Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»
«Հորիզոն» ճամբար․ ԱրարատԲանկի աջակցությամբ՝ դեպի առաջնորդություն և ֆինանսական գրագիտությունՀարուցվել են բողոքներ 3 դատական ատյաններում․ փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Լիանա Հարությունյանի գործիցԱյս ազգային նեգատիվիզմի դեմն առնելու համար պետք են պոզիտիվ, խոշոր, նոր հանրային պրոյեկտներ․ միայն այդպես է հնարավոր մարզավիճակի բերել հասարակությանը․ Վահե ՀովհաննիսյանՎերջին 4 օրում Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 143 մեքենա․ Գևորգ ՊապոյանԻդրամը՝ Tech Week 2025-ի մասնակիցՄիայն հանրաքվեով է հնարավոր Հայաստանի որևէ տարածքի փոփոխություն անել. Մենուա ՍողոմոնյանՀՀ իշխանությունները խոսում են կառուցողականության մասին, իսկ Ադրբեջանում մարդիկ դատվում և ճնշումների են ենթարկվում, իսկ մեծ թվով մարդկանց ճակատագիր էլ շարունակում է անհայտ մնալ․ ԱբրահամյանՍարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կատարելու նպատակով նախագծվել են երթևեկության կազմակերպման նոր սխեմաներ․ քաղաքապետարանՊետք է կարողանանք օգտվել միջազգային բարենպաստ հանգամանքներից. Ավետիք Չալաբյան Եթե որևէ երկիր մեզ վերահսկեց, նշանակում է՝ մենք անկախության մասին չենք կարող խոսել․ Նաիրի ՍարգսյանԶրույց ունեցա ներկա գտնվող հայրենասեր երիտասարդներիս հետ՝ կարևոր քննարկում էր. Մհեր ԱվետիսյանTeam-ը 16 000 000 ԿՎՏ տարեկան արտադրանքով արևային հզոր կայան է գործարկել ԳեղարքունիքումԱյսօր Չինաստանում կհանդիպեն Լավրովն ու Արաղչին7 օր է՝ վահանակն այս վիճակում ընկած է Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում․ քաղաքացիՄեկնարկել է Մ-1 միջպետական ճանապարհից դեպի Գյումրու օդանավակայան տանող ճանապարհի նորոգման աշխատանքըՍտրադիվարիուսի ջութակները` ԿապանումԿապան ֆեստը՝ պատանի երաժիշտների մոտիվացիաՆիկոլն Ալիևի հարճն ու կամակատարն է. Դավիթ Սարգսյան Բայց աննախադեպ «ինքնիշխան» ենք, խոսք չկա. Վարդան ՈսկանյանՈղբերգական ավտովթար է տեղի ունեցել Մասիսում․ զոհ ու վիրավորներ կան
Մամուլի տեսություն

Հարավային Ասիայի տարածաշրջանային պրոյեկցիան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բազմաբևեռ աշխարհակարգի անցմանը զուգահեռ կարևորվում է Հարավային Ասիայի խոշոր դերակատարների՝ Հնդկաստանի ու Պակիստանի դերակատարությունը։ Ու այս երկու երկրների միջև տասնամյակներ տևող հակամարտությունը որոշակի աշխարհաքաղաքական պատկեր է ձևավորում։ Պակիստանը, ելնելով իր մեծաթիվ բնակչությունից ու աշխարհագրական դիրքից, խոշոր դերակատար է ընկալվում իսլամական աշխարհում, ու պատահական չէ, որ առաջին հերթին կրոնական հողի վրա է ձևավորվում Թուրքիայի ու Ադրբեջանի համագործակցությունն այդ երկրի հետ։ Ու մինչ Իսլամաբադն իր աջակցությունն է հայտնում Թուրքիայի ու Ադրբեջանի հավակնությունների իրականացման հարցում, Անկարայից ու Բաքվից էլ անընդհատ խոսում են Քաշմիրի հարցում Պակիստանի նպատակներին սատարելու մասին։

