Ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհի մերձակայքում մեծ թափով շարունակում են շինաշխատանքները
«Հենակետ» վերլուծական կենտրոնը համառոտ տեղեկություններ է հրապարակել ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերի մասին:
Շաբաթվա սկզբնամասում սոցիալական ցանցերում և լրատվական կայքերում տեղեկություններ էին տարածվում այն մասին, որ ադրբեջանցիները մեծ թափով շարունակում են Գորիս-Կապան ավտոճանապարհի աջ և ձախ հատվածներում սկսած շինարարական աշխատանքները։ Անզեն աչքով էլ երևում է, որ ադրբեջանցիները կառուցում են բենզալցակայան ու մաքսակետ։
Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 12:00-ից սկսած Երասխ գյուղը թշնամու կողմից կրկին ենթարկվել է թիրախային գնդակոծության: Ադրբեջանցիները դիտավորյալ կրակոցներով ժամը 13:15-ի սահմաններում հրդեհել են Երասխ համայնքի բնակչի խոտի 8 հազար հակ: Ոչնչացվել է ձմռան ողջ պաշարը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ բարձրաձայնել է ՀՀ սահմանների շուրջ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու և ադրբեջանական զինված ծառայողներին ՀՀ գյուղերի հարևանությունից, համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու գործընթացի մասին:
Նշենք, որ ՄԻՊ-ի այդ առաջարկն արդեն տեղ է գտել միջազգային կոնկրետ փաստաթղթում՝ ԵԽԽՎ 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևում:
Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 14-ի երեկոյան հարձակվել են նաև Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ։ Բախում է տեղի ունեցել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հայկական կողմից եղել է 6 վիրավոր։
Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար։ Թշնամին շարունակել է հրադադարի խախտումները նաև հոկտեմբերի 15-ին, Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ՝ գնդակոծելով ՊԲ–ի սանիտարական մեքենան:
Իրադրությունն այսօրվա դրությամբ հանգիստ է։
Այլ թեմաներ
Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է որ այդտեղ չկա միջանցքի մասին ոչ մի խոսք: Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել, բացել ճանապարհներն, այսինքն գոյություն ունեցող բոլոր ճանապարհները տրամադրել, որպեսզի և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան երթևեկելու համար օգտվեն այդ ճանապարհներից:
«Բայց բոլոր այդ ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերեն վերահսկողության տակ ու այս առումով մենք և՛ հրապարակային ենք խոսել, և՛ մեր գործընկերներին ենք սրա մասին ասել», - ասել է ԱԽ քարտուղարը։
ՊՆ անցուդարձի մասին
Շաբաթվա ընթացքում Պն զորամիավորումների տարբեր զորամասերում, ստորաբաժանումներում տեղի են ունեցել մարտավարական, մասնագիտական վարժանքներ, զորամիավորման զորամասերի հրամկազմների հետ անցկացվել են եռօրյա հավաքներ, և այլն։
Անվտանգության ոլորտին վերաբերվող թեմաները վերջին շաբաթների ընթացքում ոչ ակտիվ քննարկման են արժանացել, բավականին շատ լուսաբանվել են սահմանագծի տարբեր հատվածներում ծավալվող իրադարձությունները,Արցախում տեղի ունեցող հայ-ադրբեջանական վերջին բախումները, փորձագիտական շրջանակների կողմից քննարկվել ու բարձրաձայնվել են այդ թեմաների շուրջ առկա ռիսկերն ու սպառնալիքները։




















Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
Նրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել Կարապետյան
74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան
Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան
Քանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. Աբրահամյան
Ջերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ը
Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան
Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը
ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր Կամենդատյան