Քաղաքացին «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոց է իրացրել. գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Ա.-ն, ՀՀ տարածքում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել տարբեր տեսակի թմրամիջոցներ, գովազդել դրանք իր կողմից կառավարվող առցանց խանութ-հարթակների միջոցով և փոխանցել թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց՝ այդ կերպ իրականացնելով թմրամիջոցների իրացում: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հ.Ա.-ն թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրել է կրիպտոարժութային դրամապանակներ, որպեսզի վերջիններս իրենց կողմից պատվիրված թմրամիջոցի համար նախատեսված գումարը փոխանցեն իր անվամբ գրանցված դրամապանակներին՝ այդ կերպ թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների ծագումը և իրական բնույթը:
Մասնավորապես՝ 2023 թվականի հունվարի 10-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր՝ 930 գործարքով Հ.Ա.-ի կողմից տրամադրված դրամապանակներին տարատեսակ կրիպտոարժութային դրամապանակներից մուտքագրվել է ընդհանուր՝ 31 մլն 773 հզր 600 ՀՀ դրամի չափով կրիպտոարժույթ։ Արդյունքում, վերջինս կատարել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Հ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...
Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»