակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, երկրորդ տեղում լինի Նիկոլի «դուխով» կեպկան, երրորդ տեղում լինի Նիկոլի հազը, դուք, մեկ է, 80 տոկոս ձայն եք հավաքելու: Իսկ եթե 3–րդ ընտրական տարածքում իմ հետ թեկնածություն դնի Նիկոլի սելֆիի ձողը, էլի առաջին տեղն է գրավելու»: Այս խոսքերի հեղինակը հանրապետական Արմեն Աշոտյանն է: Աշոտյանն, իհարկե, իրեն հատուկ քաղաքական ցինիզմով է հագե... Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը 350 հազար «ճռռացողների» և նրանց հաշվին ապրող 800 հազարի մասին մի կողմից, Հայկ Մարությանի և Երևանի քաղաքապետարանի՝ ապօրինի շինարարության և փողոցային անօրինական առևտրի դեմ պայքարը՝ մեկ այլ կողմից, իշխանության գործելաոճի փոփոխության բավական հետաքրքիր ազդակներ են: Առավել հետաքրքրական է, որ այդ փոփոխությունը տեղի է ունենում նախընտրական շրջանում, այսինքն՝ այն ժամանակ, երբ վարկ... Երեկ ԱԺ–ում բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ բավական ծավալուն ելույթով հանդես եկավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Չնայած այն հանգամանքին, որ ելույթն առավելապես տնտեսական էր, ակնհայտ էր, որ քաղաքական բաղադրիչը ելույթում գերակշիռ էր: Անշուշտ, տնտեսությունը քաղաքականության շարունակությունն է, քաղաքականությունն էլ՝ տնտեսության: Միանշանակ այս երկու բաղադրիչները շաղկապված են, առանց մեկի մյուսն, ըստ էության, ան... Նախորդ շաբաթվա վերջին Աստանայում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հնչեցրած միտքը՝ 350 հազար «ճռռացողների» և նրանց հաշվին ապրող 800 հազարի մասին, վերջին օրերին դարձել է հանրային քննարկումների հիմնական թեմաներից մեկը: Երեկ խորհրդարանում ևս Փաշինյանն անդրադարձավ այս խնդրին՝ փորձելով բացատրություններ տալ և հետ մղել զանգվածային մեղադրանքները: Սակայն խնդիրը նույնիսկ այն չէ, թե իրականում ինչ է ցանկացել ասել: Դրանի... Որ Երևանի տեսքն աղճատվել է ապօրինի շինությունների պատճառով, որ նման շինությունները քաղաքում բազմաթիվ են, անկասկած է: Ճիշտ նույնկերպ անկասկած է, որ այսուհետ նման շինությունների առկայությունը պետք է իսպառ բացառվի: Այդ առումով նոր քաղաքապետի վճռականությունը գոնե այս պահին որևէ կասկած չի հարուցում: Սակայն խնդիրը միաշերտ չէ, հատկապես այն շինությունների դեպքում, որոնք արդեն իսկ կառուցված են: Թե ում թողտվության, ում պաշտոնեական ... Աստանայում հայ գործարարների հետ հանդիպման ընթացքում վարչապետն ասել էր, թե «350.000 մարդ ճռռում է, որ պահի 800.000 մարդու»: Առաջին անգամը չէ, որ Փաշինյանը մտահոգություն է հայտնում հայաստանցիների աշխատելու ցանկության բացակայության վերաբերյալ: Սակայն այս անգամ, կապված մտահոգության արտահայտման տոնայնության և ընտրված ձևակերպումների հետ, Փաշինյանի այս միտքն արժանացավ հանրային հակասական արձագանքների: Փաշինյանն, իհար... Քաղաքական դիսկուրսի որակը, բովանդակությունը հասկանալու մի պարզ և հեշտ մեթոդ կա՝ բանավոր խոսքը սղագրել, վերածել գրավորի: Լսելու և տեսնելու փոխարեն՝ կարդալ: Այդպես են վարվում գրեթե բոլոր վերլուծական կենտրոնները՝ լինեն դրանք մասնավոր, թե պետական ու մերձպետական, երբ ցանկանում են որևէ ելույթի, հայտարարության մասին ունենալ առավել խորքային վերլուծություն: Գրավոր տեքստը հնարավորություն է տալիս կտրվել կողմնակի այլ հանգամանքներից, ... Հայաստանի ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ Հայաստանը ձգտում է եկամուտների համատարած հայտարարագրման՝ նշելով, որ այդ հայտարարագրման ճանապարհին կարևոր գործառույթ ունեն ID քարտերը: ՊԵԿ–ի այս նախաձեռնությունն, իհարկե, նախ ներկայացվում է դրական