Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին ՇՏԱՊ. Բերման են ենթարկել Սրբազան պայքարի աջակիցներին «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ» Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ Ռուսաստանը Հայաստանին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Խարբերդի գերեզմանատան հարակից տարածքում անչափահաս էր uպանվել․ նոր մանրամասներ
Կոմիտասի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Zafira»-նՓաշինյանն ու Ղրղզստանի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցերՍպասվում է կարճատև անձրև՝ առանձին հատվածներում հորդառատ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՌԴ ՊՆ-ն Ուկրաինային մեղադրել է բանակցությունները խաթարելուն ուղղված քայլեր ձեռնարկելու մեջՌԴ-Ադրբեջան համագործակցության ամրապնդումը շարունակում է Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման ուղին. Պուտինը՝ ԱլիևինՂարաբաղի ներկայացուցիչները նոր նախագահ են ընտրում, դրա հայելային արձագանքն է Ալիևի՝ «Արևմտյան Ադրբեջան»-ի պահանջը. Ալեն ՍիմոնյանԽոշոր չափերով թմրամիջոց տեղափոխելու պահին ձերբակալվել է Գորիսի 37-ամյա բնակիչ (տեսանյութ)Խաղաղության պայմանագրի կնքումից 5 րոպե հետո Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել. Ալեն ՍիմոնյանՌԴ-ն մշակում է ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագիր, որը կներառի նաև խաղաղության պայմանագրի կնքման ժամկետը. ԶախարովաԱռաջին Հանրապետության համառոտ պատմությունը վառ օրինակ է նպատակին հասնելու ճանապարհին խոչընդոտները հաղթահարելու մասին․ Աբրահամ Հովեյանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ Ես աղքատ չեմ եղել, բայց բանակ գնացել եմ. մեր վերջնանպատակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է. Ալեն ՍիմոնյանԱրևմտյան երկրները Ուկրաինային մատակարարված հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները չեղարկել են մի քանի ամիս առաջ. Մերց«Պետք է դիտարկել «Հրազդան ցեմենտ»-ում կառավարության մասնաբաժին ունենալու տարբերակը», «Եթե հնարավոր լինի, նաև պետությունը կմասնակցի». քննարկում՝ ԱԺ-ում«Պարտականության և պատվի վերածնունդը հիշողության ավերակներից». Ռուսաստանի պետական ​​սոցիալական համալսարանի ռազմահայրենասիրական դաստիարակության կենտրոնը հանդիպում է անցկացրել ուսանողների հետ (լուսանկարներ) Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներՄաեստրո Սերգեյ Սմբատյանի հանդիպումը «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցների հետԵթե մենք ազգ ենք ու ցանկանում ենք այս մի կտոր հողի վրա պետություն ունենալ, ապա չպետք է ուրանանք մեր ազգի ու պետության համար Սարդարապատի ճшկատամшրտում կյшնքը վտանգած 600 ռուս զինվորականներին. ՀակոբյանՔաղաքացին «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոց է իրացրել. գործի նախաքննությունն ավարտվել էՏիգրան Ավինյանի որոշմամբ ապամոնտաժվել են Սարյան 24 հասցեին հարակից տեղադրված մետաղական շինություններ Մոսկվայում անվտանգության հարցերով համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև առանձին բանակցություններ չեն նախատեսվում
Հասարակություն

Գյումրու Ճերմակ հիվանդանոցը ցանկանում են վաճառել. «Ապրելու երկիր» խմբակցությունը դեմ է

Գյումրու Ճերմակ հիվանդանոցի շենքը վարձավճարով տրամադրելու վերաբերյալ մեր առաջարկը չընդունվեց, սակայն դեռևս մեզ հայտնի գնորդ էլ չկա։ Այս մասին 24News-ին ասաց Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը։

«Օտարելու նախագծի քննարկմանը մասնակցել եմ որպես ավագանու անդամ, առարկել ենք, ներկայացրել ենք մեր մտահոգությունները, մեր դիրքորոշումը։ Հորդորել ենք հետաձգել այս ամեն ինչը, մինչև հանրային քննարկում կլինի՝ օրենքի կետը պահելով։

Բայց մեր հորդորները չեն լսել մեր գործընկերները, քանի որ իրենք մեծամասնություն են կազմում, օտարման որոշումն ընդունվել է»,- ասաց մեր զրուցակիցը։ Մալխասյանն ասաց նաև, որ իրենց մտահոգությունն այն է, որ շենքը կարելի էր վարձակալությամբ տրամադրել, «որի վերաբերյալ եղել էր հանրային քննակում»․ «Մասնակցել է 3 կազմակերպություն, ու ոչ մեկին չտրամադրվեց, չպատճառաբանվեց, թե ինչու։

Ավագանու նիստին նախագիծը ներկայացվեց։ Մենք էլ ասում էինք, որ գույքը մնա համայնքին, վարձակալը պարտավորվի վերանորոգել և մի բան էլ վարձավճար մուծի համայնքին»։ «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը դժվարացավ նշել, թե արդյոք առկա՞ է կոռուպցիոն ռիսկ․ «Ես չեմ կարող ասել՝ կոռուպցիոն ռիսկ կա, թե չկա։ Կարող եմ ասել՝ փաստացի ինչ կա։

Համենայնդեպս, ավագանու նիստին ներկայացվեց, որ գնորդ դեռ չկա։ Բայց համոզված եմ, որ գնորդ հաստատ կլինի։ Շենքը գտնվում է պատմական կենտրոնում, հաստատ շահագրգռված մարդիկ շատ կլինեն»։ Նա նաև նշեց, որ չունի տեղեկատվություն, թե ովքեր են ցանկանում տնօրինել շենքը, դեռևս կոնկրետ անուններ չկան։

Գույքն օտարելու նախագծին կողմ են քվեարկել «Բալասանյան դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները։ Դեմ են քվեարկել ընդդիմադիր «Զարթոնք» և «Ապրելու երկիր» խմբակցությունները, իսկ «Հանրապետական» խմբակցությունը՝ ձեռնպահ քվեարկեց։ Գյումրու պատմական շենքի նախնական գինն աճուրդով կազմում է 1 միլիարդ 100 միլիոն դրամ է։