Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին ՇՏԱՊ. Բերման են ենթարկել Սրբազան պայքարի աջակիցներին «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ» Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ Ռուսաստանը Հայաստանին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Խարբերդի գերեզմանատան հարակից տարածքում անչափահաս էր uպանվել․ նոր մանրամասներ
ՔՊ-ականները պահանջում են Սուրեն Պապիկյանին. «Հրապարակ»Փաշինյանը մեր ջահելներին տարել կոտորել է, հողերն էլ հանձնել. քաղաքացի ՔՊ-ական որ կանանց է ընտրում Փաշինյանը․ «Հրապարակ»Ավետիք Չալաբյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության հռչակման 107-րդ տարեդարձի առթիվԻրավապահ համակարգում վրդովված են ու դժգոհ անարդարությունից. ՔԿ նախագահն իրեն է վերագրել դարի հանցանքի բացահայտումը. «Ժողովուրդ»Կոմիտասի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Zafira»-նՓաշինյանն ու Ղրղզստանի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցերՍպասվում է կարճատև անձրև՝ առանձին հատվածներում հորդառատ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՌԴ ՊՆ-ն Ուկրաինային մեղադրել է բանակցությունները խաթարելուն ուղղված քայլեր ձեռնարկելու մեջՌԴ-Ադրբեջան համագործակցության ամրապնդումը շարունակում է Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման ուղին. Պուտինը՝ ԱլիևինՂարաբաղի ներկայացուցիչները նոր նախագահ են ընտրում, դրա հայելային արձագանքն է Ալիևի՝ «Արևմտյան Ադրբեջան»-ի պահանջը. Ալեն ՍիմոնյանԽոշոր չափերով թմրամիջոց տեղափոխելու պահին ձերբակալվել է Գորիսի 37-ամյա բնակիչ (տեսանյութ)Խաղաղության պայմանագրի կնքումից 5 րոպե հետո Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել. Ալեն ՍիմոնյանՌԴ-ն մշակում է ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագիր, որը կներառի նաև խաղաղության պայմանագրի կնքման ժամկետը. ԶախարովաԱռաջին Հանրապետության համառոտ պատմությունը վառ օրինակ է նպատակին հասնելու ճանապարհին խոչընդոտները հաղթահարելու մասին․ Աբրահամ Հովեյանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ Ես աղքատ չեմ եղել, բայց բանակ գնացել եմ. մեր վերջնանպատակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է. Ալեն ՍիմոնյանԱրևմտյան երկրները Ուկրաինային մատակարարված հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները չեղարկել են մի քանի ամիս առաջ. Մերց«Պետք է դիտարկել «Հրազդան ցեմենտ»-ում կառավարության մասնաբաժին ունենալու տարբերակը», «Եթե հնարավոր լինի, նաև պետությունը կմասնակցի». քննարկում՝ ԱԺ-ում«Պարտականության և պատվի վերածնունդը հիշողության ավերակներից». Ռուսաստանի պետական ​​սոցիալական համալսարանի ռազմահայրենասիրական դաստիարակության կենտրոնը հանդիպում է անցկացրել ուսանողների հետ (լուսանկարներ) Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներ
Քաղաքականություն

Սիրիայում տասնյակ հազարավոր մարդիկ բուժման կարիք ունեն, մինչդեռ դեղամիջոցների ծայրահեղ սղություն կա․ Ավետիք Չալաբյան

Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանի հետ հըանդիպմանը «Համախմբում» շարժման անդամները քննարկել էին երկրաշարժից տուժած մեր հայրենակիցներին անհապաղ օժանդակություն հասցնելու հարցերը։

Շարժման անդամ Ավետիք Չալաբյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Սիրիան պետություն է, որ անցել է ծանր քաղաքացիական պատերազմի միջով, որը մինչև հիմա էլ դադարեցված չէ և, քանի որ Սիրիան գտնվում է միջազգային պատժամիջոցների տակ, նրան օգնությունը դառնում է շատ բարդ։

«Սիրիայի մի շարք քաղաքներ այժմ գտնվում են օտար ուժերի վերահսկողության տակ, ընդ որում՝ զոհերի մեծամասնությունը հենց այդ հատվածում է։ Սակայն հարցն այն է, որ միջազգային պատժամիջոցների հետևանքով ավիաընկերությունների մեծ մասն այնտեղ չի թռնում, հատկապես Եվրոպական երկրների մեծ մասը Սիրիային օժանդակություն չեն ցուցաբերում։ Ուստի այդ իմաստով Հայաստանի կողմից ցուցաբերվեղ օժանդակությունը շատ բարձր է գնահատվում։ Սիրայի դեսպանը մեր հետ հանդիպման ընթացքում մի քանի անգամ իր ու նաև Սիրիայի կառավարության երախտիքը հայտնեց, որ Հայաստանը ինքը գտնվելով բավական դժվար պայմաններում, չհայտարարված պատերազմական իրավիճակում, շրջափակման մեջ՝ Սիրային օժանդակում է»։

Անդրադառնալով օժանդակությանը՝ նա նշեց, որ երկրաշարժից անմիջապես հետո կան մի շարք անհապաղ խնդիրներ, դրանք ձմեռային իրեր են, օրինակ ծածկոցներ, քնապարկեր, գեներատորներ, տաքացուցիչներ, վառարաններ։ «Իրականում այս ամենի անհրաժաշտությունը շատ մեծ է, քանի որ 100 հազարավոր, գուցե անգամ միլիոնավոր մարդիկ հիմա անօթևան են մնացել։ Երկրորդը դեղամիջոցներն են, որովհետև, տասնյակ հազարավոր մարդիկ վիրավորվել են։ Այս պահին արդեն Սիրիայում 4000 զոհ կա։ Տասնյակ հազարավոր մարդիկ բուժման կարիք ունեն, մինչդեռ դեղամիջոցների ծայրահեղ սղություն կա, ուստի մենք կենտրոնանալու ենք այդ դեղամիջոցների հայթայթման վրա, որոնք ի դեպ, բավական թանկ են։ Դրանք կենսական նշանակության՝ կյանք փրկող դեղամիջոցներ են, ամենայն հավանականությամբ՝ կփորձենք երեքշաբթի կամ չորեքշաբթի առաջին խմբաքանակն ուղարկել»։

Նա ընդգծեց, որ քանի որ բացի իրենցից նաև այլ կառույցներ են դրանով զբաղվում՝ հիմա հույս ունեն, որ խելամիտ խմբաքանակ կկարողանան ուղարկել։ «Մենք արդեն ունենք անհրաժեշտ դեղամիջոցների ցուցակը, որոնք առաջին անհրաժեշտության են և որոնց ձեռքբերման ուղղությամբ աշխատելու են։ Այստեղ շատ կարևոր է, որ այդ ամենը ճիշտ հասցեատերերին հասնի և որևէ կերպ ճանապարհին չթալանվի, որովհետև բնական աղետների ժամանակ խնդիրներից մեկն էլ այն է, որ ճանապարհին բազմաթիվ անպարկեշտ մարդիկ փորձում են այդ միջոցները յուրացնել։ Այսինքն շատ կարևոր է, որ մենք ոչ միայն շտապենք, այլև որ այդ օգնությունը հասնի ճիշտ հասցեատերերին»։