կողմերով, մասնավորապես անընդհատ մատնանշվում է cash back–ի հնարավորությունը, բայց իրականում այս նախաձեռնության նպատակն այլ է: Հենց իրենք՝ նախաձեռնողներն էլ պնդում ե... Վերջին օրերին սոցիալական ցանցերում ակտիվացել են «խաղաղասիրական», հակամիլ իտարիստական դրսևորումները, որոնց բովանդակությունը կարճ կարելի է ձևակերպել որպես Ադրբեջանի ու ադրբեջանցիների հետ բարեկամություն հաստատելու և այդ ճանապարհն անձնական, անհատական մակարդակով հարթելու ցանկություն: Իհարկե խաղաղությունն անգին է, հատկապես Հայաստանի համար, որը երեսուն տարուց ավելի է կիսապատերազմ– կիսախաղաղություն վիճակում է գտ... Օրերս ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել էր, որ Հայաստանում ԼԳԲՏ ֆորում չի անցկացվի: «Չի լինելու, որովհետև այս պահին ինքս նպատակահարմար չեմ գտնում, որպեսզի անցկացվի ն ա և ռիսկերը հաշվի առնելով ու անվտանգությունից ելնելով»,– ասել էր Օսիպյանը՝ նշելով, որ իրենք բացատրական աշխատանքներ են տարել, որպեսզի ՀՀ տարածքում տեղի չունենա այդ հավաքը: Քանի որ որևէ այլ պաշտոնական դիրքորոշում ԼԳԲՏ ֆորումի չանցկացման... Գործող Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի որոշ դրույթների հետ կապված ժամանակ առ ժամանակ հարցեր են առաջանում, որոնց պատասխանները նույնիսկ այդ ոլորտների մասնագետ իրավաբանների համար երբեմն բարդ են: Նրանցից ոմանք մեզ հետ զրույցում պնդում էին, որ այնպիսի իրավաբանական թնջուկ–ականներ են ժամանակին ներդրել թե՛ Սահմանադրության մեջ, թե՛ Ընտրական օրենսգրքում, որ այդ դրույթները թույլ տրվի մեկնաբանել այնպես, ինչպես «պետք ... Նախընտրական տոնավաճառի հայաստանյան ավանդույթների մասին արդեն առիթ ունեցել ենք խոսելու: Հիմա, երբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը նշանակված է, քաղաքական ուժերի մասնակցության հիմնական պատկերն էլ է արդեն ուրվագծված, այդ տոնավաճառն իր ամբողջ «պերճանքն ու թշվառությունն» ի ցույց է դրել: Քաղաքական ամուլ դաշտի պայմաններում, երբ հիմնական թելադրող հանգամանքը ոչ թե գաղափարախոսական, արժեքային հիմքն է, ոչ թե քա... Աշոտ Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Երեկ տեղի ունեցավ «Մուլտի Սոլար» արևային պանելներ արտադրող ընկերության բացման արաողությունը:«Մուլտի Սոլար» ընկերությունը կառուցվել է Գագիկ Ծառուկյանի և ամերիկահայ գործարար Զարեհ Բալասանյանի միահամուռ ուժերով: Այս արևային պանելների արտադրությամբ մեր երկիրը թևակոխում է մի նոր տնտեսական զարգացման փուլ, որը հետագայում հնարավորություն կտա էլ ավելի ամրապնդելու ... Արման Հարոյանը Ֆեյսբուքյան իր էջում  գրում է. Արդյունաբերական քաղաքը, որը կառուցվում է Առինջում, Հայաստանի համար նոր դռներ է բացում դեպի Եվրոպա, Ռուսաստան ու ԱՄՆ։Հոկտեմբերի 6-ին՝ արդյունաբերական քաղաքի 13 գործարաններից ևս 2-ի բացումն էր։ «Մուլտի Սոլար» և «Մուլտի Գրուպ Տեքստիլ» գործարանների շահագործման հանձնելը ազդարարեց նոր դարաշրջանի սկիզբը՝ Հայաստանի տնտեսության համար։ Նորանկախ Հայաստանի պա... Արմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Երեկ Հայաստանում, Գ. Ծառուկյանի ջանքերի շնորհիվ ու գործուն մասնակցության, տեղի ունեցան երկու խոշոր ընկերությունների բացման հանդիասավոր արարողությունը: Վերջիններս հիմք ու նախադրյալ են երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար: Ամեն ինչի մասին հենց սկզբից մտածելով ու հաշվի առնելով, որ ապագան նոր տեխնոլոգիաներինն է՝ ընկերություններից մեկը «Մուլտի Սոլար»ը՝ զբ... Նախօրեին Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական հատվածում կրքերը կրկին եռում էին: Թեման այս անգամ ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ հայտնի մի քաղաքացու և ԿԳՆ Արայիկ Հարությունյանի հանդիպման լուսանկարն էր: Ֆեյսբուքյան ժանրի կանոնների համաձայն՝ լուսանկարի հրապարակումից րոպեներ անց սկսվեցին ակտիվ քննարկումները: Քննարկումների բովանդակությանն ու առիթ հանդիսացած լուսանկարին անդրադառնալու ցանկություն ամենևին չունենք, և անկախ այդ հա... Օրերս հայտնի դարձավ, որ դադարեցվել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի լիազորությունները այդ պաշտոնում: Խաչատուրովի ներգրավվածությունը Մարտի 1–ի քրեական գործով ենթադրում էր նրա հետկանչումն այդ պաշտոնից, ու չնայած դիվանագիտական մակարդակում առկա որոշակի խոչընդոտներին, ինչպես նաև հայ–ռուսական հարաբերություններում այդ թեմայով նկատվող որոշակի լարվածության, Խաչատուրովի հետկանչն այլևս կայացած փաստ է: Այժմ արդ... Հետհեղափոխական Հայաստանում մոդայիկ է դարձել կալանքի միջնորդություն ներկայացնելը ցանկացած քրեական գործով: Կա՞ կոռուպցիայի կասկած, կա՞ որևէ կասկած, ուրեմն Քննչական կոմիտեն ու Դատախազությունը կալանքի միջնորդությամբ ներկայանում են դատարան: Իհարկե, ինչպես ցույց են տվել վերջին ամիսները, միշտ չէ, որ կալանքի միջնորդությունները բավարարվում են, կամ միշտ չէ, որ բավարարվելուց հետո հաջորդ ատյաններում կալանքը որպես խափանման միջոց փոխվո... Հանգստյան օրերին «Լուսավոր Հայաստան » կուսակցությունը հաղորդագրություն տարածեց առ այն, որ գալիք խորհրդարանական ընտրություններին պատրաստվում են մասնակցել իրենց կուսակցության ցուցակով: Երեկ առանձին մասնակցելու մասին հայտարարեց նաև «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Չնայած նրան, որ Երևանի ավագանիում «Լույս» խմբակցությունը շարունակելու է իր գործունեությունը, սակայն նույ... Նախօրեին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ բավական ծավալուն ելույթով, որն, ինչպես ինքը նշեց, անդրադարձ է տնտեսական խնդիրներին ու իրավիճակին, քանի որ ԱԺ–ում նախորդ շաբաթ ունեցած ելույթի ժամանակը չէր բավականացրել տնտեսական թեմաների մասին խոսելու համար: Հատկանշական է, որ վերջին շրջանում տնտեսությունը, տնտեսական, գործարար բնույթի հանդիպումները ու այցելությունները հաճախակի են դարձել Փաշինյանի օրակարգում: Հեղափ... Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն, ըստ էության, կարելի է համարել փաստացի սկսված: Քաղաքական խմորումները, ճամբարափոխության դրսևորումները, տեղեկատվական արտահոսքերը, նոր կուսակցությունների առաջ գալն ու հների ակտիվ ռեբրենդինգի գործընթացը դարձել ու դառնալու են առաջիկա մեկ ամսվա հիմնական քննարկման թեման: Նախընտրական վայրիվերումների անբաժանելի մաս են կազմում կանխատեսումները, թե ո՞ր ուժերը... ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցը դիտարկվեց որպես ուղերձ, որի թիրախում նաև Իրանն էր: Այս համատեքստում հնչեցին տարբեր գնահատականներ՝ կապված այս փուլում Հայաստանի դիրքավորման հետ: Իրանագետ Արտյոմ Տոնոյանի խոսքով՝ Իրանի հետ հարաբերություններում Հայաստանի կեցվածքի խնդիրը ձևակերպված է վաղուց, և այստեղ նոր կեցվածք ընդունելու կամ կեցվածքի փոփոխության հարց ընդհանրապես չպետք է քննարկվի: «Իրանը Հայաստա... Այսօր մենք հրաժեշտ կտանք 6–րդ գումարման Ազգային ժողովին: Եթե, ինչպես պլանավորվում է, վարչապետի ընտրությունը հերթական անգամ չկայանա, ապա Ազգային ժողովն օրենքի ուժով կարձակվի: Չնայած այն հանգամանքին, որ 6–րդ գումարման ԱԺ–ն, ըստ Սահմանադրության, գործելու է մինչև 7–րդ գումարման ԱԺ ձևավորումը, բայց փաստացի 6–րդ գումարման Ազգային ժողովն այլևս պատմություն է: Ինչպիսի՞ն էր շուրջ մեկ տարվա կյանք ունեց...
Լրահոս
Ամենաընթերցված