Վերջերս էլ Իսլամաբադ կատարած այցի ժամանակ Ալիևը հայտարարեց, թե քաշմիրցիների իրավունքները տասնյակ տարիներ անտեսվել և ոտնահարվել են՝ նկատի ունենալով, իհարկե, Հնդկաստանի վարած քաղաքականությունը։ Ուշագրավ է, որ մինչ այդ Ադրբեջանի նախագահի ինքնաթիռը Պակիստանի օդային տարածքում դիմավորել էին այդ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչները և ուղեկցել մինչև վայրէջք։ Ուղեկցելու հանգամանքը մեծ ուշադրության էր արժանացել ադրբեջանական մամուլում՝ գնահատվելով բարձր հարգանքի նշան։ Ուշագրավ է նաև, որ Պակիստանի նախագահ Շահբազ Շարիֆի հետ հանդիպումից հետո Ալիևը մեկնեց Պակիստանի ռազմաօդային և տիեզերական ուժերի «Նուր խան» հենակայան, որտեղ ծանոթացավ նորագույն սպառազինությունների, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների, որ ունակ են միջուկային մարտագլխիկ կրել:

Դեռևս հայտնի չէ, թե սպառազինությունների մատակարարման ինչ պայմանագիր կարող է կնքվել դրա արդյունքում, սակայն պարզ է, որ Պակիստանը գումարի մեծ կարիք ունի, իսկ այդ հարցում կարող է նրան օգնել Ադրբեջանը, որը ահռելի գումարներ է ներդնում սպառազինությունների ձեռքբերման նպատակով։ Տնտեսական առումով Պակիստանը ճգնաժամային իրավիճակում է, ինչն անարդյունավետ կառավարման, իսլամական արմատականության տարածման ու ծաղկող կոռուպցիայի արդյունք է։ Ու դա է պատճառը, որ այդ երկրի վարչապետը խնդրում է Սաուդյան Արաբիային ու ԱՄԷ-ին, որ գումարներ ներդնեն Պակիստանում, մյուս կողմից էլ՝ բանակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որ հերթական խոշոր վարկը տրամադրեն։ Պակիստանի համար տնտեսական առումով մեծ կարևորություն ունի նաև Չինաստանի հետ համագործակցությունը, և Պակիստանը, չնայած այդ երկրին ունեցած ահռելի պարտքերին, անընդհատ Չինաստանից նոր ներդրումներ է խնդրում՝ մանավանդ այն պայմաններում, երբ Արևմուտքը, հաշվի առնելով Պակիստանում չինական ազդեցությունը և ահաբեկչական սպառնալիքը, ձեռնպահ է մնում այդ երկրի հետ համագործակցությունից։

Բացի այդ, Պակիստանը լուրջ հակասություններ ունի ոչ միայն Հնդկաստանի, այլև Աֆղանստանի հետ, որը տարածքային հավակնություններ է ցուցաբերում Պակիստանի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ փուշթունների մի մասը բնակվում է Պակիստանում։ Ու Իսլամաբադը մեղադրում է Աֆղանստանում իշխող թալիբներին, որ նրանք աջակցում են պակիստանյան թալիբանին, որն էլ ապակայունացնում է իրավիճակը։ Ու հակապակիստանյան ֆոնի վրա զարգանում են Նյու Դելիի ու Քաբուլի հարաբերությունները։ Բացի այդ, մինչ Պակիստանը խորացնում է համագործակցությունը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, Հնդկաստանը սպառազինություններ է մատակարարում Հայաստանին։ Ու ռազմական տեսանկյունից Հնդկաստանը որոշակի առավելություններ ունի, որովհետև հասանելիություն ունի ինչպես արևմտյան, այնպես էլ ռուսական տեխնոլոգիաներին։

Եվ ուշագրավ է, որ Հնդկաստանի վարչապետի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց Հնդկաստանում ռուսական զենքի արտադրության վերաբերյալ։ Եթե դեպի Հայաստան արևմտյան զենքի մատակարարման պարագայում Մոսկվայից որոշակի անհանգստություն է հնչում, ապա Հնդկաստանի պարագայում պատերազմի ճնշման տակ ծանրաբեռնված Ռուսաստանի համար ձեռնտու կարող է լինել, որ Հայաստանում հայտնվի նաև Հնդկաստանում արտադրված ռուսական զենքը։ Բայց, միևնույն ժամանակ, պետք է նկատի ունենալ, որ Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների ներուժն ամբողջությամբ օգտագործված չէ։ Ռազմական բաղադրիչից բացի, կարելի է զարկ տալ նաև երկու երկրների տնտեսական համագործակցությանը։ Միջազգային հարթակում ևս հայ-հնդկական հարաբերությունները կարող են վճռորոշ լինել։ Թուրքիան ձգտում է անդամակցել ՇՀԿ-ին, Ադրբեջանը՝ ԲՐԻԿՍ-ին, իսկ Հնդկաստանն այս երկու միջազգային կազմակերպությունների անդամ է ու կարող է խոչընդոտել դրանց Թուրքիայի ու Ադրբեջանի անդամակցությանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում